







Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….
Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։
Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…




Ճահիճներ. առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրերի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումներից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:
Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:
ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջացնում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:
Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրունտային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրերը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամբողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որտեղ առաջացել են և ճահճուտներ, և աղուտներ:
ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չորացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնության հավասարակցությունը:
Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փորում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում աճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներըը հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպատակներով:
Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսերի և ծաղիկների մշակման համար:
Հարցեր և առաջադրանքներ
Ստորերկրյա ջրեր: Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստորերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով։
Երկրակեղևը կազմող ապարները, ըստ ջուրն իրենց միջով անցկացնելու հատկության, բաժանվում են երկու խմբի՝ ջրաթափանց և ջրամերժ:
Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:
Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ապարներից են մարմարը, կավը և այլն:
Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային:
Գրունտային ջրերը առաջին ջրամերժ շերտի վրա տեղադրված ջրերն են, իսկ միջշերտային ջրերը՝ երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերը:
Աղբյուրներ: Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրերը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղցրահամ, սառնորակ ե մաքուր աղբյուրներ:
Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուրներ:
Հանքային աղբյուրների ջրերն ունեն բուժիչ հատկություն: Մեր երկրում հայտնի են Ջերմուկի, Արզնու, Բջնիի հանքային աղբյուրները: Աղբյուրները կարող են լինել տաք և սառը: Հանքային տաք ջրերը կոչվում են ջերմուկներ:
Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբյուրները կոչվում են գեյզերներ: Գեյզերներ շատ կան Կամչատկա թերակղզում:
Արտեզյան ջրեր: Ինչպես վերևում նշվեց՝ միջշերտային ջրերը երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերն են: Սակայն, եթե տեղանքի ռելիեֆը լեռնային է, ապա գոգավորություններում կուտակված միջշերտային ջրերը գտնվում են որոշակի ճնշման տակ: Բավական է վերին ջրամերժ շերտը ծակել, և ջուրը սեփական ճնշման տակ դուրս կշատրվանի Երկրի մակերևույթ: Այդ ջրերն անվանում են արտեզյան: Արտեզյան անվանումն առաջացել է Ֆրանսիայի Արտուա (լատիներեն՝ Artesium) պատմական մարզից, որտեղ առաջին անգամ այդպիսի ջրհոր է փորվել: Արտեզյան ջրերով հարուստ է նաև Արարատյան գոգավորությունը:
Ստորերկրյա ջրերի օգտագործումը և պահպանումը: Ստորերկրյա ջրերը քիչ են աղտոտված: Այս ջրերը շատ ավելի մաքուր են, քան գետերի և լճերի ջրերը: Ուստի այս ջրերը կարելի է առանց լրացուցիչ մաքրման օգտագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար:
Ստորերկրյա տաք ջրերը, գեյզերներն օգտագործում են նաև բնակարանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով:
Կարևոր նշանակություն ունեն նաև հանքային աղբյուրների ջրերը, որոնք օգտագործում են խմելու և բուժման նպատակներով:
Սակայն այսօր վտանգված է ստորերկրյա ջրերի անաղարտությունը: Արդյունաբերական ձեռնարկությունների ու բնակավայրերի կենցաղային կեղտաջրերը, ինչպես նաև՝ գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերն ու թունաքիմիկատները ջրերի հետ ներծծվում են երկրակեղևի մեջ և, հասնելով ստորերկրյա ջրերին՝ աղտոտում դրանք:
Ստորերկրյա ջրերի անաղարտության պահպանության հարցը ներկայումս լուրջ հիմնահարց է դարձել ողջ մարդկության համար:
Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով և ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:
Լճերը միմյանցից տարբերվում են իրենց ծագմամբ: Ըստ ծագման`լինում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդային, սառցադաշտային լճեր:
Տեկտոնական ծագմամբ լճերը գոյացել են երկրակեղևի դարավոր շարժումների հետևանքով: Որպես արդյունք՝ ձևավորվել են բեկվածքներ և լցվել ջրով` առաջացնելով լճեր: Դրանք աշխարհի ամենախորը լճերն են, օրինակ`Բայկալը, Տանգանիկան և այլն:
Հրաբխային ծագմամբ լճերն առաջացել են հրաբուխների ժայթքումից, լինում են խառնարանային և արգելափակման: Խառնարանային լճերը փոքր են և ծանծաղ: Հայաստանի տարածքում հայտնի են Աժդահակը, Արմաղանը :
Արգելափակման լճերն առաջանում են այն դեպքում, երբ լավային հոսքերր փակում են գետի հունը, և ջուրը, կուտակվելով, գոյացնում է լիճ: Լավային հոսքերը նպաստել են նաև Սևանա և Վանա լճերի առաջացմանը: Արգելափակման լճեր կարող են առաջանալ նաև լեռնալանջերի փլվածքների հետևանքով: Տիպիկ օրինակը Հայաստանում Պարզ լիճն է:
Տեկտոնահրաբխային ծագմամբ լճերն առաջացել են երկու ուժի` երկրակեղևի շարժումների և հրաբուխների ազդեցությամբ: Նմանատիպ լճերից հայտնի են Սևանա և Վանա լճերը:
Սառցադաշտային ծագմամբ լճերը ձևավորվել են սառցադաշտերի քայքայիչ աշխատանքի հետևանքով առաջացած գոգավորություններում` հալոցքային և անձրևային ջրերի կուտակումից: Այդպիսի լճեր կան Արագած լեռան բարձրադիր մասերում, օրինակ’ Քարի լիճը:
Մնացորդային լճերի տարածքն անցյալում եղել է ծովերի և օվկիանոսների մաս: Հետագայում երկրակեղևի շարժումների հետևանքով այդ մասերն անջատվել են օվկիանոսից` ձևավորելով առանձին ջրային ավազաններ, օրինակ` Կասպից և Արալյան լճերը, որոնք մեծության ու աղիության պատճառով ծով են անվանվում:
Լճերի սնման հիմնական աղբյուր են մթնոլորտային տեղումները, ստորերկրյա ջրերը, սառցադաշտերի հալոցքաջրերը: Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առնում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում’ Ուրմիան, Վանը:
Որպես կանոն’ անհոսք լճերն աղի են, իսկ հոսունները’ քաղցրահամ:
Ջրամբարներ: Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից’ գո֊յություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կողմից: Դրանք կոչվում են ջրամբարներ: Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ’ պատնեշներ, և կուտակում ջուրը:
Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրամատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբուծության և այլ նպատակներով: Հայաստանում նույնպես կան կառուցված բազմաթիվ ջրամբարներ, որոնց ջուրը հիմնականում օգտագործում են ոռոգման նպատակով, օրինակ’ Ախուրյանի, Ապարանի և այլ ջրամբարներ:
Հարցեր և առաջադրանքներ
Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է:
Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան: Սեռական հոլովը կազմելիս բառը փոփոխվում է:
Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան:
Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:
Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը:
Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը:
Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը:
***
Ուղղական՝ ո՞վ, ի՞նչ- տղա, անտառ
Սեռական՝ ո՞ւմ, ինչի՞-տղայի, անտառի
Տրական՝ ո՞ւմ, ինչի՞ն-տղային, անտառին
Հայցական՝ ո՞ւմ, ի՞նչը-տղային, անտառը
Բացառական՝ ումի՞ց, ինչի՞ց-տղայից, անտառից
Գործիական՝ ումո՞վ, ինչո՞վ-տղայով, անտառով
Ներգոյական՝ ո՞ւմ մեջ, ինչի՞ մեջ կամ ինչո՞ւմ-տղայի մեջ, անտառում կամ անտառի մեջ
Առաջադրանքներ՝






Ամառուան շատ տաք օդ մըն էր։ Ծարաւ ագռաւ մը կը թռչէր
դաշտերուն մէջ ջուր փնտռելով։ Երկար ժամանակ չի կրնար ջուր
գտնել, հետեւաբար կը սկսի յոյսը կորսնցնել։
Ագռաւը ինքզինք շատ տկար կը զգար ու շուարած էր, թէ ինչպէ՞ս
պիտի կարենար ծարաւը յագեցնել, երբ կը տեսնէ ջուրի սափոր* մը,
մէջը որոշ քանակութեամբ* ջուր։ Ագռաւը կ՚ուրախանայ եւ կը փորձէ
գլուխը մտցնել սափորին մէջ, սակայն տխրութեամբ կը նշմարէ* թէ
սափորին վիզը շատ նեղ էր։ Կը փորձէ շրջել* սափորը, որպէսզի մէջի
ջուրը դուրս հոսի, սակայն չի կրնար, որովհետեւ սափորը շատ ծանր
էր։
Ագռաւը բաւական կը մտածէ, ապա շուրջը նայելով կը
տեսնէ խճաքարեր։ Այդ վայրկեանին խելացի գաղափար մը կ՚ունենայ։ Խճաքարերը մէկ առ մէկ սափորին մէջ կը լեցնէ։ Որքան խճաքարերը կը լեցուէին սափորին մէջ, ջուրը այդքան կը բարձրանար, մինչեւ որ ագռաւը կը կարենայ խմել ջուրը։
Ի՞նչ է սովորեցնում այս առակը։ Կարծիքդ ձևակերպի՛ր մի քանի նախադասությամբ։
Առակը սովորեցնում է, որ ցանկացած իրավիճակից ելք կա, երբեք պետք չէ հուսատհատվել։
Փախադրություն արևմտահայերենից արևելահայերեն
Ամառային շատ տաք օդ էր։ Մի ծարավ ագռավ թռչում էր ջուր փնտրելով դաշտերի մեջ։ Երկար ժամանակ չկարողանալով գտնել ջուր սկսում է հույսը կորցնել։ Ագռավը շատ թույլ ու շվարած էր, թե ինչպես պետք է ջուր գտնի երբ հանկարծ նկատում է մի ջրի սափոր՝ մեջը մի որոշ քանակությամբ ջուր։ Ագռավը ուրախանում է և փորձում է գլուխը մտցնել սափորի մեջ, սակայն տխրությամբ նկատում է, որ սափորի վիզը շատ նեղ է։ Փորձում է շրջել սափորը, որպեսզի ջուրը միջից դուրս հոսի, բայց չի կարողանում, որովհետև սափորը շատ ծանր էր։
Ագռավը սկսում է մտածել ու շուրջը նայելով նկատում է խճաքարեր։ Այդ վայրկյանին խելացի միտք Է ծագում իր գլխում։ Խճաքարերը մեկ առ մեկ սափորի մեջ է գցում։ Որքան խչաքարերը լցվում էին սափորի մեջ, այնքան ջուրը բարձրանում էր, մինջև, որ ագռավը կարողացավ ջուր խմել։
Հայաստանում վաղ անցյալում տարածված էին տնային արհեստները, հետո արդեն շուկայական արհեստները, որոնք գոյատևել են և հասել մեր օրերը:
«Արհեստ ունեցողը մինչև կեսօր է սոված, չունեցողը ՝ մինչև իրիկուն»
Հին հայկական առած, որի շնորհիվ կարելի է պատկերացում կազմել թե ինչ դեր և նշանակություն է ունեցել արհեստը հայկական կենցաղում-առօրյայում, և թե ինչպիսի հարգանք են վայելել արհեստ ունեցող մարդիկ հասարակության մեջ: Ժամանակին շատերն են զբաղվել արհեստով, սակայն իրենց արհեստը պահպանել են միայն նրանք ում համար արհեստը չի եղել պարզապես աշխատանք և փող աշխատելու միջոց, այլ ապրելակերպ՝ միտված արվեստ ստեղծելուն: Քանի որ, շատ արհեստի գործեր, այնքան մեծ արժեք են ներկայացրել ու գնահատվել ու համարվում են արվեստի գործեր:
Այս ամենի հետ մեկտեղ հայկական մշակույթը շարունակում է առանձնանալ իր յուրահատուկ արհեստներով, որոնցից, ցավոք, այսօր քչերն են պահպանվել:
Շուկայական արհեստներով զբաղվող հմուտ արհեստավորները ստեղծել են բարձր արժեք ունեցող արտադրանք: Առավել հին են մորթու, կաշվի արտադրանքի, կավագործական իրերի, փայտի վերամշակման արհեստները:
Քարի տարատեսակներով հարուստ Հայաստանում հնագույն ժամանակներից զարգացած էին քարգործությունը. տները, ամրոցները, եկեղեցիները, կամուրջները հիմնականում կառուցվել են քարից: Հետագայում հայտնաբերեցին կավը, մեծ զարգացում ապրեց բրուտագործությունը:
Հայաստանը հայտնի էր նաև իր գործվածքներով (բեհեզ, ծիրանի, կերպաս, թավիշ, ) ու կաշվեղենով, դրանք արտադրող արհեստներով՝ մանածագործություն, մետաքսագործություն, բամբակագործություն, կտավագործություն, գորգագործություն, կարպետագործություն, թաղիքագործություն, կոշկակարություն, որոնց սերտորեն կապված էր ներկարարությունը: Պատմական Հայաստանի քաղաքներից շատերը որևէ արհեստի նշանավոր կենտրոններ էին: Արհեստավորներին ղեկավարել են տվյալ արհեստի շահերը պաշտպանող համքարությունները( սրանք նույն արհեստով զբաղվող մարդկանց խմբեր էին՝ կոշկակարների, քանդակագործների….):
Ժամանակին մեծ նշանակություն են տվել գլխարկին՝ ով գլխարկ չուներ պատիվ էլ չուներ: Այժմ միայն 50-ից բարձր տղամարդիկ են գլխարկ կրում: Ժամանակին գդակագործ վարպետները շատ են եղել, բայց այժմ Երևանի միակ գլխարկներ ստեղծող վարպետները մեկ կամ երկու հոգի են:
Օրինակ՝ գյումրեցի տղամարդու գլխարկը ՝ «շափխան», իր պատիվն էր։ Հարբած կամ բարկացած ժամանակ տան տղամարդը տուն գնալիս երկու ֆայտոն էր կանգնեցնում. առաջինով պատիվը՝ գլխարկն էր ճանապարհում տուն, երկրորդով ինքն էր գնում։

Դաղդղանները փայտից պատրաստված հմայիլ-թալիսմաններ են, որոնք ունեցել են լայն կիրառություն կենցաղում: Դաղդղաններ կախել են տան մուտքի դռան վերևում, կճուճներից և կարասներից, որպեսզի մթերքը պաշտպանեն մրջյուններից: Հատուկ դաղդղաններ են պատրաստվել նաև մարդկանց և կենդանիների համար: Դաղդղանների պատրաստման համար ընտրել են հատուկ սրբազան համարվող Դաղդղան ծառի փայտը: Դաղդղանները առանձնահատուկ են նաև նրանով, որ յուրաքանչյուրն առանձնահատուկ նախշերով է պատրաստվում և յուրաքանչյուրն առանձին արվեստի ստեղծագործություն է: Դաղդղան պատրաստելիս վարպետը պետք է միայն դրական զգացողություններ ունենա և պետք է հեռու մնա բացասական մտքերից, քանի որ այդ զգացողությունները դաղդղանի հետ փոխանցվում են այն մարդուն ում համար այն պատրաստված է:
Այսօր դաղդղան պատրաստող վարպետները քիչ են և մեծ մասամբ դրա պատրաստման մանրուքները գաղտնի են պահում: Այժմ դարդղանը կորցրել է իր նշանակությունը, սակայն այն կարող է յուրահատուկ այցեքարտ դառնալ Հայաստանի համար:

Մուշուրբա կոչվող յուրօրինակ կլկլան բաժակների ծննդավայրը Գյումրին է: Այն հանդիսանում է գյումրեցիների ամենացանկալի նվերը: Մուշուրբան պղնձից, լատունից, արծաթից և հազվադեպ ոսկուց պատրաստվող բաժակ է: Բաժակի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ խմելիս յուրահատուկ կլկլոց է լսվում, որտեղից էլ առաջացել է բաժակի անվանումը: Ամեն նոր մուշուրբայի պատրաստման համար 8 ժամ է պահանջվում: Մուշուրբայի գաղտնիքը հայտնի է միայն վարպետ Էդվարդ Ժամկոչյանին, ով ամբողջ աշխարհում այս գավաթը պատրաստող միակ մարդն է:
Որպես ավանդույթ Գյումրիում արհեստավորները իրենց գործը փոխանցում են որդիներին: Իրենք որպես աշակերտ բերում են իրենց որդիներին արհեստանոց, քանզի արհեստն ընտանեկան աշխատանք է: Ավանդույթը թույլ է տալիս, որ արհեստն անցնի հորից որդուն, և մարդիկ էլ կապում են այն հենց այդ ընտանիքի անվան հետ: Բացի այդ այդպես են փոխանցվում նաև վարպետի գաղտնիքները: Դրա համար էլ վարպետ Էդվարդն իր որդուն՝ Սուրենին սովորեցրել է մուշուրբա ստեղծելու արվեստը և գաղտնիքները:

Նյութեը պատրաստելու համար օգտվել եմ համացանցից, https://www.armgeo.am/-ի կայքից