Little red riding hood games and activity

Little Red Riding Hood lived in a wood with her mother. One
day Little Red Riding Hood went to visit her granny. She had
a nice cake in her basket.
On her way Little Red Riding Hood met a wolf.
‘Hello!’ said the wolf. ‘Where are you going?’
‘I’m going to see my grandmother. She lives in a house behind those trees.’
The wolf ran to Granny’s house and ate Granny up. He got into Granny’s bed. A little


later, Little Red Riding Hood reached the house. She looked at the wolf.
‘Granny, what big eyes you have!’
‘All the better to see you with!’ said the wolf.
‘Granny, what big ears you have!’
‘All the better to hear you with!’ said the wolf.
‘Granny, what a big nose you have!’
‘All the better to smell you with!’ said the wolf.
‘Granny, what big teeth you have!’
‘All the better to eat you with!’ shouted the wolf.
A woodcutter was in the wood. He heard a loud scream and ran to the house.
The woodcutter hit the wolf over the head. The wolf opened his mouth wide and
shouted and Granny jumped out.
The wolf ran away and Little Red Riding Hood never saw the wolf again

I made some questions about the story Little Red Riding Hood.


1. What lesson do you think the story is trying to teach us?

2. What do you think Little Red Riding Hood learned from her adventure?

3. Who is the main character of this story?

4. Where lived Little Red Riding Hood?

5.True or false?

5.1 The wolf was so nice.

5.2 Little Red Riding Hood lived in a castle with her dad.

5.3 On her way she met a wolf.

5.4 The grandmother was saved.

5.5 She had a sack full with burgers.

Made by Davit Zargaryan

Խոսքով գործ չի լինի   

Մի գյուղամեջ մարդիկ հավաքվել էին և զրուցում էին։ Նրանք քննարկում էին, թե պետք է խաղողի ծառ տնկել, ծառ տնկել, որպեսզի օգտվեն բերքից։ Մի մարդ հանկարծակի լսեց այդ խոսակծությունը և որոշեց աշխատել այդ ուղղությամբ։ 4-5 տարի հետո գյուղացիններն նորից հավաքվել և քննարկում են, նորից ասում են՝ պետք է ծառ տնկել խաղողի ծառ։ Այն մարդը նորից լսեց և մոտեցավ նրանց ասաց․ (Այ ժողովուրդ, հերիքե քննարկեք։ 4 տարի առաջ ես լսել եմ ձեր խոսակծություննը և գնացել տնկել եմ ծառեր, խաղողի ծառեր։ Խոսքով գործ չեն անի, գործ արեք գործ)։

Задания с 22-26 сентября

Мужской-а, -я, нулевое (тверд. согласный)тюль, лебедь, шампунь, толь, кофе, кенгуру, рояль
Женский-а, -я, -ьмозоль, вуаль, бандероль
Средний-о, -е, -мябремя, время, стремя, семя, вымя, имя, знамя, темя, пламя, племя;  дитя
Общий род-а, -яЗависит от контекста: Он такой умница!

Задание 1. Выберите правильный вариант․  

  1. Университет 1) мой  2) моя 3) мое 
  2. Море  1) чей  2) чья 3) чье 
  3. Виза 1)  наш  2) наша 3) наше 
  4. Радио 1) ваш  2) ваше 3) ваша 
  5. Щенок 1) ваш  2) ваше 3) ваша 
  6. Компьютер  1) мой  2) моя 3) мое 
  7. Партер 1) чей  2) чья 3) чье 
  8. Адрес 1)  наш  2) наша 3) наше 
  9. Окно 1) ваш  2) ваше 3) ваша 
  10. Факс 1) ваш  2) ваше 3) ваша 
  11. Собака 1) мой  2) моя 3) мой 
  12. Станция 1) твой  2) твоя 3) твое 
  13. Комптьер 1) ваше  2) ваша 3) ваш 
  14. Город 1) наш  2) наша 3) наше 
  15. Кухня 1) наш  2) наша 3) наше 
  16. Кошка 1) мое  2) моя 3) мой 
  17. Сестра 1) твой  2) твоя 3) твое 
  18. Яблоко 1) ваше  2) ваша 3) ваш  
  19. Район 1) наш  2) наша 3) наше 
  20. Аудитория 1) наш  2) наша 3) наше 

Задание 2: Вставь пропущенные окончания прилагательных

Инструкция: Вставь окончания прилагательных, учитывая род существительных. Пример: син… море → синее море (С.р.)

  1. красная роза
  2. новий стол
  3. чистое небо
  4. вкусный суп
  5. свежй хлеб
  6. белое облако
  7. умная девочка
  8. стари дом
  9. интереснной рассказ
  10. яркое солнце

Задание 3: Найди «лишнее» словоИнструкция: В каждой строке найди существительное, которое отличается по роду от остальных.

  1. стол, мяч, девочка, рюкзак
  2. тетрадь, лампа, книга, окно
  3. море, небо, солнце, ручка
  4. доска, лошадь, окно, дверь

Задание 4: Составь по 3 существительных каждого рода

Инструкция: Самостоятельно напиши по 3 существительных мужского, женского и среднего рода.

Форма:

  • Мужской род: дом, стол, рот
  • Женский род: собака, бабушка, перчатка
  • Средний род: Солнце, окно, море

Задание 5. Определи род существительного․

Полночь , подлежащее, всезнайка, салазки, куранты, ГУМ, симпатяга, хобби, филе, библиотекарь, солнце, сумерки, юноша, леди, харчо, степь, собака, плакса, такси, медаль, сирота, сутки,  Тбилиси, водевиль, почемучка, вермишель, носилки, торнадо, заморозки, коллега.

Мужской родЖенский родСредний родОбщий родНе имеет рода
куранты
ГУМ
юноша
Тбилиси
водевиль,
Полночь
всезнайка
салазки
симпатяга
библиотекарь
салазки
леди
собака
плакса
медаль
сирота
сутки
почемучка
вермишель
носилки
коллега.

подлежащее
хобби
филе
солнце
харчо
такси
торнадо
заморозки


Задание 6Допишите окончания. Задавайте вопросы:

какой?; какая?; какое?; какие?

Зелёное  дерево какое?– зелёные   деревья – какие? ; высокий  дом какой?– высокие дома какие?; большой  словарь какой? большие  словари какие?; умный  человек какой? – умные  люди какие? ; дорогая   вещь какая? – дорогие  вещи какие? ; хороший  друг какой?– хорошие  друзья какие?; красивое  здание какое? – красивие здания какие?; новая  машина какая? – новие машины какие?; тёмная  ночь какоя? – тёмние  ночи какие?; жёлтый  лимон какой? – жёлтие  лимоны какие?; интересный фильм какой? – интересние  фильмы какие?; дешёвый  билет какой?– дешёвие  билеты какие?; низкое  кресло какое? – низкие  кресла какие?; красное  яблоко какое? – красние  яблоки какие?; маленькая площадь какая – маленькие  площади какие?; тёплый  день какой? – тёплие  дни какие?; синая  чашка какая? – синие  чашки какие?; шоколадный торт какой?– шоколадние торты какие?; солнечный день какой?– солнечние дни какие?; солёний огурец какой? – солёние огурцы какие?; зимний вечер какой? – зимние вечера какие?; модний костюм какой?– модние брюки какие?; ветреная улица какая? – ветрение улицы какие?; входной билет какой? – входние билеты какие?; оперный театр какой? – оперние театры какие?; музейный экспонат какой? – музейние экспонаты какие?; выходной день какой? – выходние дни какие?.

Մեքսիկացին

Ժուան Քաբրալը մի բարձրահասակ մեքսիկացի էր, որ աշխատում էր հորեղբորս այգում, որթատունկերը էտելու ժամանակ: Նա մի աղքատ մարդ էր, որի ամբողջ ունեցվածքը իր կին Կոնսուելյան էր՝ Պաբլո և Պանչո որդիների հետ միասին, երեք դստրիկները, իր կաղ զարմիկ Ֆեդերիկոն՝ չորս շների ու մի կատվի ուղեկցությամբ, կիթառը, հին կոտորակի հրացանը և արդեն վաղուց պառաված ձին, որ քաշում էր դատարկ ամանեղենի շրըխկ-թըրխկոցով լիքը ծածկած սայլը:

Այդ առավոտ ես ու հորեղբայրս հանդարտ զրուցում էինք ագարակի բակում, երբ ճանապարհի ծայրին երևաց սայլը, և Ժուանը իր ամբողջ թափառական խմբի հետ միասին ուղղվեց մեր կողմը:

— Սա ի՞նչ է,- զարմացավ հորեղբայրս:

— Մեքսիկացիներ են,- ասացի:

— Ի՞նչ գիտես,- նորից զարմացավ հորեղբայրս:

— Շներին նայիր,- բացատրեցի ես: — Մեքսիկացիները պարզ ու ազնվասիրտ ժողովուրդ են: Ամենաաղքատ մեքսիկացին էլ շների մի ամբողջ ոհմակ է պահում: Նրանք հնդկացիների և ուրիշ ազնվազարմ ցեղերի խառնուրդ են:

— Ի՞նչ են ուզում,- ասածիցս անհանգստացավ հորեղբայրս:

— Աշխատանք,- ասացի ես,- դա դեմ է նրանց ազնվազարմ բնությանը, բայց կյանքն ստիպում է, որ աշխատեն:

Ինչպես երևում է, հորեղբորս բոլորովին չհուզեց իմ ճառը:

— Որթատունկերս ես ինքս եմ էտելու,- հայտարարեց նա:

— Նրանց ի՞նչ,- ասացի ես,- կշրջվեն ու կգնան մի ուրիշ ագարակ:

Բեռնասայլակը դանդաղ ագարակի բակը մտավ, և Ժուան Քաբրալը բարձրահասակ մեքսիկացու իր ողջ վերհությամբ ողջունեց մեզ՝ «Բուենոս դիաս, ամիգոս»: Հետո կոտրտված անգլերենով տեղեկացավ.

— Այստեղ աշխատանք կճարվի՞ մի ուժեղ մեքսիկացու համար:

— Այսինքն ո՞ւմ համար,- հարցրեց հորեղբայրս ինձ:

— Ինձ համար,- ասաց մեքսիկացին,- Ժուան Քաբրալի:

— Ժուան Քաբրալ,- կրկնեց հորեղբայրս,- չէ, աշխատանք չկա:

— Ինչքանո՞վ,- Ժուանն անտեսեց հորեղբորս պատասխանը:

— Ի՞նչ է ասում,- հորեղբայրս չհասկացավ մեքսիկացու ասածը ու, սարսափելի շփոթված, մի ծխախոտ վառեց:

— Նա ուզում է իմանալ, թե որքա՞ն ես վճարելու,- թարգմանեցի ես:

— Վճարելու մասին ո՞վ բան ասաց: Ես աշխատող չեմ վարձում:

— Հետո ի՞նչ,- ասացի ես,- նա համենայն դեպս ուզում է իմանալ: Նա հրաշալի գիտի, որ դու աշխատող չես վարձում:

Հորեղբայրս շվարեց:

— Երեսուն սենթ,- կասծածելով ասաց նա: — Ես ճապոնացիներին ժամը երեսուն սենթ եմ վճարում: Ուրիշ ագարակատերեր քսան կամ քսանհինգ են տալիս:

— Ժամը երեսուն սենթ,- ասացի մեքսիկացուն:

— Չէ,- ասաց Ժուանը,- բավական չէ: Իմ տանը լիքը սոված բերան կա էս ձմեռ:

— Ի՞նչ,- անհանգստացավ հորեղբայրս: Նա անընդհատ նեղվում էր ու Ժուանի ասածներից ոչինչ չէր հասկանում, այնպես որ՝ ես ստիպված էի թարգմանել մեքսիկացու ամեն խոսքը:

— Ասում է՝ երեսուն սենթը բավական չէ: Նա դրանով իր տան բոլոր սովածներին այս ձմեռ չի կերակրի:

— Ովքե՞ր են այդ սովածները:

— Կարծում եմ այս ամբողջ թափառախումբն էլ սոված է,- ասացի ես:

Հորեղբայրս շրջվեց սայլի կողմը:

— Որտե՞ղ են սրանք ապրում,- հետաքրքրվեց նա:

— Չգիտեմ: Մի տեղ գնում են էլի:

Ժուան Քաբրալը կանգնած էր մեր արևոտ բակում, արձանի նման անշարժ ու լուռ: Նրա շներից մեկը ձանձրանալով մոտեցավ հորեղբորս ու ձեռքը լիզեց: Հորեղբայրս վեր թռավ ու վախեցած շուրջը նայեց:

— Սա ի՞նչ է,- հարցրեց նա ինձ:

— Մեքսիկացու շներից մեկն է,- ասացի ես: Շունը տխուր աչքերով նայեց հորեղբորս ու պոչը շարժեց:

— Ասա՝ թող հեռու գնա:

— Հեռու գնա,- խնդրեցի ես: Շունը վերադարձավ թափառախմբի մոտ: Հորեղբայրս նայում էր (ավելի ճիշտ կլինի ասել՝ ուսումնասիրում էր), թե շունն ինչպես վազեց-անցավ բակի մյուս կողմը: Երբ շունը պառկեց սայլի ստվերում, հորեղբայրս ասաց.

— Սովորական շուն է: Դրանցից հարյուրներով փողոցներում կան:

— Ճիշտ է,- ասացի ես;

— Մի պեննի էլ չարժե:

— Պեննիի կեսի կեսն էլ չարժի,- ասացի ես,- վրան երկու դոլար էլ տաս, չեմ վերցնի:

— Ինձ որ վրան երեք դոլար էլ տաս, չեմ վերցնի: Բանի պետք չի: Նապաստակ կամ դրա նման մի բան կարո՞ղ է բռնել:

— Երբեք:

— Գողերի կարող է վախեցնել:

— Երբեք,- ասացի ես: — Նա դուրս կգա ու կլիզի գողերի ձեռքերը:

— Ուրեմն՝ ի՞նչ օգուտ դրանից:

— Ոչ մի օգուտ:

— Չեմ հասկանում,- համառեց հորեղբայրս,- ինչո՞ւ են այդ անպետք շներից չորս հատ պահում:

— Մեքսիկացիներ են,- ասացի ես,- պարզ մեքսիկացի մարդիկ են:

— Ես լսել եմ, որ բոլոր մեքսիկացիները գողեր են:

— Նրանք վերցնում են այն ամենը, ինչ-որ հողում արմատներ չունի:

— Իմ տանը տասներեք սոված բերան կա, ինձ չհաշված: Երեսուն սենթը բակական չէ,- ասաց Ժուանը:

— Տասներեք բերա՞ն,- զարմացավ հորեղբայրս:

— Նա կենդանիներին էլ է հաշվում:

— Չեմ կարծում, թե նա որթատունկ էտել իմանա,- ասաց հորեղբայրս:

— Որթատունկ էտել գիտե՞ք,- հարցրի ես մեքսիկացուն:

— Ոչ սենյոր, ես զինվոր եմ:

— Ի՞նչ ասաց,- չհասկացավ հորեղբայրս:

— Նա զինվոր է,- ասացի ես,- քաջ զինվոր:

— Պատերազմն արդեն վերջացել է,- Ժուանին հայտնեց հորեղբայրս:

Ըստ երևույթին նրանք իրար չէին հասկանում, և բարձրահասակ մեքսիկացին բեռնասայլակից հանեց իր հին կոտորակի հրացանը ու նշան բռնեց ճիշտ այնպես, ինչպես զինվորներն են անում կրակելիս: Երբ հորեղբայրս տեսավ կոտորակի հրացանը, վատ զգաց իրեն: Նա կանգնեց իմ ետևում և, ձեռքը մեկնելով, խստորեն խոսեց մեքսիկացու հետ:

— Հեռացրու հրացանը,- ասաց նա: — Ես չեմ ուզում, որ ինչ-որ մեքսիկացի պատահաբար սպանի ինձ: Ես հավատում եմ քեզ:

Հետո, անհանգստացած ինձ դառնալով, ասաց.

— Թող հեռու տանի էդ անտեր հրացանը: Նա հիմա կսպանի ինձ՝ ցույց տալու համար, որ ինքն իսկապես զինվոր է:

— Չի սպանի,- ասացի ես:

— Հեյ, ասաց հորեղբայրս Ժուան Քաբրալին,- ես ոչ մեկի օգնության կարիքը չեմ զգում:

Մեքսիկացին քայլ արեց դեպի առաջ:

— Երեսուն սենթը, ինձ չհաշված, տասներեք հոգու կերակրելու համար բավական չէ,- պնդեց նա:

Հետո հրացանը մի կողմ դրեց, և հորեղբայրս հազիվ էր շունչը տեղը բերել, երբ նորից քիչ մնաց հավասարակշռությունը կորցնի. սայլի ծածկի տակից նրան էին նայում հինգ երիտասարդ մեքսիկացու դեմքեր:

— Այն ի՞նչ մարդիկ են,- խզված ձայնով հարցրեց հորեղբայրս:

— Երեխաներ են,- ասացի ես: — Երկու տղա, երեք աղջիկ:

— Ի՞նչ են ուզում երեխաները:

— Բակլա ու ալյուր,- ասացի ես,- ու մի քիչ էլ աղ: Ուզածները շատ բան չի:

— Ասա նրանց՝ թող հեռանան,- ասաց հորեղբայրս: — Նա որթնատունկ էտել չգիտի:

— Ամեն մարդ էլ կարող է սովորել:

— Նա կավերի իմ այգին:

— Եվ իր հետ կտանի այն ամենը, ինչը հողում արմատներ չունի,- ասացի ես:

— Ես ժամը տասը սենթ ավելի եմ վճարում, քան ուրիշները:

— Նա ասում է, որ երեսուն սենթը բավական չէ:

— Իսկ որքա՞նն է բավական,- հարցրեց հորեղբայրս:

— Սենյոր Քաբրալ,- դարձա ես մեքսիկացուն,- դուք ժամը երեսուն սենթով կաշխատե՞ք: Իմ հորեղբայրը օգնության կարիք բոլորովին չունի, բայց ձեզ անչափ հավանել է:

— Ընտանիքիս ու կենդանիներիս համար տուն կճարվի՞,- հարցրեց մեքսիկացին:

-Այո,- ասացի ես,- համեստ, բայց հարմարավետ մի տուն կա:

— Աշխատանքը շա՞տ է,- հարցրեց մեքսիկացին:

— Բոլորովին աննշան է,- ասացի ես

— Հաճելի՞ աշխատանք է:

— Անչափ հաճելի է,- ասացի ես,- և առողջության համար օգտակար:

Մեքսիկացին մի պահ լռեց, հետո ծանրաքայլ մոտեցավ մեզ: Չորս շները քայլում էին նրա ետևից, և նրա հինգ երեխաներն արդեն շրջապատում էին հորեղբորս: Ես զգում էի, որ նրանց մոտենալու հետ միասին հորեղբայրս ավելի ու ավելի էր նեղվում:

— Սենյոր,- այսպես դիմեց մեքսիկացին հորեղբորս,- ես կաշխատեմ ձեր այգում:

— Ինձ համար մեծ պատիվ է,- թոթովեց հորեղբայրս:

Նա լրիվ շփոթված էր: Հիմնականում դրա պատճառը շներն էին: Եվ իհարկե երեխաները՝ երկու տղա և երեք աղջիկ: Անկասկած, նաև մեքսիկացու փառահեղ պահվածքը: Եվ, իհարկե, ոչ մի դեպքում հրացանը չէր: Հորեղբայրս երբեք թույլ չէր տա, որ այս աշխարհում որևէ ուժ վախեցներ իրեն:

Ժամը երեքի կողմերը մեքսիկացիներն արդեն տեղավորվել էին իրենց փոքրիկ տնակում, և ես Ժուան Քաբրալին տարա մի որթատունկի մոտ, որպեսզի էտել սովորեցնեմ: Պաբլոն և Պանչոն, կաղ Ֆեդերիկոյի հետ միասին, եկան մեզ հետ:

Ես բացատրում էի նրան ամեն ճյուղը կտրելու նպատակը՝ նախ որթատունկի ձևը պահելու համար, որպեսզի ուժեղ լինի որթատունկը, որ մատղաշ ճյուղերը ձգվեն արևին և այլն: Հետո, երբ անցանք մյուս որթատունկին, ես, մկրատը հանձնելով Ժուանին, հարցրի, թե արդյոք չէր բարեհաճի մի որթատունկ էտել: Ժուանը շատ նրբանկատ գտնվեց և համաձայնեց: Նա աշխատում էր դանդաղ ու մտախոհ, իր երեխաներին ու զարմիկին բացատրելով ամեն ճյուղը կտրելու նպատակը, ինչպես ես էի իրեն բացատրել: Կաղ Ֆեդերիկոն, որ վաթսունին մոտ մի մարդ էր, ուղղակի ցնցված էր: Ես նրան առաջարկեցի գործը շարունակել մինչև մութն ընկնելը, և ինքս վերադարձա հորեղբորս մոտ, որ ֆորդի ղեկին նստած երազում էր:

— Գործերն ինչպե՞ս են,- հարցրեց նա:

— Հրաշալի,- ասացի ես:

Մենք քաղաք էինք գնում վաթսունվեց մղոն արագությամբ, կարծես թե հորեղբայրս ուզում էր փախչել ինչ-որ վախեցնող բանից: Ամբողջ ճանապարհին նա ձայն չհանեց: Միայն երբ Վենտուրա Ավենյու էինք մտնում Ֆեյն Գրաունդզի մոտ, ասաց.

— Այդ բոլոր չորս շները միասին վերցրած մի պեննի էլ չարժեն:

— Շները կապ չունեն,- ասացի ես,- ուղղակի մեքսիկացիները ուրիշ ձևով են աշխարհին նայում:

— Ինձ թվաց, որ շունն ինձ պիտի կծի,- ասաց հորեղբայրս:

— Ոչ,- ասացի,- նրա մտքով էլ չէր անցնում: Անգամ եթե ոտքով խփեիր: Նրա հոգին լի է սիրով: Նույնն էլ մեքսիկացիներն են: Նրանց գողությունը երբեք լուրջ բան չի դառնում:

— Երեխաները առողջ տեսք ունեին,- ասաց հորեղբայրս:

— Ավելի առողջ երբեք չեն լինում:

— Ի՞նչ են ուտում:

— Բակլա և մեքսիկական հաց,- ասացի ես: — Այն բաները, որ  քեզ համար անօգուտ են:

— Կարծում ես երբևէ որթատունկ էտել կսովորի՞:

— Անկասկած,- ասացի:

— Չեմ կարծում, թե տրակտորը թռցնի, հը՞:

— Չէ, ասացի,- տրակտորը չափից շատ ծանր է:

