
Ամառուան շատ տաք օդ մըն էր։ Ծարաւ ագռաւ մը կը թռչէր
դաշտերուն մէջ ջուր փնտռելով։ Երկար ժամանակ չի կրնար ջուր
գտնել, հետեւաբար կը սկսի յոյսը կորսնցնել։
Ագռաւը ինքզինք շատ տկար կը զգար ու շուարած էր, թէ ինչպէ՞ս
պիտի կարենար ծարաւը յագեցնել, երբ կը տեսնէ ջուրի սափոր* մը,
մէջը որոշ քանակութեամբ* ջուր։ Ագռաւը կ՚ուրախանայ եւ կը փորձէ
գլուխը մտցնել սափորին մէջ, սակայն տխրութեամբ կը նշմարէ* թէ
սափորին վիզը շատ նեղ էր։ Կը փորձէ շրջել* սափորը, որպէսզի մէջի
ջուրը դուրս հոսի, սակայն չի կրնար, որովհետեւ սափորը շատ ծանր
էր։
Ագռաւը բաւական կը մտածէ, ապա շուրջը նայելով կը
տեսնէ խճաքարեր։ Այդ վայրկեանին խելացի գաղափար մը կ՚ունենայ։ Խճաքարերը մէկ առ մէկ սափորին մէջ կը լեցնէ։ Որքան խճաքարերը կը լեցուէին սափորին մէջ, ջուրը այդքան կը բարձրանար, մինչեւ որ ագռաւը կը կարենայ խմել ջուրը։
Ի՞նչ է սովորեցնում այս առակը։ Կարծիքդ ձևակերպի՛ր մի քանի նախադասությամբ։
Առակը սովորեցնում է, որ ցանկացած իրավիճակից ելք կա, երբեք պետք չէ հուսատհատվել։
Փախադրություն արևմտահայերենից արևելահայերեն
Ամառային շատ տաք օդ էր։ Մի ծարավ ագռավ թռչում էր ջուր փնտրելով դաշտերի մեջ։ Երկար ժամանակ չկարողանալով գտնել ջուր սկսում է հույսը կորցնել։ Ագռավը շատ թույլ ու շվարած էր, թե ինչպես պետք է ջուր գտնի երբ հանկարծ նկատում է մի ջրի սափոր՝ մեջը մի որոշ քանակությամբ ջուր։ Ագռավը ուրախանում է և փորձում է գլուխը մտցնել սափորի մեջ, սակայն տխրությամբ նկատում է, որ սափորի վիզը շատ նեղ է։ Փորձում է շրջել սափորը, որպեսզի ջուրը միջից դուրս հոսի, բայց չի կարողանում, որովհետև սափորը շատ ծանր էր։
Ագռավը սկսում է մտածել ու շուրջը նայելով նկատում է խճաքարեր։ Այդ վայրկյանին խելացի միտք Է ծագում իր գլխում։ Խճաքարերը մեկ առ մեկ սափորի մեջ է գցում։ Որքան խչաքարերը լցվում էին սափորի մեջ, այնքան ջուրը բարձրանում էր, մինջև, որ ագռավը կարողացավ ջուր խմել։