Ձմեռային ճամբարի տասնմեկերորդ օրը մենք հյուրընկալել էինք Աննա Ավետիսյաննին, ով հանդիսանում է <<Շամշիկ>> բրենդի հիմնդիրը։ Շամշիկը Արևմտյան Հայաստանում մասնավորապես Վան Վասպուրականի և Տարոն Տուրուբերանի տարածախմբերում կիրառվող զարդատեսակներից էր, որին այլկերպ անվանում էին նաև <<Սրտի կաքավ>>։ Աննա Ավետիսյանը պատմում էր, որ ուսումնասիրել է հին տարազներն ու զարդանախշերը։ Այնուհետև ներկայացրեց տարբեր տարազներ։ Ես ինձ համար բացահայտեցի, որ նախկինում հարսանիքներին հարսն ու փեսան նույնպես կրել են տարազներ։ Հաջորդիվ մենք ներկայացրեցինք, թե ինչ աշխատանքներ ենք իրականացրել ձմեռային ճամբարի ընթացքում՝ մեր նկարած տարազներն ու զարդանախշերը, Վանի խոհանոցի մեր պատրաստած ուտեստները։ Ես էլ ներկայացրեցի իմ կողմից պատրաստված՝ Վանի բարբառով <<Աղչիկ և պամպակ>> ռադիոաֆիլմը։ Միասին պարեցինք Թամզարա պարը և Մոկաց շուկեն, պարը։