— Այդ այգու վրա ես անցյալ տարի ահագին դրամ կորցրի,- ասաց հորեղբայրս:

— Գիտեմ,- ասացի,- նախանցյալ տարի էլ նույն էր:

— Այդ այգին առնելուս օրից դրա վրա դրամ եմ կորցնում,- բողոքեց հորեղբայրս: — Ո՞ւմ է պետք խաղող, ո՞ւմ է պետք չամիչ:

— Միգուցե այս տարի կփոխվի՞:

— Կարծո՞ւմ ես:

— Ինձ թվում է՝ մեքսիկացին հաջողություն կբերի,- ասացի ես:

— Հետաքրքիր է,- ասաց հորեղբայրս,- ես էլ նույնն էի մտածում: Եթե նա տասներեք հոգու կերակրելու է այս ձմեռ, ուրեմն՝ այնքան էլ վատ տարի չի լինի:

— Անցյալ տարվանից ավելի շատ չես կորցնելու,- ասացի:

— ճապոնացիները վատը չեն,- ասաց հորեղբայրս: — Ուղղակի աշխարհին ուրիշ տեսակ են նայում, քան մեքսիկացիները:

— Ճապոնացիները երբեք չորս սովորական շուն չէին պահի,- ասացի:

— Նրանք կքշեին շներին:

— Եվ կքարկոծեին,- ասացի ես:

— Ինձ թվում է՝ այս տարին լավը կլինի:

Մենք այլևս ոչ մի բառ չխոսեցինք ճանապարհին:

Առաջադրանքներ

Ինչպիսի՞ն էր մեքսիկացին։ Պատմվածքի բնորոշող հատվածներից օգտվելով՝ բնութագրի՛ր նրան։
Ժուան Քաբրալը բարձրահասակ մեքսիկացի էր, ով նախկին զինվորական էր, իսկ հիմա իր մեծ ընտանիքը կերակրելու համար համառորեն աշխատանք էր փնտրում:

Բնութագրի՛ր հորեղբորը՝ տեքստից հիմնավորումներ բերելով։
Առաջին մասում թվում է, թե հորեղբայրը կոպիտ է և կտրուկ, սակայն, իմ կարծիքով նա ավելի շատ կասկածամիտ է և վախկոտ։ Արդյունքում մենք տեսանք, որ հորեղբայրը թույլ տվեց մեքսիկացուն և իր ընտանիքին բնակվել և աշխատել իր ագարակում

Մի քանի նախադասությամբ պատմվածքի համար ավարտ հորինի՛ր։


Ժամանակի ընթացքում մեքսիկացին, ով շատ աշխատասեր և համառ էր, այնքան լավ սովորեց իր գործը, որ շուտով նրան սկսեցին հրավիրել աշխատանքի ուրիշ ագարակատերեր՝ խոստանալով ավելի շատ գումար։ Բայց նա չհեռացավ։ Նա մնաց աշխատել իմ հորեղբոր մոտ, որովհետև հենց նա էր առաջինը, ով հավատաց նրան և օգնեց իր մեծ ընտանիքին։

Մեկ տարի անց իմ հորեղբայրը, ով առաջ միշտ վնասով էր աշխատում, վերջապես սկսեց գումար աշխատել։ Նա այնքան գոհ էր մեքսիկացուց, որ առաջարկեց միասին աշխատել որպես ընկերներ ու գործընկերներ։

Նրանք միասին մեծ տուն կառուցեցին։ Այդ օրվանից նրանք ապրում էին մի մեծ ընտանիքի պես՝ օգնելով իրար և միասին աշխատելով։ Մեծ ագարակում հիմա կար երկու տուն՝ մեկը իմ հորեղբոր համար, մյուսը՝ մեքսիկացու։ Իսկ նրանք՝ ինչպես եղբայրներ, ապրում էին կողք կողքի, ուրախ և համերաշխ։

Guess who?

Maria

Hello! My name is Maria and I’m from Spain. I am a teacher. I work with young children. In my free time, I like to read books and cook Spanish food for my family. At the weekend, I enjoy meeting friends. We often visit museums and sometimes go to concerts.

Tom

Hi! I’m Tom and I come from the United States. I’m a doctor. I love basketball; I often play with my friends on the weekend. In the evenings, I usually watch films at home with my friends. On Sundays, I often go hiking in the mountains to take pictures. I have a younger sister. She lives with my parents.

Aiko

Good morning! I’m Aiko and I’m from Japan. I don’t work because I’m a student studying medicine. I’d like to be a doctor and work in a big hospital. I don’t go out a lot because I like to spend time by myself. I even travel alone. I don’t have brothers or sisters, and my friends don’t like traveling. I don’t like watching TV, so I always play video games after dinner.

Luis

Hey, how are you? I’m Luis from Brazil but I live in Australia. I’m a chef, and cooking is my passion. When I’m not at work, I always order take-away food…I love pizza! Football is my favourite sport, but I don’t play it; I watch it on TV at the weekend. I have a big family, but I never see them because they are in Brazil. I miss them very much.

Questions

Ի՞նչ կուզեի լինել

Ես ամեն առավոտ արթնանում և հիշում եմ, որ երազում եմ դառնալ տիեզերագնաց։ Ես միշտ ցանկանում եմ վայելել տիեզերքը, տեսնել շատ մոլորակներ։ Ես շատ եմ սիրում հրթիռներ, շատ եմ ցանկանում մտնել հրթիռի մեջ։ Կուզեի այցելեյ Սատուրն, Յուպիտեր և Մարս։ Դրանք այն մոլորակներն են, որոնք ինձ միշտ հետաքրքրել են։ Ինձ շատ հետաքրքիր է լինել գրավիտացիա չունեցող տարածքում և շատ հաճելի կլիներ, որ երկիր մոլորակը տեսնեի շատ հեռվից։

Հուսով եմ, որ երազանքս կկատարվի։ Նաև կուզեմ դառնալ լողի մարզիչ։ Սովորեցնել երեխաներին լողալ, ինչպես ինձ են սովորեցրել։
Հիմա ես փորձում եմ պայքարել, կարդալ և ուսումնասիրել տիեզերքի մասին, որպեսզի երազանքս կատարվի։

Կուզեի լինել

Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»,- կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու:

Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»:

Երբ իրիկունները վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին` անում է այն, ինչ որ սիրտն ուզում է` փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:

Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:

Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին:

Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում` ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի` մեկ հատիկ կարմիր աչքով:

Իսկ պահապանի ձեռքին երերում է լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում:

Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:

Առաջադրանքներ
Լրացրե՛ք տրված մտքերը.

  • Ուզում եմ մանրավաճառ լինել, քանի որ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
  • Կուզեի ես էլ պարտիզպան լինել, որ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
  • Կուզեի ես էլ պահապան լինել, որպեսզի․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

2․ «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի  ասելիքը) հետևյալն է` ….

«Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ (համաձայն եմ, համաձայն չեմ), որովհետև կարծում եմ, որ ….

Շարադրի՛ր մտքերդ <Կուզեի լինել․․․> վերնագրի շուրջ

 Փորձություն  (hնդկական  հեքիաթ)

Դհավալմուքհը  երկու  ընկեր  ուներ,  որոնց  անչափ  սիրում  էր  և  ամեն  օր  այցելում  նրանց։  Առաջին  ընկերը  շատ  հարուստ  էր։  Ամեն  անգամ,  երթ  Դհավալմուքհը  այցելում  էր  նրան,  նստում  էին  համեղ  խորտիկներով  ու  քաղցրավենիքով  ծանրաբեռնված  ճոխ  սեղանի  շուրջ  և  ուրախ  զրուցում։  Երկրորդ  ընկերը  աղքատ  էր։  Նա  շատ  բան  չուներ  հյուրասիրելու,  բայց  միշտ  ուրախությամբ  էր  ընդունում  Դհավալմուքհին  և  նրա  հետ  կիսում  իր  վշտերն  ու  ուրախությունները։

Ընկերների  հետ  ունեցած  այդ  մտերմությունը  վերջապես  շարժեց  Դհավալմուքհի  կնոջ  հետաքրքրությունը։  Նա  շատ  էր  ցանկանում  իմանալ,  թե  ովքեր  են  նրանք,  և  խնդրեց  ամուսնուն՝  ծանոթացնել  նրանց  հետ։

Եվ  ահա  մի  օր  Դհավալմուքհը  կնոջն  իր  հետ  տարավ  ընկերների  մոտ։

—  Օ՜,  բարով,  բարով  եկաք,—  ողջունեց  նրանց  աոաջին  ընկերը։—  Համեցեք,  խնդրեմ։  եվ  հյուրասիրեց  նրանց  ընտիր  թեյով  ու  համեղ  նախաճաշով։  Ընկերոջ  հյուրասիրությունը  մեծ  տպավորություն  թողեց  Դհավալմուքհի  կնոջ  վրա։

Հաջորդ  օրը  նրանք  այցելեցին  երկրորդ  ընկերոջը։  Նա  գրկաբաց  ընդունեց  հյուրերին  ու  թեև  ոչ  խմելու,  ոչ  էլ  ուտելու  բան  ուներ  նրանց  առաջարկելու,  բայց  շատ  լավ  ժամանակ  անցկացրին։

Երբ  տուն  էին  վերադառնում,  Դհավալմուքհի  կինը  միայն  առաջին  ընկերոջն  էր  գովաբանում։  Բայց  ամուսինն  ասաց.

—  Նա  լավ  ընկեր  է,  կասկած  չկա,  բայց  մյուսն  ավելի  լավն  է։

—  Ի՞նչ,  նա  նույնիսկ  մի  բաժակ  ջուր  չառաջարկեց  մեզ,—  զարմացած  ասաց  կինը։

—  Դրանով  չեն  դատում  ընկերոջը,—  ասաց  Դհավալմուքհը։—  Ինձ  թվում  է,  որ  երկրորդ  ընկերոջս  զգացմունքներն  ավելի  անկեղծ  են։

—  Իսկ  ես  էդ  կարծիքին  չեմ,—  համառեց  կինը։—  Համոզված  եմ,  որ  քո  առաջին  ընկերը  քեզ  ավելի  է  սիրում,  քան  երկրորդը։

Դհավալմուքհը  որոշ  ժամանակ  լուռ  մնաց,  ապա  ասաց.

—  Եթե  դու  իրոք  ուզում  ես  պարզել  ճշմարտությունը,  արի  փորձենք  նրանց։

Եվ  նա  ասաց  կնոջը,  թե  ինչպես  պետք  է  փորձեին  նրանց։

Հաջորդ  օրը,  ինչպես  որոշել  էին,  Դհավալմուքհի  կինը  գնաց  առաջին  ընկերոջ  մոտ  ու  տխուր  պատմեց,  որ  թագավորը  շատ  բարկացած  է  ամուսնու  վրա։  Չգիտեն՝  ինչ  անեն։  Ընկերը  ուսերը  վեր  քաշեց  ու  ասաց.

—  Շատ  եմ  ցավում,  բայց  ոչնչով  օգնել  չեմ  կարող։  Ո՞վ  կհամարձակվի  թագավորին  դեմ  գնալ։

Կինը  հուսահատ  դեմք  ընդունեց  ու  գնաց  երկրորդ  ընկերոջ  մոտ,  որը,  լսելով  նրան,  անմիջապես  վերցրեց  թուրն  ու  վահանը  և,  հավատացնելով,  որ  ամեն  ինչ  կանի  նրա  ամուսնուն  պաշտպանելու  համար,  գնաց  պալատ։

Բայց  ճանապարհին  Դհավալմուքհը  հանդիպեց  նրան  ու  ասաց.

—  Սիրելի  ընկեր,  մի՛  անհանգստանա,  թագավորը  ներեց  ինձ։  Տուն  գնանք։

Այսպիսով,  Դհավալմուքհի  կինը  համոզվեց,  որ  երկրորդ  ընկերն  իրոք  ճշմարիտ  ընկեր  է,  որովհետև  պատրաստ  էր  կռվելու  հանուն  ընկերոջ,  նույնիսկ  սեփական  կյանքը  վտանգի  ենթարկելով։

Առաջադրանքներ

Ա)  Հեքիաթում արտահայտված գաղափարն այն է, որ․

  • ընկերոջը հյուրասիրելը կարևոր է
  • միայն լավ ժամանակ անցկացնելով լավ ընկերներ չեն լինում
  • ընկերոջը փորձելը լավ բան չէ
  • կինը ամուսնու ամենաիմաստուն ընկերն է
  • լավ ընկերը միշտ պատրաստ է օգնելու ընկերոջը
  • լավ ընկեր լինել չի նշանակում իր մասին չմտածել։

Բ) Համաձայնե՛ք կամ մի՛ համաձայնեք ներկայացված մտքերի հետ՝ Ձեր պատասխանը հիմնավորելով հեքիաթից դուրս գրված համապատասխան հատվածներով և Ձեր վերլուծությամբ։

  • Դհավալմուքհը նախօրոք գիտեր, որ առաջին ընկերը լավ ընկեր չէ, բայց անչափ սիրում էր նրան։
  • Դհավալմուքհը ամեն օր օգտվում էր հարուստ ընկերոջ ճոխ սեղանից, իմանալով, որ նա այնքան էլ անկեղծ չէ։
  • Կինն ասում էր, որ աղքատ ընկերը կարող էր ինչ-որ բանով հյուրասիրել, բայց չարեց դա, և դա նշանակում է, որ այնքան էլ լավ ընկեր չէ։
  • Կինը այնքան էլ չէր վստահում ամուսնու ողջամտությանը։

Դհավալմուքհը այնքան էլ անկեղծ չէր աղքատ ընկերոջ հետ․ նա նրան չասաց փորձության մասին։