Առցանց ամանորյա աշխատանք հայրենագիտությունից

Մեր ընտանիքն ունի Ամանորյա լիքը ավանդույթներ։ Դրանց մեծ մասը ծնողներիս ընտանիքներից են հասել մեզ, որշներն ավելացել են վերջին տարիներին։ Օրինակ ավանդական Պասուց տոլման պատտրաստում էր նաև իմ տատիկի տատիկը, իսկ ջեռոցում եփված հնդկահավը վերջին տարիների ուտեստ է։ Ամանորը հեքիաթ է, որ ուրախություն և անմոռանալի պահեր է նվիրում մեզ, այդպես է եղել նաև երբ ծնողներս իմ տարիքի են եղել։ Նախկինում Ամանորյա նվերների պարկերի մեջ մրգեր ու կոնֆետներ էին լինում, հիմա էդպես չենք անում։ Ինչպես ծնողներս էին սպասում, այնպես էլ ես անհամբեր սպասել եմ Ձմեռ Պապի կողմից այդքան սպասված նվերներին, սակայն այս տարի մի հրաշալի բան պատահեց․
Ես նամակիս մեջ Ձմեռ Պապից խնդրել էի խաղաղություն, ինչպես նաև նվիրել ինձ այն ինչ ինքը կցանկանա, հետո խնդրել էի, հնարավորության դեպքում, այս անգամ ինձ պատասխանել։ Գիտե՞ք դեկտեմբերի 29-ին փոստից զանգ ստացանք, որ իմ անունով նամակ կա։ Զարմանքից քարացել էի, երբ հասկացա որ Ձմեռ Պապիկը պատասխանել է ինձ։ Այդ օրը երբեք չեմ մոռանա։ Մի հրաշալի նոր ավանդույթ այս տարի սկսեցինք։ Խաղացել ենք “Christmas Calendar”։ 31 օր շարունակ ես տարբեր նամակներ էի ստանում, նվերների, հանելուկների, Ամանորյա ներկայացումների, կինոդիտումների, քաղցրավենիքների ու շատ լավ հիշողությունների տեսքով։

Իմ տեսանյութը

Մեր մեծ ընտանիքով անպայման խաղում ենք Գաղտնի Ձմեռ Պապ։ Հավաքվում ենք բոլորով զվարճալի հնարքներով բացահայտում ենք մեր Ձմեռ Պապերին, ստանում ենք մեր նվերները, որից հետո միասին հավաքվում ենք սեղանի շուրջ լի ավանդական և նոր ուտեստներով, շնորհակալություն ենք հայտնում հին տարուն և սիրով դիմավորում են Նոր Տարը։

հին ժամանակների Ամանորի դրական կողմերհին ժամանակների Ամանորի բացասական կողմերը
1․մարդիկ ավելի ջերմ էին, չնայած այն ժամանակ հնարավորույթուններն ու նվերներն այդքան շատ չէին։
2․ավելի շատ էին գնում իրար տունէ շնորհավորելու։
3․ Տարբեր երևակայական խաղեր ու խաղալիքներ էին ստեղծում, տոնը ավելի վառ դարձնելու համար։
4․ Նոր Տարուն որպես կանոն ձյուն կար
5, Ազգային երգն ու պարն ավելի շատ էր


1․ Ցուրտ էր
2․Երբեմն լույս չեր լինում, որ տոնածառի լույսերը միացնեին;
3․Չկար Հարի Փոթերը։
Այժմյան Ամանորի դրական կողմերըԱյժմյան Ամանորի բացասական կողմերը
1․ Ամանորն ավելի վառ է, լույսերով լի
2․ Համացանցի միջոցով հասանելի են թեմատիկ բոլոր ֆիլմերն ու երգերը
3․Հարի Փոթերը
4․ Նվերների քանակը շատացել է, շատ ուրախ եմ
1, Մարդիկ այնքան զբաղված են ու խիտ գրաֆիկով են աշխատում, որ չեն հասցնում իրար հյուր գնալ
2․Հրաշքներին գնալով ավելի քիչ մարդ է հավատում
3․ Նախկինում այսքան մեծ պատերազմներ չկային, որի պատճառով լիարժեք չի ստացվում նշել։

Եթե նույնիսկ ունենայի հնարավորություն փոխելու Ամանորը, ոչինչ չէի փոխի։ Կարծում եմ ձմեռը Նոր տարվա հետ շատ համահունչ է։

1.Ամանորյա  ընտանեկան ավանդույթը՝ Ձեր ընտանիքում ինչպիսի՞ն է այժմ, և ինչպիսի՞ն է եղել Ձեր ծնողների ընտանիքում, երբ նրանք ձեր հասակին էին։

2. Ուտեստներից՝ ի՞նչ ենք այժմ համարում ավանդական ուտելիք, ի՞նչ կա հիմա, որ նախկինում չկար, և ի՞նչ կար հնում, որ հիմա չկա

3. Ինչպիսի՞ նվերներ են ցանկացել Ձմեռ պապիկից ստանալ Ձեր ծնողները, և ինչպիսի՞ն եք ցանկանում դուք, նմանություններն ու տարբերությունները

4. Ամանորյա ձեր ավանդույթը, որը միշտ անխախտ է՝ նստելու վայր, սպասք, երազանք, ուտելիք, բարեմաղթանք, այցելվող վայր/ ուտելիքներից նշեք նաև այն, որը միշտ դուք եք պատրաստում/

5. Ամանորյա նկար՝ Ձեր/այս տարվա/ և Ձեր ծնողներինը փոքր ժամանակվա/հին նկար կարող եք նկարել հեռախոսով, ֆոտոխցկով ու ներբեռնել բլոգ/

6. Ի՞նչ ամանորյա  երգեր  ու մուլտֆիլմեր կային այն ժամանակ, որ հիմա արդեն ժամանակավրեպ են/ եթե կան youtube ում, կարող եք ներբեռնել բլոգ/, ինչպիսի՞ տոնական հաղորդումներ կային այն ժամանակ, երբ նրանք մանուկ էին, և ինչպիսիննե՞րն են այժմ, որոնք դուք եք դիտում

7. Վերջում, մեկնաբանում եք, հաշվում, գրանցում այժմյան ու հին ժամանակների Ամանորի  դրական կողմերն ու բացասականները

8. Եթե ձեզ տրվեր հնարավորություն, ինչպիսին կդարձնեիք Ամանորը նշելու սովորույթը, կրկին կթողնեի՞ք ձմռանը…./մեկնաբանում եք, մի քանի նախադասությամբ, ինչու՞ այո, ինչու՞ ոչ/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *