Վիլյամ Սարոյան «Գրադարանում»

(մաս առաջին)

Երկու լավ ընկերները՝ Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրային գրադարան։

Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։ Քաղաքային փիլիսոփաներ կային, միջնակարգ դպրոցի տղաներ ու աղջիկներ, որոնք պրպտումներ էին կատարում, բայց բոլորը լուռ էին, որովհետև իմաստություն էին որոնում։ Բոլորն էլ գրքերի մոտ էին, բոլորն էլ ուզում էին մի բան հայտնաբերել գրքերի մեջ։ Լայոնելը ոչ միայն շշնջալով էր խոսում, այլև ոտքի մատների վրա էր քայլում։ Նա շշնջալով էր խոսում, որովհետև կարծում էր, որ պակաս հարգանք դրսևորած կլինի ոչ միայն ընթերցողների, այլև գրքերի հանդեպ։ Յուլիսիսը հետևում էր նրան, նույնպես ոտքի մատների վրա քայլելով։ Նրանք զննում էին գրադարանը, և յուրաքանչյուրն իր համար անթիվ գանձեր էր հայտնաբերում. Լայոնելը՝ գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։ Լայոնելը գրքեր չէր կարդում և հանրային գրադարան չէր եկել գիրք վերցնելու համար։ Նա պարզապես սիրում էր նայել դրանց։ Նա իր բարեկամին ցույց տվեց մի ամբողջ շարք գրքեր և շշնջաց.

— Տես, ինչքա՜ն շատ են։ Ահա սրանք։ Մի այստեղ նայիր։ Սա կարմիր է։ Այնտեղ մի հատ էլ կանաչը կա։ Եվ դեռ ինչքա՜ն գրքեր կան։

Continue reading

Դոնալդ Բիսեթ «Ցանկությունների ծառը»

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին նրա վրա, քամին թեթև վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությո՜ւն, ցանկությո՜ւն, ցանկությու՜ն պահի՛ր»: Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր: Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին: Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.

Continue reading

Ծույլ մեղուն

Կար-չկար մի ծույլ մեղու կար։

Նա անբողջ օրը փեթակի մեջ պառկած է կամ ուտում էր։

Նա շատ գեր էր, որովհետև ,իհարկե շատ էր ուտում։

Բոլորը նրան  չէին սիրում։ Նա երբեք չեր լողանում և այդ պես կեղտոտ էր մնում։

Մայր մեղուն այնքան զյարացած էր իր վրա, որ բոլորին ասաց, որ դուրս շպրտեն նրան։ Նրանք շատ մեծ հաճույքով նրան դուրս շպրտեցին և ասացին«ծույլիկ, ծույլիկ, իսկ մեկ ուրիշն էլ ասաց․ –   վերջապես պրծանք սրանից, իսկ մայր մեղուն նույն պես զայրացած էր» և դուռը փակեցին նրա վրա։ Եվ նա դարձավ ուրիշների պես դրսային և գող մեղու։

Այ տենց ետ ծույլ մեղվին։

Զ․Դավիթ

Մայրենի 23․04․2023

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե 

(«Մյունխհաուզենի արկածները» գրքից) 

Բայց ո՛չ ուժը, ո՛չ քաջությունը սարսափելի դժբախտությունից չազատեցին ինձ։

Մի անգամ կռվի ժամանակ, չնայած ես վագրի նման կռվում էի, այնուամենայնիվ, գերի ընկա։

Նրանք ինձ կապեցին և որպես գերի ծախեցին։

Սև օրեր սկսվեցին ինձ համար։

Continue reading

ՄԵԾԵՐ ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Մինչև երեկ-մյուս օրը մենք նրա Տունն էինք գնում՝ ինչպես մեր պապենական տուն, ուրիշներին ներկայացնում՝ ինչպես Զվարթնոցը, Մատենադարանը։ Նա մեր համաքաղաքացին էր, մեր արյունակիցը, մեր պապը, նաև մեր ազգային եկամուտը…

Ո՜վ չի եղել նրա Տանը՝ այս երկար տարիներին։ Հարկավոր չէր, որ նա ճանաչեր քեզ անձամբ, միայն թե առողջ լիներ։ Եթե առողջ լիներ, հենց ինքը կբացեր դուռը, կտաներ այգի կամ արվեստանոց, եթե նաև տրամադրություն ունենար, կկատակեր, կխոսեր պարզ բաներից, ավելի շատ ինքը կհարցներ՝ ո՞վ ես, ծնողներդ բնիկ որտեղացի՞ են, եթե հյուր կար հետդ, կհետաքրքրվեր նրա երկրով, ժողովրդով և հետո միայն՝ գուցե և խոսեր իրենից, իր նկարներից, որ այս Տան բոլոր պատերին էին։ Եվ պարզ զրույցի արանքում՝ հանկարծ նա կանջատվեր առօրյայից, կփիլիսոփայեր, կասեր իմաստուն մի նախադասություն, կսուզվեր ինքն իր մեջ, երևի շարունակելով ամեն օր ընդհատվող զրույցն իր հանճարեղ բարեկամների հետ, որ Կոմիտասի այգում են ու արդեն սպասում են իրեն…

Իբրև մարդ՝ սկսվում էր Անիից, որտեղից գաղթել էին նախապապերը, իբրև նկարիչ՝ մեր առաջին մանրանկարներից, «Վահագնի ծնունդից», մեր դաժան ու բարի բնությունից, կիսատոներ չունեցող մեր գույներից ու ճակատագրից, մեր պատմության ճիչերից ու լռությունից։

Դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ Դուք՝ հանճարեղ նկարների հեղինակ մեր սիրելի վարպետ, այլևս չկաք։ Ուղիղ մեկ ամիս առաջ Դուք շարունակում էիք մեզ զարմացնել մեկը մյուսի ետևից ծնվող, երբեմն խռովահույզ, երբեմն վեհաշունչ Ձեր գծանկարներով։ Այս վերջին գործերը շատ էին հիշեցնում Ձեր յոթանասուն տարի առաջ ստեղծածները։ Յոթանասուն տարի շարունակ Դուք նկարում էիք և հաստատում «Սարյանականի» ճշմարտությունը։ Դուք բնականի, ինքնաբուխի կողմնակիցն էիք, ճիգ չէիք գործադրում, կյանքը տեսություն չէր Ձեզ համար, կյանքը անսպառ աղբյուր էր ստեղծագործելու, և Դուք հաստատեցիք նրա անսպառությունը։

Մարտիրոս Սարյան․ կյանքը։

Պատմության այս օրը -Մարտիրոս Սարյան - BlogNews.am

Մարտիրոս Սարյանի անեցի նախնիները գաղթել են Ղրիմ, որտեղից նրանց շառավիղները տեղափոխվել են Նոր Նախիջևան: Սարյանը 1895 թ-ին ավարտել է Նոր Նախիջևանի հայ-ռուսական հանրակրթական, 1903 թ-ին՝ Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանները, կատարելագործվել Վալենտին Սերովի և Կոնստանտին Կորովինի դիմանկարի արվեստանոցում: Սովորելու տարիներին ստեղծել է մոր՝ Ուստիան Սարյանի (1898 թ.), Սոֆյա Միանսարյանի (1903 թ.) դիմանկարները, «Ինքնանկարը», «Մայրավանքը» (երկուսն էլ՝ 1902 թ.) և այլ գործեր:

1901 թ-ին Սարյանն առաջին անգամ եղել է Երևանում, Աշտարակում, Վաղարշապատում, Սևանում, 1902 թ-ին՝ Անիում: 

Մաթեմատիկա ․04․14․2023

  1. Կատարի՛ր սյունակով բազմապատկում.


   54
x  62
+ 108
 324 
 3348
   56
x  38
+ 448
 168 
 2128
   62
x  29
+ 558
 124 
 1798
   98
x  23
+ 294
 196 
 2254
   55
x  57
+ 385
 275 
 3135
   39
x  71
+  39
 273 
 2769
   70
x  23
+ 210
 140 
 1610
   32
X  50
+ +00
 160 
 1600
  • Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

256 x 7 = 200 x 7 + 50 x 7 + 6 x 7=1792

3694 x 3 = 3000×3+600×3+90×3+4×3=11082

1420 x 5 =1000×5+400×5+20×5=7100

3450 x  4 = 3000×4+400×4+50×4=13800

2145 x 6 =2000×6+100×6+40×6+5×6=12870

  • x 2 =3000×2+700×2+40×2+8×2=7496
  • Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

8000 + (3200: 400 x  100) =8800

(6500 – 200 x 30) x 450 =225000

1800 : (80 x 50 : 20)  = 90

1x (654 x 40 + 1200 x 6) =9760

  • Տրված թվերը գրի՛ր տառերով։

20451- քսան հազար չորս հարյուր հիսուն մեկ

35740-երեսուն հինգ հազար յոթ հարյուր քարասուն

30045-երեսուն հազար քարասուն հինգ

64009-վաթսուն չորս հազար իննը 

300474-երեք հարյուր հազար չորս հարյուր յոթանասուն չորս

395007-երեք հարյուր ինսուն հինգ հազար յոթ

740009-յոթանասուն չորս հարյուր հազար իննը

  • Տրված թվերը ներկայացրո՛ւ կարգային գումարելիների գումարի տեսքով։

20451= 20000 + 400 + 50 + 1

35740-30000+5000+700+40

30045-30000+40+5

64009-60000+4000+9

300474-300000+400+70+4

395007-300000+90000+5000+7

740009-700000+40000+9

600780-600000+700+80

  • Տրված թվերը դասավորի՛ր նվազման կարգով։

20451   35740   30045   64009  300474   395007   740009   600780
740009, 600780, 395007, 300474, 64009, 35740, 30045, 20451

  • Լուծի՛ր խնդիրները։

Ա․ Սևուկը և Շեկլիկը միաժամանակ բազմոցից ցած թռան և վազեցին դեպի կերակրաամանին։ Շեկլիկը ավելի շուտ հասավ։ Ո՞ր կատվի արագությունն էր ավելի փոքր։

Ա․ Շեկլիկի   Բ․ Սևուկի

Պատ.`  Բ․Սևուկի

Թղթադրամքանակըքանակըքանակը
7 հատ 7 x 50000=3500003 հատ 3 x 50000=1500005 հատ 5×50000=250000
2 հատ 2 x 20000=400008 հատ 8×20000=1600006 հատ 6×20000=120000
5 հատ 5×10000=500002 հատ 2×10000=200009 հատ 9×10000=90000
8 հատ 8×5000=400007 հատ 7×5000=350003 հատ 3×5000=15000
10 հատ 10×2000=200004 հատ 4×2000=80006 հատ 6×2000=12000
5 հատ 5×1000=50007 հատ 7×1000=70009 հատ 9×1000=9000
  • Կազմի՛ր արտահայտությաւններ և հաշվի՛ր գումարը։