
Առաջին օրը ճամբարում
Անահավատալի է, որ արդեն ամառային ճամբարն է սկսվել։ Ընդհանուր պարապմունքից հետո մենք մեր ջոկատով մտանք դասարան և ընկ․ Արմինեի հետ քննարկեցինք օրվա անելիքները։ Բոլորս տեղավորվեցինք սեղանի շուրջ և լսեցինք ընկեր Արմինեի առաջարկները։ Քննարկելուց հետո, որոշեցինք գնալ Բախշյանի անվ․ այգի՝ մարզվեցինք, վազվզեցինք և խաղացինք։ Հետո վերադարձանք դպրոց, նստեցինք խոտերի վրա և ընդմիջեցինք, ինչից հետո դրսում շրջանաձև նստեցինք աթոռներին և հանելուկներ կարդացինք և գուշակեցինք։ Խաղացինք <<կոկորդիլոս>> խաղը։ Այն հետաքրքիր խաղ է, որի ընդացքում խաղացողներից մեկը շարժումներով ցույց է տալիս որևէ կենդանի, իսկ դիտորթները պետք է գուշակեն, որ կենդանուն է ցույց տալիս խաղացողը։ Առաջին օրը ճամբարում մենք մեր ժամանակը անցկացրեցինք հիանալի և շատ հագեցած։
Երկրորդ օրը ճամբարում
Ընդհանուր պարապմուքնից հետո ես և իմ ընկեր ճամբարականները սկսեցինք խաղալ և վազվզել։ Եկավ ընկեր Արմինեն և մենք բոլորս սկսեցինք խոսել օրվա անելիքների մասին։
Քննարկելուց հետո մենք կրկին գնացինք Բախշյանի անվ․ այգի, որտեղ խաղացինք <<Անուն գոռոցի>> ազգային խաղը ։ Վերադարձանք դպրոց, մի քանի սավան փռեցինք և նստեցինք խոտերի վրա և ընդմիջեցինք մաքուր օդին։ Ընդմիջելուց հետո ընկեր Արմինեն արտասանում էր հանելուկներ, որոնց մենք փորձում էինք պատասխանել։ Հաջորդը տեխնոլոգիայի ժամին վերցրեցինք փուչիկներ, փչեցինք և վրան նկարեցինք զվարճալի դեմքեր։ Այնուհետև ամենքս ներկայացնում էինք նկարված փուչիկային կերպարներին, ասում էինք ի՞նչ է փուչիկային կերպարի անունը, ի՞նչ է սիրում, ի՞նչով է զբաղվում։ Այնուհետև լողալու ժամանակը։ Մենք փոխվեցինք և գնացինք լողալու։ Ջուրը շատ սառներ, բայց հաճելի։ Այդ պատճառով ջրից դուրս էինք գալիս, որպեսզի արևի տակ տաքանանք։ Իմ օրը անցավ շատ հիանալի և ջրային։
Երրորդ օրը ճամբարում (Ոչ աշխատանքային օր)
Չորրորդ օրը ճամբարում
Չորրորդ օրը ճամբարում սկսվեց ընդհանուր պարապունքով։ Այնուհետև ընկ․ Արմինեն եկավ։ Տեղավորվեցինք սեղանի շուրջ և սկսեցինք քննարկել օրակարգը։ Խաղացինք ինտելեկտուալ խաղեր, վայելեցինք մեր բերած խաղցր մրգերն և կոնֆետները։ Գնացինք ագարակ, ուսումնասիրեցինք և կերակրեցինք ձիերին, խոզերին, նապաստակներին։ Այնուհետև գնացինք փոխվելու, որպեսզի լողանք։ Այս անգամ լողավազանից հետո անակնկալ կերպով անհետացել էին մի քանի ճամբարակին հագուստը։ Երկար փնտրտուքներից հետ գտանք մի քանիսը, հնարավորինս հագնվեցինք։ Հետո մենք խոտերի վրա նստեցինք, ընկեր Արմինեն մեզ համար կարդաց շների և արջերի մասին հետաքրքիր փաստեր։ Այդ օրը նույնպես անցավ շատ հագեցած և անմոռանալի։
Հինգերորդ օրը ճամբարումԲացակայել եմ 🙁
Այս շաբաթվա տեսանյութը՝