Փոխեցին գլուխները


Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
_ Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Լավ է, որ այդ  երկու  սարսափելի  երկվորյակների   գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքա՜ն թանկ է: 

Առաջադրանքներ

  • Կարդա՛ հեքիաթը և փորձի՛ր նկարագրել ուսուցիչ Քերականին։
    Ուսուցիչ Քերականը շատ խիստ էր։
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր հինգ բայ (գործողություն ցույց տվող բառ)։
    ոռնալ, բառաչել, գրել, մլավել, հաչել,
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր երեք համառոտ նախադասություն և ընդարձակի՛ր։
    Գիրուկ առյուծը սրինգ նվագելով և պարելով բառաչում էր
    Կատուն գայլերի հետ ոռնում էր։
    Մուկը մլավում է, իսկ մկները նրանից վախենում են։
  • Առանձնացրո՛ւ ամենից զվարճալի հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։
    Երբ մարկոյի և միրկոյի գլուխները իրար են կպղնում։
  • Շարունակի’ր միտքը մի քանի նախադասությամբ։   Շշմած կարագը երազում էր անպայման հալեր, որ նրա հոգին գնար։
  • Ի՞նչ կլիներ, եթե։
    Աշխարհում հարբած փիղ լիներ

Եթե բառաչող առյուծը հայտնվեր ձեր դասարանում, անտառում գայլերը նրան կուտեին։

Եթե մուկը մլավեր կատուն նրանից կվախենար։

Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց, մարդիկ ամբողջ օրը վնասված կզբոսնեին։

Եթե արևի փոխարեն առավոտյան լուսինը դուրս գար, իսկ լուսնի փոխարեն՝ արևը։
Օրվա ժամն է փոխվում

  • Ով ի՞նչ է անում․ գրի՛ր։

Առյուծը-գռմռում է

Ոչխարը-բառաչում է

Խոզը-խռխռում է

Հավը-կղկղում է

Այծը-մկկում

Կատուն-մլավում է

Նշված գոյականների դիմաց ծիծաղելի ածականներ գրի՛ր.

մանր շերեփ

առանց էկրանի հեռախոս

․անձայն  զանգ
կապույտ պղպեղ

անմահ արջ

սև նարինջ

Օրինակ՝ շատախոս շերեփ․․․․․

Պոչատ աղվեսը, անբան Հուռին և շունն ու կատուն
Կար-չկար մի աղվես կար։ Կար չկա՜աար․․․
-Վայ՛, դե ո՞վ է պոչս կտրելու, կտրեք անցնենք առաջ,- ասաց պոչատ աղվեսը
-Վույ, թող ննջեմ, դու կտրիր,-հառաչելով ասաց Հուռին։
-Ես կարող եմ՛,- բացականչեց շունը։
-Ո՛չ ես,-ասաց կատուն։
-Դու՞ որտեղից միացար- զարմացած հարցրեց շունը կատվին։
-Իսկ դու՞,-ասաց կատուն։
-Լսիր, դու ավելի լավ է գնա իմ գդակը կարիր,- ասաց շունը
Նրանք սկսեցին նորից վիճել, նույնպես պոչատ աղվեսը, իսկ անբան Հուռին միշտ քնած է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *