Ամբողջ թվերի բաժանումը

Միևնույն նշանն ունեցող ամբողջ թվերի քանորդը դրական ամբողջ թիվ է, որի բացարձակ արժեքը հավասար է բաժանելիի և բաժանարարի բացարձակ արժեքների քանորդին:

Տարբեր նշաններ ունեցող ամբողջ թվերի քանորդը բացասական ամբողջ թիվ է, որի բացարձակ արժեքը հավասար է բաժանելիի և բաժանարարի բացարձակ արժեքների քանորդին:

Առաջադրանքներ.

1. Հաշվե՛ք.

ա) +38 ։ (–19) = -2

դ) –420 ։ (–15)=+30

 է) 0 ։ (–14) = 0

 բ) –600 ։ (–150)=+4

 ե) –531 ։ (+3)=-177

 ը) –121 ։ (–11)=+11
2.Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն գրելու դեպքում կստացվի հավասարություն. 

ա) –3 · 7 = 21

 գ) –10 · * = 0

 ե) –21 · * + 3 = 45

 բ) 6 · -6 = –36

3.Հաշվե՛ք.

 ա) 8 ։ (–2) – 14 ։ (–7) + (–12) ։ 4 = -5

 դ) (–55 ։ 11 + 48 ։ (–16)) ։ (–4) = 2

 բ) –18 ։ (–9) + 16 ։ (–8) – 24 ։ (–6) = 4

ԱՄԲՈՂՋ ԹՎԵՐԻ ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒՄԸ

Տարբեր նշաններ ունեցող երկու ամբողջ թվերի արտադրյալը բացասական ամբողջ թիվ է, որի բացարձակ արժեքը հավասար է արտադրիչների բացարձակ արժեքների արտադրյալին։ 

Օրինակ

(–6) · (+3) = –((+6) · (+3)) = –(6 · 3) = –18

Հիմա պարզենք, թե ինչի հավասար պիտի լինի երկու բացասական թվերի արտադրյալը։

(–9) · (–11) = –(+9) · (–11) = –(–99) = +99

Միևնույն նշանն ունեցող երկու ամբողջ թվերի արտադրյալը դրական ամբողջ թիվ է, որի բացարձակ արժեքը հավասար է արտադրիչների բացարձակ արժեքների արտադրյալին։

Առաջադրանքներ

1. Հաշվե՛ք.

 ա) (–3) · (–7)= +21

 գ) (–1) · (–20)=+20

 ե) (–8) · ( –9)=-72

 բ) (+3) · (+4)=+12

դ) (+8) · (+5)=+40

զ) (+11) · (+15)=165

2. Հաշվե՛ք.

ա) (–8) · (+16)=-128

գ) (+17) · (–4)=-68

ե) (–1) · (+1)=-1

է) (+20) · (–18)=-360

բ) (–7) · (+5)=-35

դ) (+21) · (–6)=-126

զ) (–1) · (+7)=-7

ը) (+15) · (–60)=-900

Խոսեի սանդալները

Շատ տարիներ առաջ, անհիշելի ժամանակներում, Բրազիլիայի հյուսիսի գյուղերից մեկում ապրում էր յոթնամյա մի տղա Խոսե անունով: Դեռ շատ փոքր հասակում նա կորցրել էր ծնողներին և խնամակալվել ժլատ մորաքրոջ մոտ, որը, շատ փող ունենալով`համարյա ոչինչ չէր ծախսում իր զարմիկի համար:
Խոսեն, որ երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է և դրա համար ընդհանրապես չէր անհանգստանում: Նրանք ապրում էին բավական հարուստ միջավայրում, բայց մորաքույրը տեղական դպրոցի գլխավոր ուսուցչին համոզեց, որ զարմիկի ուսուցման համար գնի միայն մեկ տասներորդ մասը վերցնի, սպառնալով բողոքել պրեֆեկտին, եթե նա չընդունի իր առաջարկը: Գլխավոր ուսուցիչը, համաձայնելուց բացի, ընտրություն չուներ, բայցևայնպես հրահանգեց ուսուցիչներին առիթը բաց չթողնել` վիրավորելու Խոսեին այն հույսով, որ նա իրեն վատ կպահի և տեղիք կտա դպրոցից վտարվելուն:

Խոսեն, որ երբևէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է:
Մոտեցավ ճրագալույցը: Գյուղի հոգևորականն արձակուրդում էր: Աշակերտները պետք է հավաքվեին եկեղեցում` գյուղից քիչ հեռու: Աղջիկներն ու տղաները քայլում էին, և հաշվի չառնելով Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, խոսում այն մասին, թե ինչ են գտնելու իրենց կոշիկների մոտ հաջորդ օրը. նորօրյա հագուստ, թանկարժեք խաղալիքներ, քաղցրավենիք և հեծանիվներ:

Դա առանձնահատուկ օր էր, այդ իսկ պատճառով աշակերտները լավ էին հագնված, բացի Խոսեից, որը հագել էր ամենօրյա պատառոտված իր սովորական հագուստը և այն նույն` մի քանի համար փոքր ճղճղված սանդալները, որոնք չորս տարեկանում նվիրել էր մորաքույրը, ասելով, որ կստանա նոր զույգ, երբ դառնա տասը տարեկան: Երեխաներից ոմանք նրան հարցրին, թե ինչու է այդքան աղքատ և ասացին, որ ամաչում են այդպիսի շորեր ու կոշիկներ հագնող նման ընկեր ունենալուց:

Քանի որ Խոսեն երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, նրան ընդհանրապես չէին անհանգստացնում նրանց հարցերն ու մեկնաբանությունները:
Ինչևէ, երբ երեխաները մտան եկեղեցի, և Խոսեն` լսելով երգեհոնի ձայնը, տեսնելով վառ լույսերը, տոնական հագուստով միաբանությանը, մեկտեղ հավաքված ընտանիքներ, ծնողներ` փաթաթված իրենց երեխաներին, զգաց, որ ամենաաղքատն է նրանցից: Հավաքույթից հետո, մյուսների հետ տուն գնալու փոխարեն, նա նստեց եկեղեցու աստիճանին և լաց եղավ: Եվ քանի որ երբեք չէր զգացել քնքշանք, այդ պահին միայն հասկացավ, որ միայնակ է ու անօգնական` լքված բոլորի կողմից:

Միայն հետո Խոսեն նկատեց իր մոտ նստած փոքրիկ տղային` հավանաբար իր նման ոտաբոբիկ ու աղքատ: Առաջ երբեք չէր տեսել այդ տղային և կարծեց, որ նա պետք է երկար քայլեր` այդտեղ հասնելու համար: Մտածեց. նրա ոտքերը երևի սառած են:

Նրան կտամ իմ սանդալներից մեկը` գոնե ինչ-որ չափով կմեղմացնի ցավը:
Թեև Խոսեն երբեք քնքշանք չէր, գիտեր տառապանքի գինը և չէր ուզում, որ ուրիշներն էլ տառապեն: Իր սանդալներից մեկը տալով տղային` մյուսով վերադարձավ տուն: Սկզբում մեկ ոտքի վրա էր, հետո` մյուսի, այնպես որ ոտնատակերը շատ չմաշի քարքարոտ ճանապարհին: Տուն հասնելուն պես մորաքույրը նկատեց նրա ոտքի մի սանդալը և ասաց, որ խիստ կպատժվի, եթե մյուս օրը սանդալը չգտնի:

Խոսեն վախով պառկեց քնելու, որովհետև գիտեր, թե ինչպիսին են մորաքրոջ պատիժները: Ամբողջ գիշեր դողաց վախից, և երբ քունը մոտեցել էր, հյուրասենյակում ձայներ լսեց: Մորաքույրը ներխուժեց հյուրասենյակ, փորձելով իմանալ, ինչ է կատարվում: Դեռևս քնաթաթախ Խոսեն սենյակի կենտրոնում տեսավ այն սանդալը, որ տվել էր փոքրիկ տղային: Այժմ, սակայն, այն շրջապատված էր տաբեր տեսակի խաղալիքներով, հեծանիվներով ու հագուստով: Իսկ հարևանները գոռում-գոչում էին, հայտարարելով, թե իրենց երեխաները թալանված են, որովհետև արթնանալով, իրենց կոշիկների մոտ ոչինչ չեն գտել:

Այստեղ շնչասպառ ներս մտավ այն եկեղեցու հոգևորականը, որտեղ նախորդ օրը տոնակատարությունն էր. եկեղեցու աստիճաններին հայտնվել էր մանուկ Հիսուս` ոսկեզօծ հագուստով և միայն մեկ սանդալով: Լռություն տիրեց, ամեն ոք պատկերացնելով Աստծուն` լուռ աղոթում էր: Մորաքույրը լալիս ու ներողություն էր խնդրում: Իսկ Խոսեի սիրտը լի էր ավյունով և սիրով:

ՊաոլոԿոելյո
Պորտուգալերենից թարգմանեց` Կոսրա Մարգարետ Ջալլը
Թարգմանեց` Գարեգին Այվազյանը

Ամազոնուհիներ

Ըստ հին հունական դիցաբանության, լեգենդար ամազոնուհիները բնակվել են Սև ծովի ափին, Փոքր Ասիայի հյուսիս-արևելյան հատվածում: Նրանց գլխավոր քաղաքը Թեմիսկիրան էր, որը գտնվել է այժմյան Թուրքիայի Տրապիզոն և Սինոպ քաղաքների միջև ընկած տարածքում:

Ամազոնուհիները համարվել են պատերազմի աստված Արեսի և Նիմֆա Հարմոնիայի դուստրերը (շատերը կարծում էին, որ նրանք Աֆրոդիտեի և Արեսի դուստր Օտրերուի զավակներն են): Նրանք երկրպագում էին իրենց հորը՝ Արեսին և Արտեմիս աստծուն:

Ամազոնուհիների մասին գոյություն ունի երկու լեգենդ: Համաձայն առաջինի, Հերակլեսի 9-րդ սխրագործությունն էր արշավանքը դեպի ամազոնուհիների երկիր՝ Հիպոլիտե թագուհու գոտին ձեռք բերելու համար: Ըստ երկրորդ լեգենդի, Թեսևսը նվաճում է ամազոնուհիների Թեմիսկիրա քաղաքը և գերի վերցնելով նրանց թագուհի Անտիոպեին, իր հետ տանում է Աթենք: Անտիոպեն դառնում է Թեսևսի կինը: Զայրացած ամազոնուհիները ներխուժում են Ատտիկա և պաշարում քաղաքը՝ մտադրվելով վրեժխնդիր լինել իրենց քաղաքն ավերելու և սիրելի թագուհուն առևանգելու համար: Անտիոպեն Թեսևսի հետ կողք կողքի մարտնչում է ամազոնուհիների դեմ, քանի որ չի ցանկանում լքել իր սիրելի ամուսնուն: Ճակատամարտի ժամանակ Անտիոպեն զոհվում է ամազոնուհիներից մեկի արձակած նետից: Ամազոնուհիները մասնակցում են նաև Տրոյական պատերազմին՝ կռվելով հույների դեմ, մինչև որ Աքիլեսը չի սպանում նրանց թագուհուն և կոտրում նրանց մարտական ոգին:

Հերոդոտոսը գտնում էր, որ ամազոնու-հիները հետագայում վերաբնակեցվել են Սկյութիայում և խառնվել սկյութացիների հետ: Ավելի ուշ շրջանի աղբյուրներից մենք տեղեկանում ենք, որ ամազոնուհիները բնակվել են նաև Լիբանանի տարածքում:

Ամազոնուհիները հիմնել են Սմիրնա և Էֆես քաղաքները: Հենց Էֆեսում էր գտնվում Արտեմիսի տաճարը՝ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը:

Տորնադո

Տոռնադոները բնության մեջ հանդիպող ամենաուժգին քամիներն են: Դրանք առաջացել են հզոր ամպրոպներից, տոռնադոները կարող են ամայացնել շրջապատը և շատերի համար ճակատագրական լինել: Տոռնադոն պտտվող ձագարի է նման՝ կապված ամպերից, որոնք տարածում և պտտում են քամու 300 մղոնը մեկ ժամում: Վնասված ճանապարհների խորությունը անցնում է 50 մղոնից: Շատ երկրներ մեծ վտանգի մեջ են: Որոշ տոռնադոներ հստակ տեսանելի են, բայց անձրևը և հաճախ նաև կուտակված ամպերը անորոշացնում են նրան: Երբեմն տոռնադոներն արագ են ձևավորվում: Մինչ տոռնադոյի սկսելը դադարում է քամին, իսկ օդը դառնում է ավելի մեղմ: Ամպերի բեկորները կարող են ուրվագծել, այն հատվածը, որտեղից սկիզբ է առնելու տոռնադոն, մինչև քամու ձագարի հայտնվելը: Տոռնդոները հայտնվում են ամպրոպի ծայրին: Եվ չեք կարող տեսնել արևի լույսը տոռնադոյի ետևում:
Տորնադոները լինում են տարբեր ձևերի և չափերի: Ոմանք կարող են թվալ որպես լայն ձագարաձև ամպեր, մյուսները՝ որպես բարակ պարանման պտույտներ, որոնք ձգվում են գետնից մինչև երկինք։