Цветик — семицветик. Часть 2.


Женя отдала маме баранки, а сама про себя подумала: „Это, правда, замечательный цветок. Надо поставить его в самую красивую вазочку”. Любимая мамина вазочка стояла на самой верхней полке. Женя встала на стул и взяла её. В это время за окном пролетали вороны. Женя начала их считать, а про вазочку забыла. Вазочка упала и разбилась!
– Что ты разбила, тяпа-растяпа! – закричала мама из кухни. – Не мою ли любимую вазочку?
– Нет, нет, мамочка, я ничего не разбила. – ответила Женя маме, а сама быстро оторвала красный лепесток, бросила его и тихо сказала:
Лети, лети, лепесток,
Через запад на восток,
Через север, через юг,
Возвращайся, сделав круг.
Лишь коснёшься ты земли –
Быть по-моему вели.
Хочу, чтобы мамина любимая вазочка снова стала целой. Когда мама прибежала из кухни, её любимая вазочка стояла на своём месте. Удивилась мама и послала Женю во двор гулять.

Пришла Женя во двор, а там мальчики играют в Северный полюс.
– Мальчики, мальчики, можно мне с вами поиграть?
– Нет. Мы девчонок на Северный полюс не берём.
– И не нужно. Я и без вас буду на настоящем Северном полюсе. Женя отошла в сторону,
взяла волшебный цветик-семицветик, оторвала синий лепесток, бросила его, сказала
волшебные слова и… очутилась на Северном полюсе. А там холодно, мороз 100 градусов!

– Ай, мамочка, замерзаю! – закричала Женя и стала плакать. Её слезы тут же превратились в сосульки и повисли на носу. А тут ещё появились большие страшные
медведи и идут прямо к Жене. Испугалась девочка, оторвала зеленый лепесток, произнесла волшебные слова и снова вернулась во двор. А мальчики на неё смотрят и смеются.
– Ну, где же твой Северный полюс?
– Я там была.
– Мы не видели. Докажи.
– Смотрите у меня на носу ещё сосулька. Но мальчики не поверили Жене.

Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.
1. Как разбилась любимая мамина вазочка?
Женя встала на стул и взяла её. В это время за окном пролетали вороны. Женя начала их считать, а про вазочку забыла. Вазочка упала и разбилась!
2. Какое второе желание Жени исполнил цветок?
Она хотела оказаться на Северном полюсе
3. Во что играли мальчики?
В Северный полюс
4. Как Женя оказалась на Северном полюсе? Понравилось ли ей там?

Она загадала желание. Нет.
5. Как Женя вернулась во двор?

Она оторвала лепесток и загадала желание


Согласны ли вы с тем, что...
1. Женя разбила вазочку.
Да
2 Мальчики играли в футбол.

Нет
3. Женя оторвала жёлтый лепесток, сказала волшебные слова и оказалась на Северном полюсе.

Да
4. Жене очень понравилось на Северном полюсе.

Нет
5. Мальчики не поверили Жене.

Нет

Թեմա՝ Ուղղանկյունանիստ. մաս 3

Geogebra.classic երկրաչափական ծրագրի միջոցով պատկերել բոլոր գծագրերը.

Տեսական մաս.

Ուղղանկյունանիստը տարածական մարմին է, որը կազմված է   6 ուղղանկյուններից՝ նիստերից։

Ուղղանկյունանիստի նիստերի կողմերը  կոչվում են   ուղղանկյունանիստի կողեր, իսկ նիստերի գագաթները՝ ուղղանկյունանիստի գագաթներ։

Ուղղանկյունանիստի հանդիպակաց նիստերը իրար հավասար են։

Ուղղանկյունանիստն ունի 12 կող, 8 գագաթ  ու  6 նիստ։

Ուղղանկյունանիստի  չափումներն են՝  ուղղանկյունանիստի լայնությունը,   երկարությունը  և  բարձրությունը։

Ուղղանկյունանիստի ծավալը նրա տարողությունն է կամ  տարածության այն մասն է, որը զբաղեցնում է տվյալ մարմինը:

Ծավալը չափվում է խորանարդ միավորներով:

Ուղղանկյունանիստի ծավալը հավասար է նրա լայնության,   երկարության և  բարձրության արտադրյալին:

Այն ուղղանկյունանիստը, որի բոլոր կողմերը իրար հավասար են, կոչվում   է  խորանարդ։

Խորանարդը   կազմաված է  6 հավասար քառակուսիներից՝  նիստերից։

Ուղղանկյունանիստի ձև ունեն   բազմահարկ  շենքերը, դասասենյակը,  ակվարիումը և այլն։

