Սխալ արձագանք

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
_ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
_ Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:
_ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
_ Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի.
_ Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:
_ Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
_ Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
_ Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
_ Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
_ Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ նրան:
_ Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
_ Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: 

Առաջադրանքներ

  • Ընկերոջդ հետ դերերով կարդա՛ հեքիաթը։
  • Բացատրական բառարանից օգտվելով, բացատրի՛ր հետևյալ բառերը։

գովաբանել-գովել, գովասանք ասել

բարկանալ-զայրանալ

հիմնադրել-հիմնել, ստեղծել

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները։
    հասարակ-հատուկ, սովորական
    հիմար-գիտակ, խելացի
    մեծ-փոքր, պուճուր, պստիկ
    հանգիստ-անհանգիստ, անհանդարտ
    վերջին-առաջին
  • Հեքիաթից դո՛ւրս գրի՛ր հինգ հարցական նախադասություն։

    _ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
    Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
    _ Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
    Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
    Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:

    Գրի՛ր զվարճալի երկխոսություն արձագանքի հետ և վերնագրիր այն։

    Քարանձավի արձագանքը

    Արձագանքի հետ իմ ծանոթությունն եղավ քարանձավում։ Հերթական արշավի ժամանակ ես մտա մի քարանձավ, առաջանալով ես ասացի․
    -Ինչ մութ է, լսեցի արձանգանքին, նա ինձ հետ համաձայն էր։ Ես հարցրի․
    -Ելք կա՞, նա պատասխանեց․
    -Կ՜ա։
    Ես չհավատացի նրան և ճշտեցի․
    -Դու ստում ես հա՞։
    Նա պատասխանեց․
    -Հ՜ա։ Ես թեքվեցի և վերադարձա իմ արշավախումբ։ Ճանապարհին մտածում էի, որ ես էլ չեմ վստահում արձագանքին
  • Նկարի՛ր քո պատկերացրած արձագանքին։
  • Պատմի՛ր, որտե՞ղ է ապրում, ամենից շատ ի՞նչ է սիրում, ինչո՞վ է սնվում․․․․․
    Արձագանքն բնակվում է քարանձավում, նա սիրում է կրկնել դիմացինի վերջին բառերը, նա սնվում է բառերով։
  • Երկխոսությունդ կամ պատումդ ձայնագրի՛ր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *