Աշնանային հեքիաթ

Մենք շատ հեքիաթներ ենք լսել, բայց այս հեքիաթն իրական է։ Աշնանը քայլում ես դրսում ու տեսնում այն, զգում ես քեզ հեքիաթում, բայց իսկական։ Հեքիաթում են հանդիպում ոսկյա ծառեր, անկանոն թռչող տերևներ, տարբեր անբնական գույների երկինք ու հայելապատ գետին։ Քայլում ես դրսում ու տեսնում այս ամենը։ Զգում ես ինչպես հեքիաթում՝ աշնանային հեքիաթում։

Տերևի ճամբորդությունը

Տերևը չէր շտապում։ Մեղմ քամու հետ շարժվելով նա թռչում էր ու նայում մայթերին ու փողոցներին։ Ճանապարհին նկատեց մի երիտասարդ  զույգ՝ իրենց շան հետևից շտապելիս։ Մի քանի երեխա, որոնք վազում էին դպրոցից դեպի ֆուտբոլի դաշտ։ Ինչ-որ ռուս երիտասարդներ շտապում էին վերադառնալ աշխատավայր։ Այնուհետև տերևը նկատում է Կարապի լճի մոտ նստած տատիկի ու պապիկի, ովքեր հանգիստ նստած հիանում էին էին աշնան գույներով ներկված ծառերով։ Տերևը թռչում ու նստում է տատիկի կողքը։ Պապիկը վերցնում է տերևն ու նվիրում տատիկին։ Տերևն ինքն էր որոշել, որ ճամբորդութնունը կավարտի իր նման չշտապողների մոտ։

Цвета

1-чёрный, 2-серый, 3- белый, 4- коричневый, 5- красныйб 6 – оранжевый, 7- жёлтый, 8 – зелёный, 9 – голубой, 10 – синий, , 11 – фиолетовый, 12 – сиреневый, 13 – розовый

Հինգ փաստ աստղերի մասին

1 Մի օր արևը կմարի

Բոլոր բաներն էլ վերջ են ունենալու: Արևը բացառություն չէ: Ենթադրվում է, որ արևը «միջին տարիքի» աստղ է, որը կազմավորվել է մոտ հինգ միլիարդ տարի առաջ, և այն կմարի մոտ վեց միլիարդ տարի հետո: Գիտնականները հետազոտել են աստղերի, ներառյալ արեգակի կյանքը: Նրանք կարծում են, որ3.5 միլիարդ տարի հետո, արևը կշողա 40 տոկոսով ավելի պայծառ, քան ներկայումս է շողում: Տապը այնքան ուժգին կլինի, որ օվկիանոսները կեռան, և արդյունքում ծագած ջրային գոլորշին կցնդի:

Այս փուլում երկիրը կնմանվի Վեներային` չոր ու խոնավ, և կյանքը երկրի մակերեսին անհնար կդառնա: Բայց այս ամենը մեզ չի սպառնում մոտակա ապագայում: 

Continue reading Հինգ փաստ աստղերի մասին

Մաթեմատիկա 19․10․2022

Լուծել խնդիրները։

Ա․ Դպրոցով 3 ավտոբուսով և 4 մարդատար մեքենայով էքսկուրսիա գնացին։ Ամեն ավտոբուսի մեջ 15 մարդ էր նստել, իսկ ամեն մեքենայի մեջ՝ 5 մարդ։ Քանի՞ մարդ էր էքսկուրսիա գնացել։

Լուծում

1)15×3=45

2)4×5=20

3)20+45=65

Պատ․՝65 մարդ

Continue reading Մաթեմատիկա 19․10․2022