Առաջադրանքներ

  1. Հաշվեք  13սմ կող ունեցող  խորանարդի ծավալը։
    13x13x13=
  2. Հաշվեք  9դմ կող ունեցող  խորանարդի ծավալը։
    9x9x9=729
  3. Հաշվեք  4մ կող ունեցող  խորանարդի ծավալը։
    4x4x4=64
  4. Հաշվեք  17մմ կող ունեցող  խորանարդի ծավալը։
    17x17x17=4913
  5. Հաշվեք  31դմ կող ունեցող  խորանարդի ծավալը։
    31x31x31=
  6. Հաշվեք  1դմ կող ունեցող  խորանարդի ծավալը։
    1x1x1=1
  7. Հաշվեք  19մմ կող ունեցող  խորանարդի ծավալը։
    19x19x19=6859
  8. Հաշվեք  11սմ կող ունեցող  խորանարդի ծավալը։
    11x11x11=1231
  9.  Գտեք  նկարում  պատակերված մարմինների ծավալը։ Յուրաքանչյուր խորանարդիկի ծավալը  1սմ3  է։

10. Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝
5մմ, 8մմ, 16մմ։
5x8x16=

11. Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 11մ, 6մ, 10մ։
11x6x10=

12. Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝
11սմ, 12սմ, 5սմ։
11x12x5

13. Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա լայնությունը
12սմ է, երկարությունը՝ 15սմ, իսկ բարձրությունը՝ 10սմ։
12x15x10

14. Գործնական աշխատանք 1․

Գունավոր ստվարաթղթից պատրաստեք խորանարդ, հաշվեք այդ խորանադի ծավալը։ Պատկերեք նաև Geogebra.classic երկրաչափական ծրագրի միջոցով: Կազմեք խնդիր:

15. Գործնական աշխատանք 2․
Գունավոր ստվարաթղթից պատրաստեք ուղղանկյունանիստ, հաշվեք այդ ուղղանկյունանիստի ծավալը։ Պատկերեք նաև Geogebra.classic երկրաչափական ծրագրի միջոցով: Կազմեք խնդիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ

Հարցազրույց ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ

— Տիար Բլեյան, ինչպե՞ս ծնվեց կրթահամալիր ունենալու գաղափարը:

— Դա մի փոքր երկար, բայց սիրելի պատմություն է: Յուրաքանչյուրը, ով ունի մանկավարժական գաղափարներ, ծրագրեր, ուզում է դրանք իրականացնել, փորձում է գտնել համախոհներ իր դպրոցը` կրթական միջավայր ստեղծելու համար։ Միջավայր, որովհետև միջավայրն ամենամեծ դպրոցն է:

Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետից, որտեղ աշխատում էի, այսպիսի ծրագրով եմ անցել դպրոց: 1985 թվականին համախոհների փնտրտուքը ինձ բերեց Բանգլադեշ, թ. 183 նորաբաց դպրոցը, այն էլ` որպես տնօրեն: Եվ այս նոր յուրացվող տարածքում, որտեղ ամեն ինչ դեռ անկազմակերպ էր, իմ բախտը բերեց կամ չբերեց, որովհետև ինձ պես խելառ երկու Աշոտներ` Աշոտ Մանուչարյանն ու Աշոտ Դաբաղյանը, իմ օգնականներն էին, դպրոցի փոխտնօրենները: Եվ մենք` երեք Աշոտներով, տեսնելով, որ շատ հարմար պահ է գորբոչովյան վերակառուցումներից հետո, երբ խորհրդային ռեժիմը հոգեվարքի մեջ է, օգտվեցինք այդ ազատությունից, «թթվածնի» առկայությունից… 1989-ին Հայաստանի կառավարությանը կարողացանք համոզել ընդունել մեր կրթական նախագիծը: Ստեղծվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը` որպեսփորձարարական-հետազոտական միավորում, որպես անհատի հնարավորությունների, կարողությունների ու տաղանդի դրսևորման արդյունավետ միջավայր:

— Իսկ ինչո՞ւ կոչվեց հենց Մխիթար Սեբաստացու անունով:

— Կրթահամալիրի, հետազոտական-կրթական միջավայրի հոմանիշը միաբանությունն է: Գաղափարակիր, ոգևորված, ստեղծագործող ուսուցիչները մի՞թե վարդապետներ չեն: Բանգլադեշը այն ժամանակ մի տեսակ կղզի էր հիշեցնում, մեկուսացած էր մայրաքաղաք Երևանից, Հայաստանից: Սրան ավելացրեք մեծ ակնածանքը Մխիթար Սեբաստացու, նրա Միաբանության հանդեպ… նոր, կրթական միաբանություն ունենալու համար շատ էլ հարմար անուն ընտրեցինք: Խիզախել էր պետք, ինչպես հայր Մխիթարը:

— Իսկ ի՞նչ տեսք ուներ կրթահամալիրը ամենասկզբում:

— Ամենասկզբում Մայր դպրոցն էր` այն ժամանակ Երևանի թիվ 183-ը: Խելահեղ գաղափարներն անպակաս էին, բայց ցաքուցրիվ, անկազմակերպ, բավականին հախուռն: Երեխաները շատ էին, իսկ շենքը մեկն էր: Հետո մեզ միացավ մանկապարտեզը` այսօրվա Դպրոց-պարտեզը, այնուհետև Հիմնական դպրոցը` մեր Գիմնազիան, հետո` Նոր դպրոցը` մեր Նախակրթարանը, Արհեստների դպրոցը, վերջում` Մեդիակենտրոնը` մեր շախմատի և ինֆորմատիկայի դպրոցը: Այսպես կտոր-կտոր ամբողջացավ, դարձավ այն, ինչ այսօր ունենք որպես ամբողջական կրթահամալիր:

Խնդիրը, որ մեր կրթահամալիրը սովորելու համար լինի հաճելի միջավայր, որ մեր երկրի անկազմակերպ վիճակը չխանգարի սովորողին և ուսուցչին զբաղվել իրենց սիրելի գործով, դրսևորել իրենց անհատականությունը, եղել է հենց սկզբից։ 23 տարիների ընթացքում հղկվել, դարձել է ձեզ այդքան գրավիչ այսօրվա միջավայրը:

— Իսկ այս 23 տարիների ընթացքում ի՞նչ բարդություններ ու խոչընդոտներ ունեցավ կրթահամալիրը:

— Շատ, շատ բարդություններ ունեցավ: Գլխավորը, իհարկե, մեր մանկավարժության պատվիրատուին գտնելն էր: Նոր հանրապետություն էր, ազատ հանրապետություն, ուր մարդու իրավունքներ և ազատությունները հռչակված են որպես միայն լոզունգ: Իսկ որպեսզի իրոք լինեինք ազատ, մենք պետք է գտնեինք պատվիրատու, այսինքն՝ ծնող, ով ուզում է՝ իր երեխան կրթվի այս ծրագրով, որ քեզ պես է մտածում: Մենք այս 23 տարիների ընթացքում կարողացանք ձևավորել պատվիրատուների մի տպավորիչ բանակ: Եվ եթե մենք կանք, ապա շնորհիվ դրա: Որովհետև կային այնքան շատ արգելքներ, այնքան մեծ էր անդունդը, որ կարող էր մեզ տանել ու հետ չբերել: Բայց պատվիրատուն մեզ պահեց:

Մեզ օգնեց նաև ստեղծականության աշխատանքի հանդեպ մեր ունեցած պաշտամունքը: Այս երկրում, որտեղ աշխատելը, կներեք, դարձել էր «էշություն», և ծուլությունը՝ մարդու կարևոր զբաղմունքը, մենք ստեղծականության նկատմամբ պետք է պաշտամունք ստեղծեինք: Կարևոր է նաև արդիական գործիքների կիրառումը, որովհետև փոխվում են ժամանակները, և սովորողը իրավունք ունի իր ձեռքին ունենալու արդիական գործիքներ: Այսօր այդ գործիքները թվային գործիքներն են, մեդիակրթությունը, ահա թե ինչու մենք այդ գործիքները լիուլի օգտագործում ենք մեր կրթության մեջ: Եվ այդ երեք կետերի շնորհիվ` անհատի կրթական պատվեր, ստեղծականություն և արդիական գործիքների կիրառում, մենք կարողացանք հաղթահարել շատ խոչընդոտներ:

— Իսկ մեդիակրթությունը մի՞շտ է կրթական համակարգում առաջնահերթ դեր ունեցել:

— Այո, որովհետև Հայաստանում առաջին ուսումնական համակարգիչները` ճապոնական Yamaha համակարգիչներ, կային նաև մեր կրթահամալիրում: Մեզ մոտ բացվեց առաջին հանրակրթական տպարանը, առաջին ուսումնական «Շաղիկ» հրատարակչությունը մենք ունեցանք: Եվ քանի որ մեր մուտքը մանկավարժության ասպարեզ համընկավ թվային միջոցների ստեղծման ու տարածման հետ, մենք, կարելի է ասել, միասին հանդես եկանք, և այդ գործիքները սկսեցինք կիրառել կրթության մեջ: Հասկացանք, որ դրանք շատ գրավիչ են դարձնում ուսումը, ավելի արդյունավետ: Ահա թե ինչու մենք այդ գործիքները կենցաղից տեղափոխեցինք դպրոց: Իհարկե, դժվար էր, որովհետև դրանք թանկ էին, բայց մենք ցույց տվեցինք, որ կարող է մարդը տանը պրոյեկտոր կամ էլեկտրոնային գրատախտակ չունենալ, բայց երբ որ դա ունի դպրոցում, իրեն հավասար է զգում: Մեզ համար կարևոր է, որ երեխան հասկանա, որ դա ծառայում է իրեն: Ֆիզիկական վիճակի հետ զուգահեռ կա նաև առցանց աշխարհ, վիրտուալ աշխարհ, որը մեդիաաշխարհն է: Եվ կրթահամալիրը նաև այդ աշխարհում էր պետք ստեղծել, և ստեղծեցինք մեր կայքը` mskh.am-ը: Մենք ստեղծեցինք այն, որպեսզի ուսուցումը լինի անընդհատ, որպեսզի սովորողը կարողանա անընդհատ պատմել իր մասին, որովհետև չկա ավելի կարևոր բան, քան իրար մասին լիարժեք տեղեկություն ունենալը:

— Ի՞նչ նպատակներ է կրթահամալիրը դրել իր առջև:

— Այդ նպատակները ուսումնական նախագծերի ձևով ներկայացված են: Կան նախագծեր, որոնք սեբաստացիների օրերին հատուկ կներկայացվեն՝ որպես համատեղ աշխատանքի պատվերներ:

Ինձ համար թիվ մեկ նախագիծը կրթական պարտեզն է. Ինչպե՞ս անենք, որ մենք մեր առօրյայով հայտնվենք կրթական պարտեզի մեջ: Պարտեզ ասելով` նկատի ունեմ մինչև վերջ խնամված միջավայր, որտեղ մարդիկ իրար զգում են, որտեղ դու պատասխանատու ես յուրաքանչյուր ծիլի ու ծաղկի համար: Դա ամենամեծ գործն է երևի, որ մենք սկսել ենք: Եվ ես վստահ եմ, որ մոտակա 2-3 տարիները այդ առումով կլինեն վճռորոշ:

Մյուս նախագիծն այն է, որ ուսումնական առօրյան, ճանապարհորդությունները, տոները լինեն լիարժեք ուսումնական: Հայրենագիտական ճամբարները` մեկօրյա, երկօրյա, եռօրյա, կրթությունը դարձնում են ավելի մոբիլ, այսինքն՝ սովորողը, ուսուցիչը, ուսումը ամենուր է:

Բացառիկ եմ համարում նաև երաժշտական կրթությանը, երգչախմբի գործունեությունը: Ես ցանկացել եմ, որ տասներորդ, տասնմեկերորդ դասարանցին կատարի այդ ինտելեկտուալ աշխատանքը: Որովհետև Մոցարտ ունկնդրողը ինտելեկտուալ մարդ է: Առանց Մոցարտ, Բեթհովեն, Կոմիտաս ունկնդրելու՝ կրթությունը, կներեք, վայրենու վերարտադրություն է: Բացառիկ ենք համարում երաժշտական կրթությունը, այստեղից էլ՝ համերգային սրահի բացումը: Ուզում ենք, որ յուրաքանչյուրը հանդես գա որպես արվեստագետ:

Եթե 3 նախագիծը հետևողականորեն իրագործվի, ապա կարճ ժամանակում դուք կզգաք էական փոփոխություններ

— Ինչո՞ւ է կրթահամալիրի տոնը նշվում հենց նոյեմբերին:

— Դա 4 տարիներին ֆիքսվեց ու ավանդույթ դարձավ: Սեպտեմբերին չէր կարող լինել, դա հաստատ եմ ասում։ Նոյեմբերը իմ ամենասիրած ամիսն է: Սիրում եմ ուշ աշունը, երբ մի քիչ ցուրտ է, երբ թեթևսոլիկություն չկա, ծանրակշիռ մի բան կա: Տոնը նաև պատրաստություն է պահանջում, և սեպտեմբերի ու հոկտեմբերի պատրաստություններից հետո հարմար է նշել նոյեմբերին

Դիտի՛ր Մխիթարյան միաբանության մասին պատմող ուսումնական տեսանյութերը և գրի՛ր՝ ինչ սովորեցիր։

