Մաթեմատիկական հնարքներ.

Հնարք 1-ին․

Եթե ծննդյանդ օրը բազմապատկես  2-ով, ստացված թվին ավելացնես 5, արդյունքը բազմապատ-կես  50 –ով, ստացված թվին ավելացնես  քո ծննդյան ամսաթիվը, արդյունքից  հանես 250, կստանաս  եռանիշ կամ քառանիշ  թիվ։  Եթե արդյունքում եռանիշ թիվ ստանաս, ապա ստացված թվի առաջին   թվանշանը ցույց կտա  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամսաթիվը։ Եթե արդյունքում քառանիշ  թիվ ստանաս, ապա  ստացված թվի առաջին  երկու թվանշանները ցույց կտան  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամսաթիվը։
(17×2+5)x50+9-250=39×50=1709

Հնարք 2-րդ․

Եթե մտապահես մի եռանիշ թիվ և  այդ թիվը երկու անգամ գրես կողք կողքի,  ստացված   վեցանիշ  թիվը բաժանես  7-ի, հետո 11-ի, այնուհետև 13-ի, ապա   կաստանաս քո մտապահած թիվը։
200200:7:11:13=200

Հնարք 3-րդ․

Կոշիկիդ համարը բազմապատկիր 5-ով , ստացված թվին ավելացրու 50, արդյունքը բազմապատկիր 20-ով։ Եթե  այս տարի  ծննդյանդ տարեդարձը արդեն լրացել է, ապա  ստացված թվին ավելացրու 1024, իսկ  եթե դեռ չի լրացել, ապա՝ 1023։ Վերջում ստացված արդյունքից հանիր  ծննդյանդ տարեթիվը։ Արդյունքում  կստանաս քառանիշ թիվ, որի առաջին երկու թվանշանները ցույց կտան  կոշիկիդ համարը, իսկ մյուս երկու թվանշաները՝ տարիքդ։
(33×5+50)x20+1023-2014=215×20=3309

Հնարք 4-րդ․

Եթե տարիքդ բազմապատկես 5-ով, ստացված թվին ավելացրնես 8, արդյունքը բազմապատկես   2–ով, ստացված թվից հանես 6, արդյունքը բազմապատկես   10–ով, ստացված թվից հանես 100, արդյունքը փոքրացնես 100 անգամ,  կրկին կստանաս տարիքդ։
(9×5+8)x2-6)x10-100):100=9

Հնարք 5. Արագ բազմապատկում 11-ով՝

Եթե երկնիշ թվի թվանշանների  գումարը չի գերազանցում 9-ը, ապա 11-ով բազմապատկելիս կարելի է կիրառել հետևյալ հնարքը՝  այդ  երկնիշ  թվի  միավորների և տասնավորների կարգում   գրված թվանշանների միջև պետք է գրել այդ թվանշանների  գումարը: Արդյուքում ստացված թիվը  հավասար կլինի այդ  երկնիշ թվի և 11-ի արտադրյալին:

Օրինակ՝  27·11

2+7=9

27·11=297:

Եթե երկնիշ թվի թվանշանների  գումարը մեծ է 9-ից, ապա 11-ով բազմապատկելիս կարելի է կիրառել հետևյալ հնարքը՝  այդ  երկնիշ  թվի  միավորների և տասնավորների կարգում   գրված թվանշանների միջև պետք է գրել այդ թվանշանների  գումարի միավորը, իսկ տրված երկնիշ թվի տասնավորների կարգում   գրված թվանշանը պետք է  մեծացնել 1-ով: Արդյուքում ստացված թիվը  հավասար կլինի այդ  երկնիշ թվի և 11-ի արտադրյալին:

Օրինակ՝ 39·11

3+9=12

3+1=4

39·11=429

52×11

5+2=7
52×11=572

Կատարի՛ր առաջադրանքները։

Տրված բառակապակցությունները նախադասություններ դարձրո՛ւ։

Օրինակ՝ բուրավետ վարդ-Վարդը բուրավետ է։

շողշողուն արև-Արևը շողշողուն է։

փայլուն աստղ-Աստղը փայլուն է։

խորհրդավոր լուսին-Լուսինը խորհրդավոր է

մաքուր օդ-օդը մաքուր է

Տրված նախադասություններից ամեն անգամ մի <ավելորդ> բառ հանի՛ր և թող միայն ամենակարևոր բառերը

Չարաճճի քոթոթները աղմկելով խաղում էին կանաչ խոտերի մեջ։
Քոթոթները աղմկելով խաղում էին կանաչ խոտերի մեջ։
Քոթոթները աղմկելով խաղում էին խոտերի մեջ։
Քոթոթները խաղում էին խոտերի մեջ։

Քոթոթները խաղում էին։

Գարնանային երեկոյի տաք անձրևը տեղացել էր նոր ծաղկած ծառերի վրա։
Երեկոյի տաք անձրևը տեղացել էր նոր ծաղկած ծառերի վրա։
Տաք անձրևը տեղացել էր նոր ծաղկած ծառերի վրա։

Անձրևը տեղացել էր նոր ծաղկած ծառերի վրա։
Անձրևը տեղացել էր ծառերի վրա։
Անձրևը տեղացել էր։

Արևի առաջին շողերը խաղում էին ամպի սպիտակ քուլաների հետ։
Արևի շողերը խաղում էին ամպի սպիտակ քուլաների հետ։
Արևի շողերը խաղում էին ամպի քուլաների հետ։
Արևի շողերը խաղում էին ամպի հետ։
Շողերը խաղում էին ամպի հետ։
Շողերը խաղում էին։

Երկու պարզ նախադասությունների արանքում կապակցող բառեր ավելացրո՛ւ և ստացի՛ր բարդ նախադասություններ։

Արամը տուն շտապեց, որովհետև սկսեց անձրև տեղալ։

Նա ուզում էր վերցնել գնդակը։

Սկսեց անձրև տեղալ։

Բոլորը բացեցին անձրևանոցները։

Բժիշկ Այբոլիտը սպասում էր նոր այցելուի, երբ ներս մտավ թաթը վիրավոր արջը

Ներս մտավ թաթը վիրավոր արջը։

Փոքրիկ աղջիկը լաց էր լինում, որովհետև նրա տիկնիկը շորը պատռվել էր։

Նրա տիկնիկի շորը պատռվել էր։

Փորձի՛ր մի քանի օրինակ էլ ի՛նքդ կազմել։

Ա և Բ սյունակներից գտի՛ր իրար հետ մտքով կապված նախադասությունները և կապակցող բառերի օգնությամբ (իսկ, երբ, սակայն, և, թե) միավորի՛ր դրանք՝ ստանալով բարդ նախադասություններ։

Ա․ Ապրիլը գարնան ամիս է։
Ապրիլը գարնան ամիս է, իսկ ամռան ամիս։

Տղան շատ ուրախացավ։
Տղան շատ ուրախացավ, երբ տեսավ դեպի իրեն ընդառաջ եկող ընկերոջը։

Բացվեց գարնան առավոտը։

Բացվեց գարնան առավոտը, իսկ այգեգործներրը շտապեցին իրենց այգիները խնամելու։

Մարզիկն ուզում էր առաջինը տեղ հասնելև նա հաղթեց մրցույթում։

Բ․ Այգեգործներրը շտապեցին իրենց այգիները խնամելու։

Հուլիսը ամռան ամիս է։

Նա հաղթեց մրցույթում։

Նա տեսավ դեպի իրեն ընդառաջ եկող ընկերոջը։

Գրի՛ր անհրաժեշտ կապակցող բառերը և կարդա՛ բարդ նախադասությունները։

Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարժության համար։Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես հիշում եմ իմ փոքրիկ բարեկամին։Ես նրա մասին ուզում եմ պատմել, որ չմոռանամ նրան։ Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են։ Բոլորը չէ, որ բարեկամ ունեն։ Եվ ես վախենում եմ, որ կդառնամ մեծահասակների նման, և նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում։

Հատված՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի <Փոքրիկ Իշխանը>վիպակից։

ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐ

19297_b

Արտաշեսյաններից հետո Հայաստանը կառավարող հաջորդ արքայատոհմը Արշակունիներն էին։ Արշակունյաց արքայատոհմը շատ նշանավոր թագավորներ է տվել. Տրդատ I,  Տրդատ III Մեծ, Արշակ II, Պապ և ուրիշներ։ Ժողովուրդը նրանց մասին բազմաթիվ զրույցներ ու առասպելական պատմություններ է ստեղծել։ Երևանի փողոցներից մեկը, ի պատիվ հայ Արշակունի թագավորների, այդ պես էլ կոչվում է` Արշակունյաց պողոտա։  Արշակունյաց արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանում շատ նշանավոր գործեր են կատարվել։ Այսպես, Վաղարշակ արքան հիմնադրել է Վաղարշապատ քաղաքը/այժմյան Էջմիածինը/: Տրդատ III Մեծի օրոք Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունվեց որպես պաշտոնական կրոն։ Տրդատ Մեծի որդին` Խոսրով Կոտակը/այսպես էին անվանում կարճահասակ լինելու պատճառով/, հիմնադրեց Դվին մայրաքաղաքը: Քաղաքն այսօր չկա, բայց այդ անունով ուրիշ բնակավայրեր կան։ Նույն արքան է հիմնել նաև Խոսրովի անտառ-արգելոցը, որն այժմ կա:

Արշակունիների հզոր արքաներից է եղել Արշակ երկրորդը: Նրա մասին ժողովուրդը նույնպես ունի ավանդազրույց, որն ունի իրական հիմքեր և հապատասխանում է իրականությանը: Կապված է պարսից Շապուհ արքայի և Արշակի հանդիպման հետ: Պարսից զորեքերը ներխուժում են Հայաստան, բայց չեն կարողանում գրավել երկիրը: Շապուհը դիմում է խորամանկության, և իր մոտ է կանչում հայոց արքային: Արշակ 2-րն էլ, որպեսզի երկրին ավելի մեծ վտանգի տակ չդնի գնում է: Նրանք պայման են կապում: Բայց Պարսից արքան խիստ մտահոգության մեջ էր՝ հայոց Արշակ թագավորը հավատարիմ կմնա՞ իրեն, թե՞ ոչ։ Հայոց թագավորին փորձելու համար նա հրամայում է Հայաստանից հող ու ջուր բերել և շաղ տալ պալա­տական դահլիճի մի մասում, իսկ մյուսը թողնել իր բնական հատակով։ Շապուհը Արշակ թագավորի հետ զբոսնում է այդ դահլիճում։ Երբ նրանք քայլում են պարսկական հողի վրա, Արշակը խեղճանում է, տկա­րանում, ընդունում իր մեղավոր լինելը։ Հենց որ նրանք կանգնում են հայկական հողի վրա, Արշակը միանգամից կերպարանափոխվում է, ըմբոստանում և սպառնում վրեժխնդիր լինել իր նախնիների համար։ Այդպես մի քանի անգամ փորձելով Արշակ թագավորին՝ Շապուհը կարգադրում է փակել նրան հեռավոր Անհուշ բերդում և պահել այնտեղ մինչև կյանքի վերջը։

Արշակին հաջորդում է իր որդի Պապ թագավորը: Որը երկիրը կառավարում է շատ երիտասարդ տարիքում:  Նրան հաջողվում է կարճ ժամանակամիջոցում կարգի բերել ավերված երկիրը, խուսափել պատերազմներից: Եկեղեցուց հողեր է վերցնում, տալիս զինվորականներին, հզորացնում բանակը: Սա իհարկե դուր չէր գալիս շատերին, հատկապես եկեղեցականներին ու Հռոմին: Ի վերջո նրան դավադրաբար սպանում են:

Սխալ արձագանք

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
_ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
_ Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:
_ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
_ Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի.
_ Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:
_ Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
_ Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
_ Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
_ Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
_ Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ նրան:
_ Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
_ Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: 

Առաջադրանքներ

  • Ընկերոջդ հետ դերերով կարդա՛ հեքիաթը։
  • Բացատրական բառարանից օգտվելով, բացատրի՛ր հետևյալ բառերը։

գովաբանել-գովել, գովասանք ասել

բարկանալ-զայրանալ

հիմնադրել-հիմնել, ստեղծել

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները։
    հասարակ-հատուկ, սովորական
    հիմար-գիտակ, խելացի
    մեծ-փոքր, պուճուր, պստիկ
    հանգիստ-անհանգիստ, անհանդարտ
    վերջին-առաջին
  • Հեքիաթից դո՛ւրս գրի՛ր հինգ հարցական նախադասություն։

    _ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
    Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
    _ Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
    Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
    Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:

    Գրի՛ր զվարճալի երկխոսություն արձագանքի հետ և վերնագրիր այն։

    Քարանձավի արձագանքը

    Արձագանքի հետ իմ ծանոթությունն եղավ քարանձավում։ Հերթական արշավի ժամանակ ես մտա մի քարանձավ, առաջանալով ես ասացի․
    -Ինչ մութ է, լսեցի արձանգանքին, նա ինձ հետ համաձայն էր։ Ես հարցրի․
    -Ելք կա՞, նա պատասխանեց․
    -Կ՜ա։
    Ես չհավատացի նրան և ճշտեցի․
    -Դու ստում ես հա՞։
    Նա պատասխանեց․
    -Հ՜ա։ Ես թեքվեցի և վերադարձա իմ արշավախումբ։ Ճանապարհին մտածում էի, որ ես էլ չեմ վստահում արձագանքին
  • Նկարի՛ր քո պատկերացրած արձագանքին։
  • Պատմի՛ր, որտե՞ղ է ապրում, ամենից շատ ի՞նչ է սիրում, ինչո՞վ է սնվում․․․․․
    Արձագանքն բնակվում է քարանձավում, նա սիրում է կրկնել դիմացինի վերջին բառերը, նա սնվում է բառերով։
  • Երկխոսությունդ կամ պատումդ ձայնագրի՛ր։

Դու դեռ կաս իմ ՀԱՅԱՍՏԱՆ

Դու դեռ կաս իմ Հայաստան,
Հզոր, հրաշք, հովանավոր իմ Հայաստան,
Դու դեռ կաս իմ Հայաստան,
Կաս քո բարի մարդկանցով, զորգերով, բնություններով։
Դու դեռ կաս իմ Հայաստան,
Ունես ք գույները՝ էլ կարմիր, էլ կապույտ, էլ ծիրանագույն
Այդպես դու դեռ կաս իմ Հայաստան,



Նայիր քեզ Հայաստան

Նայիր քեզ Հայոց աշխարհ
Նայիր տես ո՞վ ես ի՞նչ ես,
Հասկացիր, իմացիր քո մասին,
Քո հզոր մարդկանցով, գեղեցիկ բառբառներով,
Հիասքանչ տոներով, բերքերով,
Ունես մի Երևան քո քաղաքը,
Նայիր քեզ Հայաստան։



Այս աշխարհում կա մի Հայաստան

Այս աշխարհում կա մի չքնաղ Հայաստան,
Մեջն էլ մի քաղաք՝ երևվան,
Աննման մի Երկիր, հզոր, անմահ
Գեղեցիկ բույսերով, հզոր գիտնականներով, մանկագրերով, գրողներով,
Բայց մի բան կա․․․
Հայաստանին բոլորը սիրում են,
Սա մեր հայրենքն է,
Սա է մեր բնակավայրը։

Բնագիտական մանրադիտակով տեսել ենք բջիջներ

Մենք մեր դասարանով բնագիտության դասին օգտագործել են մանրադիդակ։
Մանրադիտակի վրա դրել էինք ծաղկի թերթիկ։ Նրա վրա տեսանք բջիջներ։ բայց շատ բջիճներ։ Նրանք նման էին մատիտով խզբզած թղթի։ Իսկ հետո մի փոքրիկ նեկտարի թել վերձրեցինք և նորից բջիջներ, բայց նրանք նորից նման էին ղզբզված թղտի։

Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը:
    Հափշտակել-խլել
    Սնուցել-սնել

  2. Ընդգծված բառերը փոխարինի’ր հոմանիշ բառերով, կարդա’ ու դիտարկումներ արա:
    շինել-սարքել
    շյուղ-փոքր և բարակ ճյուղ, մանր խոտ
    այժմ-հետո, այս ժամին
    սնուցել-մնել
    հափշտակել-խլել
    կրկին-նորից,դարձյալ
  3. Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։
    <<Ծիծեռնակի բույնը>>
  4. Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը:
    ծիծեռնակը
  5. Բնութագրի՛ր ծիծեռնակին:
    ծիծեռնակը աշխատասեր է, անկոտրում
  6. Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից:
    Ծիծեռնակը շատ բարի և իր նախնիների մասին հիշող թռչյուն է, որովհետև նրա բույնը փլվում է, իսկ նա նորից ու նորից շինում է։
  7. Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր:
    Բայց նա կրկին բույն էր շինում,
    Ե՛վ շինում էր , և՛ երգում,
    Ամեն մի շյուղ կպցնելիս՝
    Առաջվա բույնն էր հիշում:

    Ծիծեռնակը անկախ վարություններից միշտ նույն եռանդով շինում է իր տունը։
  8. Արձակ շարադրի’ր բանաստեղծությունը և վերլուծի’ր:
    Նրանք ովքեր կորցնում են մի սեփական իր, միշտ պետք է մնալ անկոտրում։
  9. Ինչո՞ւ է բանաստեղծությունը այսպես վերնագրված:
    Բանաստեղծության մեջ ծիծեռնակը կարծես հայ մարդը լինի։
  10. Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին: Պատմի՛ր:
    Ծիծեռնակները շատ աշխատասեր և թռչուն է, որի պոչը նման է մկրատի։ Նա միշտ գեղեցիկ բույն ունի։ Նրա ձուն մի քիչ փոքր է բնական ձվից։
  11. Տեղեկատվական աղբյուրներից նյութեր հավաքիր ծիծեռնակների մասին։
    1)Աշխարհում 79 տեսակ ծիծեռնակ կա։
    2)Թևերի բացվածքը հասնում է մինչև 30 սմ։
    3)Նրանք հիշում են են իրենց ծննդավայրը։
    4)Ծիծեռնակները իրար հետ են խոսում մարմնի դիրքով և ձայներով։
    5)Ծիծեռնակների թռիչքի արագությունը կարող է հասնել 60-70 կմ/ժ-ի։
    6)Միջինում ծիծեռնակները ապրում են 6 տարի։
    7)Ծիծեռնակները ունեն շատ լավ տեսողություն
    8)Ծիծեռնակները շատ քիչ են լինում ցամաքի վրա, իրենց կյանքի մեծ մասն անցկացնում են օդում։
    9)Այս թռչունները շատ դիմացկուն են
    10)Ասում են, եթե ծիծեռնակների երամն անցնի սիրահար զույգի վերևով, ուրեմն նրանք մեծ երջանկություն կունենան։

Էրեբունի թանգարանի և ամրոցի մասին իմ տպավորությունները

Նախորդ շաբաթ հերթական հետաքրքիր ժամբորդությունն ունեցանք դասընկերներիս հետ։ Մենք այցելել էինք ԷՐԵԲՈՒՆԻ պատմահնագիտական արգելոց-թանգարան, իսկ հետո մի հսկայական ամրոց։ Ասում են, որ Երևանն այդտեղից է սկսվում, եթե ցանկանում եք Երևանի մասին

հետաքրքիր տեղեկություններ ստանալ, պետք է սկսեք հենց էնտեղից։ Թանգարում մեզ ուղեկցում էր տեղի աշխատակիցը, ով մեզ պատմում և ցույց էր տալիս սեպագիր արձանագրություններ, մեկ կտոր քարից քանդակած մարդու գլխաքանդակներ, արծաթե գինու բաժակներ, որոնք օտագործել են պալատականները և այլն։
Այնքան հին էր ամեն ինչ, ինձ շատ հետաքրքիր էր լինել այնտեղ և տեսնել այդ ամենը։