Մարտիրոս Սարյան․ կյանքը։

Պատմության այս օրը -Մարտիրոս Սարյան - BlogNews.am

Մարտիրոս Սարյանի անեցի նախնիները գաղթել են Ղրիմ, որտեղից նրանց շառավիղները տեղափոխվել են Նոր Նախիջևան: Սարյանը 1895 թ-ին ավարտել է Նոր Նախիջևանի հայ-ռուսական հանրակրթական, 1903 թ-ին՝ Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանները, կատարելագործվել Վալենտին Սերովի և Կոնստանտին Կորովինի դիմանկարի արվեստանոցում: Սովորելու տարիներին ստեղծել է մոր՝ Ուստիան Սարյանի (1898 թ.), Սոֆյա Միանսարյանի (1903 թ.) դիմանկարները, «Ինքնանկարը», «Մայրավանքը» (երկուսն էլ՝ 1902 թ.) և այլ գործեր:

1901 թ-ին Սարյանն առաջին անգամ եղել է Երևանում, Աշտարակում, Վաղարշապատում, Սևանում, 1902 թ-ին՝ Անիում: 

Ծիծեռնակի մասին 10 փաստ

1. Եթե ծիծեռնակները բարձր են թռչում ուրեմն արևոտ օր է սպասվում,իսկ եթե ցածր են թռչում, ուրեմն օրը անձրևոտ է լինելու։

2. Բույնը ափսեանման է,սարքում է ցեխից և ամրացնում ժայռերին,շենքերի պատերին,տանիքների անկյուններում և կամուրջների տակ։

3. Տները կառուցում են տարբեր ճյուղերից և իրենց թուքով ճյուղերը իրար ամրացնում։

4. Մայիս-Հունիս ամիսներին դնում է 4-6 սպիտակ կարմրագորշ ձվեր։

5. Սնվում է հիմնականում միջատներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում։

6. Կան ծիծեռնակի 179 տեսակ,Հայաստանում կան 5 տեսակներ օրինակ՛ քաղաքային,ժայռային,գյուղական,առափնյա և շիկագոտի։

7. Վերադառնում են Մարտ-Ապրիլ ամիսներին։

8. Կառուցվածքով թռչուններ են։Կտուցը թույլ է,հիմքում լայն,բերանի բացվածքը՛մեծ,թևերը՛ նեղ,երկար մկրատաձև պոչ,ոտքերը ու մատները ՛ թույլ զարգացած։

9. Ձմռանը նրանք թռչում են տաք երկրներ և երբ մեզ մոտ եղանակը տաքանում է նրանք վերադառնում են։

10. Թռիչքը սահուն է ՛ թևերի արագ թափահարումով։

Իմ սիրելի արհեստը

Ես կցանկանայի զբաղվել կավագործությամբ/բրուտագործությամբ։ Բրուտագործությամբ զբաղվել են անհիշելի ժամանակներից։ Այն կավե իրերի պատրաստման արհեստն է, բրուտագործությանբ զբաղվում է բրուտը,  ով աշխատում է կավով ինձ հատկապես դուր է գալիս կավագործություն, որովհետև կավից կարելի է պատրաստել բավականին շատ օգտագործող տարբեր իրեր՝ ափսեներ, բաժակներ, մոխրամաններ, ծաղկամաններ։

Հինգ փաստ աստղերի մասին

1 Մի օր արևը կմարի

Բոլոր բաներն էլ վերջ են ունենալու: Արևը բացառություն չէ: Ենթադրվում է, որ արևը «միջին տարիքի» աստղ է, որը կազմավորվել է մոտ հինգ միլիարդ տարի առաջ, և այն կմարի մոտ վեց միլիարդ տարի հետո: Գիտնականները հետազոտել են աստղերի, ներառյալ արեգակի կյանքը: Նրանք կարծում են, որ3.5 միլիարդ տարի հետո, արևը կշողա 40 տոկոսով ավելի պայծառ, քան ներկայումս է շողում: Տապը այնքան ուժգին կլինի, որ օվկիանոսները կեռան, և արդյունքում ծագած ջրային գոլորշին կցնդի:

Այս փուլում երկիրը կնմանվի Վեներային` չոր ու խոնավ, և կյանքը երկրի մակերեսին անհնար կդառնա: Բայց այս ամենը մեզ չի սպառնում մոտակա ապագայում: 

Continue reading

10 քիչ հայտնի փաստեր Լուսնի մասին, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը

1․Աշխարհում կան 6 դրոշներ, որոնց վրա պատկերված է լուսինը:

2. Լուսնի վրա մեկ օրը միջինը տեւում է մոտ 29,5 օր:

3. Վերջին 41 տարիների ընթացքում ոչ մի մարդ ոտք չի դրել Լուսնի վրա:

4․Լուսինը կլոր չէ. այն նման է ձվի:

5․Լուսինը ավելի մեծ է, քան Պլուտոնը:

Լուսին

Երկնքում Արևն ու Լուսինը նույն մեծության են թվում։

Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված․ հեռվում սավառնող մեծ ինքնաթիռը մեզ ավելի փոքրիկ է թվում, քան մեր կողքին նստած թռչնակը։

Արևը մեզանից շատ ավելի հեռու է քան Լուսինը։ Դրա փոխարեն այն ավելի մեծ է Լուսնից։ Լուսնի մակերևույթը տխուր տեսք ունի։ Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով։ Լուսնի վրա նաև լեռներ կան։ Փոսերը մեզ երևում են մուգ կետերի տեսքով։ Լեռներն էլ սրագագաթ չեն մի տեսակ կլոր տեսք ունեն։

Լուսնի վրա ոչ՛ օդ կա, ոչ՛ ջուր։ Պարզ է, որ այնտեղ կյանք չի կարող լինել։

Լուսինն իր լույսը չունի․ այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է արևի՝ իր վրա ընկած լույսը