Տեսանյութը շատ ճանաչողական էր և հետաքրքիր, որը դիտելուց հետո ես շատ նոր բաներ իմացա սուրբ Ղազար կղզու և Մխիթարյան միաբանության մասին։ Օրինակ՝ որ սուրբ Ղազար կղզին որպես մեկուսարան 12-րդ դարում հատկացրել են բորոտով հիվնդներին, որտեղ նրանց մասին հոգ էին տանում հայ միաբանները։

17-րդ դարում կղզին որպես երախտագիտության նշան նվիրաբերվեց հայ վարդապետերին, որտեղ էլ հիմնվել է Մխիթարյան միաբանությունը, որը գործում է մինչ օրս։ Մխիթար Սեբաստացին վարդապետերի հետ վերակագնել են հին եկեղեցին, հիմնադրվել է նաև վարժարան։ Սուրբ Ղազար կղզու եկեղեցու թանգարանում կան հարյուր հիսուն հազար գիրք։ Նաև իմացել եմ, որ անգլիացի գրող Ջորջ Բայրոնը մեկ տարի ապրել է Վենետիկում և սովորել է հայերեն։ Բազմաթիվ գրքերի և հազվադեպ ձեռագրերի կողքին կան նաև Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Ասլամազյան քույրերի, Այվազովսկու և Գառզուի նկարները։

Քանի որ կղզին գտնվում է Ադրեատիկ ծովում, որպես փոխադրամիջոց օգտագործվում են նավակներ։


Իմ տեսանյութերը [1] [2]

ԱՐԵՎԱԼՈՒՅՍԻ ՀԵՔԻԱԹԸ

Մի մարդ մի աղջիկ ուներ: Այս աղջիկը մի հիվանդություն ուներ, ամեն օր մեկ բարձ էր կարում, եթե չկարեր, այդ օրը օր չէր լինի: Նա կարում էր բարձերն ու շարում տանիքում: Եվ չէր թողնում, որ ծնողները դրանք վաճառեն: Երբ մարդիկ հարցնում էին, նա պատասխանում էր, որ դրանք վաճառքի համար չեն: Թռչունները գալիս էին, թառում բարձերին,  բարձերի վրա ձագեր էին հանում, կերակրում, թռչել սովորեցնում և չվում այլ երկրներ: Ամեն գարուն նորերն էին գալիս, հետո կրկին հեռանում և հեքիաթային բարձերի պատմությունը պատմում էին աշխարհով մեկ: Տանիքին, անձրևի ու քամու, արևի տակ՝ բարձերը չէին փչանում. նրանք ավելի էին գեղեցկանում, արևի ճառագայթներից փայլ էին ստանում և փափո՜ւկ-փափուկ էին:

Լուրը հասավ հեռավոր երկրի թագավորի աղջկան: Աղջիկը պահանջեց,  որ գտնեն այդ երկիրն ու այդ բարձերի տիրոջը ու դրացից մեկն անպայման իրեն բերեն:

Վեզիրը ճանապարհ ընկավ: Ճանապարհին հոգնեց ու քնեց մի ծառի տակ, թռչունները, որ նստած էին ծառի ճյուղին, սկսեցին խոսել.

– Այս մարդը փնտրում է այն աղջկա տունը, ուր մենք գնում ենք, եթե հետևի մեզ, ապա ավելի արագ կգտնի տունը, որը փնտրում է:

Թռչունները կտցահարեցին քնած վեզիրին, բայց նա ոչինչ չհասկացավ: Բարկացավ թռչունների վրա,  վեր կացավ ու շարունակեց ճանապարհը: Երկար հարցուփորձից հետո գտավ քաղաքը, որտեղ ապրում էր աղջիկը: Դեռ հեռվից երևում էր լուսարձակող տունը: Վեզիրը մոտեցավ տանը, բարևեց հորը, մորը, աղջկան և ապա խնդրեց.

– Թագավորի աղջիկը լսել է ձեր կախարդական բարձերի մասին և հրամայել է, որ դրանցից մեկն իր համար գնեմ:  Դու չքնաղ ու գեղեցիկ ես,- շարունակեց վեզիրը,- եթե չվաճառես բարձերից մեկը, ապա թագավորի աղջիկն ինձ կզրկի կյանքից: Խղճա ինձ,- խնդրեց վեզիրը:

Աղջիկը խղճաց նրան, թե ուղղակի իր համար միևնույնն էր, թե բարձերից քանիսը կպակասեն՝ ասաց.

– Բարձրացի՛ր տանիք, ընտրիր որը կցանկանաս և տար քեզ հետ: Վճարել հարկավոր չէ:

Վեզիրը դռան մոտ կանգնած հոր ձեռքերում մի քսակ ոսկի թողեց և բարձրացավ տանիք: Մոտեցավ իր ընտրած բարձին, բռնեց այն, որ բարձրացնի, բայց նույն պահին բարձը թռչուն դարձավ, թռավ ու հեռացավ: Վեզիրը գրկեց մյուս բարձը, բայց կրկնվեց նույնը, այս բարձն էլ թռչուն դարձավ ու թևին տալով հեռացավ: Խեղճ վեզիրը որ բարձին մոտենում էր,  այն թռչուն էր դառնում ու հեռանում տանիքից: Շուտով բոլոր թռչունները պտտվում էին տան վերևում: Նրանք երամ դարձած հեռացան՝ թողնելով վեզիրին ձեռնունայն:

Վեզիրն իր երկիր վերադարձավ դատարկաձեռն: Թագավորի աղջիկը հրամայեց պատժել վեզիրին: Երեկոյան,  երբ հուսահատ վեզիրն այդ մասին պատմեց որդուն ու կնոջը, որդին ասաց.

– Հա՛յր, ես կգնա՛մ և կբերեմ այդ հրաշք բարձերից մեկը:

Ինչ ասեմ, որքան հայրը համոզեց որդուն, որ չանի այդպիսի բան, որդին չհամաձայնեց: Առավոտյան հոր հետ գնաց պալատ, խոնարհվեց արքայադստեր առջև ու ասաց.

– Ձերդ մեծություն, հորս կյանքն իրեն տվեք, և ես կբերեմ ձեր խնդրանքը: Երբ դատարկաձեռն կգամ՝ քեզ լինի և՛ հորս, և՛ իմ կյանքը:

Թագավորի աղջիկը համաձայնեց տղայի հետ: Իմաստունները նրան բացատրեցին, որ ավելի լավ է սպասել, քան զրկվել և՛ վեզիրից, և՛ ցանկացածից:

Երիտասարդը ճանապարհ ընկավ: Ճանապարհին հոգնած քնեց ծառի տակ: Ծառի ճյուղին նստած թռչունները սկսեցին խոսել.

– Այս երիտասարդը գնում է բարձ բերի իր թագավորի աղջկա համար: Այդ բարձերը լցված են աղջկա երազանքներով,  և միայն նա կկարողանա դրանք վերցնել, ով կսիրի աղջկան, ով իր սերը կտա երազանքների փոխարեն: Բարձերը կդառնան իրական, և նա կկարողանա տանել թագավորի աղջկա համար: Եթե այս երիտասարդը հետևի մեզ, ապա արագ կգտնի աղջկա տունը:

Իսկ այդ նույն պահին երիտասարդը քնի մեջ լսում էր թռչունների խոսակցությունն ու մտածում,  որ ինքն անպայման պետք է փրկի իր հոր կյանքը:

Երիտասարդը արթնացավ, նայեց ծառի ճյուղերին, տեսավ այն երկու թռչուններին, որոնք խոսում էին, և հասկացավ,  որ իր տեսածը երազ չէր: Սպասեց այնքան, մինչև թռչունները հանգստացան և թռան: Ճանապարհին էլ հաց ու ցորեն լցրեց, որ նրանք երբեմն- երբեմն ուտեն և իրենից շատ չհեռանան: Այդպես միասին հասան այն քաղաքը, որտեղ ապրում էր աղջիկը: Դեռ հեռվից երևում էր տների մեջ ցոլցլացող տունը: Այն ասես հրդեհի մեջ լիներ: Տանիքը փայլատակում էր արևի ճառագայթներից ու սեփական ճառագայթներով միանում երկնքին: Երիտասարդը մոտեցավ լույսերի մեջ ողողված տանը: Տանիքը շողշողում էր ու լուսավորում շրջապատը: Թռչունները թռան ու նստեցին բարձերին: Նրանք արդեն իրենց համար բույն էին ընտրում: Երիտասարդն անզուսպ հիացմունքով բարձրացավ տանիք ու գրկեց բարձերից մեկը: Բարձը կորցրեց փայլն ու իրական դարձավ: Նա գրկեց մյուսը, այն նույնպես կորցրեց փայլն ու իրական դարձավ: Թռչունները խառնվեցին իրար, նրանք ճռվողելով պտտվեցին տանիքի շուրջ, և այդ աղմուկից աղջիկը դուրս եկավ տանից: Լույսի փայլն աչքերում և հոգում, նա այնքան չքնաղ էր, որ երիտասարդը ցած դրեց բարձն ու մոտեցավ աղջկան:

– Դու կամուսնանա՞ս ինձ հետ,- ասաց աղջկան:

Աղջիկը ժպտաց: Դրանից նրա աչքերի ցոլանքն ավելի շատացավ, իսկ ժպիտը հմայեց երիտասարդին:

– Ես այս իրերից մեկը պետք է տանեմ իմ թագավորի աղջկա համար, պետք է փրկեմ հորս կյանքը, հետո կվերադառնամ քո հետևից, դու համաձա՞յն ես:

Աղջիկը կրկին ժպտաց ու լուռ խոնարհվեց:

– Կարող ես բոլորը տանել:

Կարծում եմ, որ արդեն հեքիաթն ավարտվեց: Երիտասարդն այդ բարձերից մի քանիսը տարավ իր թագավորի աղջկա համար: Իհարկե մի մասն էլ մնաց թռչունների համար, չէ՞ որ նրանց ձագուկներն իրենց լավ էին զգում այդտեղ:

Արքայադուստրը երջանիկ էր, աշխարհում ոչ ոք չուներ նման փափուկ ու փայլկտացող բարձեր: Տղան իր հոր հետ վերադարձավ աղջկա մոտ: Ամուսնացավ աղջկա հետ, և նրանք այնքան երջանիկ էին, որ դարձել էին արևալույս:

1․Ուշադիր կարդա հեքիաթը, դուրս գրիր քեզ անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ։

2․Գրի՛ր բաց թողնված տառերը։
Երիտաս․․․րդ
բ․․․րձ
թա․․․ավոր
ա․․․ջիկ
տ․․․ն
մա․․․ր
պա․․․ատ

3․Կարդա՛ հեքիաթը և նշի՛ր վերջակետները
Երիտասարդը արթնացավ, նայեց ծառի ճյուղերին, տեսավ այն երկու թռչուններին, որոնք խոսում էին, և հասկացավ,  որ իր տեսածը երազ չէր սպասեց այնքան, մինչև թռչունները հանգստացան և թռան ճանապարհին էլ հաց ու ցորեն լցրեց, որ նրանք երբեմն- երբեմն ուտեն և իրենից շատ չհեռանան այդպես միասին հասան այն քաղաքը, որտեղ ապրում էր աղջիկը




4․Գրի՛ր տրված բառերի հականիշները։
աղջիկ-
չոր-
սպիտակ-
արև-
տաք-
մայր-
սև-
արագ-
առողջ-
կատու-
մութ-
առավոտ-
հանգիստ-
հետաքրքիր-


5․Գրի՛ր քո տպավորությունը հեքիաթի վերաբրյալ։


6․ Նկարիր քեզ համար ամենատպավորիչ մասը։

Հանդիպում Սաթենիկ Ղազարյանի հետ

Այսօր մեր դպրոցում հետաքրքիր միջոցառում տեղի ունեցավ։Հրավիրված էր բանաստեղծուհի Սաթենիկ Ղազարյանը։ Մենք հետաքրքությանմ լսեցինք նրա պատմությունները և դրա վերաբերյալ հարցեր տվեցինք, իսկ վերջում ես կարդացի իմ հորինած ստեղծագուրծությունը։ Մենք հրաշալի ցերեկույթ ացկացրեցինք

Ճամփորդություն Հայաստանի պատմության թանգարան

Հայաստանի պատմության թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի օրենքով։ Կոչվել է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան։Հայաստանի պատմության թանգարանի առաքելությունն է Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը ներկայացնող թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանումը, համալրումը, ուսումնասիրումը և հանրահռչակումը:



Անահիտ աստվածուհի

Անահիտ դիցուհի, պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, վաղ շրջանում՝ նաև ռազմի աստվածուհի հայկական դիցաբանությունում, Արամազդի դուստրը (որոշ տվյալների համաձայն Արամազդի կինը, ոչ թե դուստրը)։ Անահիտի կերպարի մարմնավորումն իր արտացոլումն է գտել նաև այլ ժողովուրդների դիցարաններում, մասնավորապես պարսկականում՝ Անահիտային, հունականում՝ Արտեմիսին, հռոմեականում՝ Դիանային, եգիպտականում՝ Նիիթին։

Աբովյան փողոց

Փողոցը կառուցվել է համաձայն 1856 թվականի Վ․ Նազարևի գլխավոր հատակագծի։ Սկիզբ է առել Երևանի բերդի հյուսիսային դարպասներից ու Ղանթարի շուկայի հրապարակից ուղղվել է դեպի հյուսիս-արևելք՝ Նորք տանող ճանապարհի սկիզբ։ Այդ պատճառով ստացել է Կրեպոստնայա (Ամրոցային) անունը։

Հյուսիսային պողոտա

Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցման գաղափարին Ալեքսանդր Թամանյանն անդրադարձել էր դեռևս 1924 թվականին իր կողմից մշակված Երևանի առաջին Գլխավոր հատակագծում։ Նախագծով Հյուսիսային պողոտան մայրաքաղաքի միջով անցնող հյուսիս-հարավ (Երևանի երկաթուղային կայարանից մինչև Կոմիտասի փողոց) 6.5 կմ երկարությամբ  առանցքի բաղկացուցիչ մասն էր կազմելու։ 


Արագածին

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի,

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ,

Վտակներդ գիլ ու գլոր

Աբրեշումե փեշերեդ։

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ,

Զառ ու զարմանք երազներ են

Պոկված ծվեն-ծվիկներ։

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր,

Ծաղիկներդ հազար գույնի,

Հազար անուն, հազար բույր։

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    Փերուզ-կապտականաչ թանկագին քար
    պերճ-շքեղ
    աբրեշումե-մետաքս
    զառ-ոսկեթել
  2. Առանձնացրո՛ւ և կարդա՛ այն բառերը, որոնց հոմանիշներն ու հականիշները կարող ես թվարկել:
  3. Արտահայտիչ կարդա՛ բանաստեղծությունը՝ ուշադրություն դարձնելով կետադրությանը:
  4. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Բացատրի՛ր:
  5. Շեշտադրելով բանաստեղծության նկարագրությունները՝  պատմի՛ր Արագածի մասին:
  6. Ի՞նչ գիտես Արագածի մասին. համեմատի՛ր տպավորություններդ բանաստեղծության նկարագրության հետ:
  7. Նկարի՛ր բանաստեղծության ամենատպավորիչ հատվածը:
  8. Ֆոտոնկարների միջոցով ներկայացրո՛ւ Արագածը օրվա տարբեր պահերին: Եթե կարող ես, ինքդ ֆոտոնկարի՛ր:

Երկրակեղևի կառուցվածքը

gb0411
geomorfologi06

Երկրակեղևն ունի շերտավոր կառուցվածք: Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմնական տեսակ’ մայրցամաքային և օվկիանոսային։
Մայրցամաքային երկրակեղևը եռաշերտ է: Վերին շերտը նստվածքային ապարների շերտն է: Նստվածքային ապարների շերտի տակ գրանիտային ապարների շերտն է, իսկ դրա տակ’ բազալտային ապարների շերտը։ Երկրակեղևի առավելագույ նհաստությունը 80 կմ է:

Օվկիանոսային երկրակեղևը բարակ է, հաստությունը 5—10 կմ է: Այն կազմված է միայն նստվածքային և բազալտային ապարների շերտերից:
Երկրի միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է։ Այդ պատճառով անընդհատ շարժվում է նաև երկրակեղևը, որի հետևանքով տարբեր տեղամասերում ապարաշերտերը կոտրատվում են, թեքվում, բարձրանում, իջնում կամ ծալքավորվում: Գիտնականները պարզել են, որ երկրակեղևում տեղի են
ունենում երկու տեսակի շարժումներ’ ուղղաձիգ և հորիզոնական: Ուղղաձիգ շարժումների հետևանքով երկրակեղևի տարբեր տեղամասեր դանդաղորեն բարձրանում են կամ իջնում: Հորիզոնական շարժումների ժամանակ երկրակեղևի առանձին տեղամասեր մի դեպքում մոտ են ու հաջորդում են իրար, սեղմվում’ առաջացնելով ծալքեր, մյուս դեպքում հեռանում են իրարից’ առաջացնելով խզվածքներ։
Երկրակեղևի առավել շարժունակ, անկայուն տեղամասերում, որոնք կոչվում են երկրածալքեր(գեոսինկլինալներ), կան գործող հրաբուխներ, և հաճախ լինում են ուժեղ երկրաշարժեր: Երկրի մակերևույթին երկրածալքերը համընկնում են լեռնային շրջանների հետ:
Երկրակեղևում կան նաև համեմատաբար կայուն, անշարժ տեղամասեր, որոնք կոչվում են հարթակներ (պլատֆորմներ): Այս տեղամասերում չկան գործող հրաբուխներ, չեն լինում ուժեղ երկրաշարժեր: Երկրի մակերևույթին դրանք համընկնում են հարթավայրերի հետ: