Բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները

Բազմապատկման տեղափոխական օրենքը՝

Արտադրիչների տեղերը փոխելիս արտադրյալը չի փոխվում։

Օրինակ՝ 87‧33=33‧87=2871

Բազմապատկման զուգորդական օրենքը՝

Երկու թվերի արտադրյալը երրորդ թվով բազմապատկելու արդյունքը կարելի է ստանալ՝ առաջին թիվը երկրորդ և երրորդ թվերի արտադրյալով բազմապատկելով։

Օրինակ՝

(27‧5)‧6=27‧(5 ‧6)=810

Առաջադրանքներ

  1. Կիրառելով բազմապատկման տեղափոխական օրենքը հաշվել առավել հարմար եղանակով՝

150‧300‧20=150x20x300=900000

80‧600‧500=80x500x600=24000000

250‧700‧40=250x40x700=7000000

400‧600‧50=400×50=12000000

  • Կիրառելով բազմապատկման զուգորդական օրենքը

հաշվել առավել հարմար եղանակով՝

30‧40‧5=6000

38‧24‧50=45600

15‧4‧500=4x500x15=30000

250‧40‧70=70x40x250=700000

20‧10‧17=10x17x20=3400

  • Կիրառելով բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները հաշվել առավել հարմար եղանակով՝

4‧138‧25=4x25x138=11800

80‧30‧50=30x50x80=12000

17‧8‧4‧50=4x50x17x4=268

  • Հաշվե՛ք գումարը՝ գումարումը փոխարինելով բազմապատկումով՝

27+27+27+27+27+27+27
7×27=189

104+104+104+104+104+104+104
7×104=728

290+290+290+290+290+290+290+290+290
9×290=2610

2388+2388+2388
3×2388=7164

Փոխեցին գլուխները


Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
_ Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Լավ է, որ այդ  երկու  սարսափելի  երկվորյակների   գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքա՜ն թանկ է: 

Առաջադրանքներ

  • Կարդա՛ հեքիաթը և փորձի՛ր նկարագրել ուսուցիչ Քերականին։
    Ուսուցիչ Քերականը շատ խիստ էր։
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր հինգ բայ (գործողություն ցույց տվող բառ)։
    ոռնալ, բառաչել, գրել, մլավել, հաչել,
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր երեք համառոտ նախադասություն և ընդարձակի՛ր։
    Գիրուկ առյուծը սրինգ նվագելով և պարելով բառաչում էր
    Կատուն գայլերի հետ ոռնում էր։
    Մուկը մլավում է, իսկ մկները նրանից վախենում են։
  • Առանձնացրո՛ւ ամենից զվարճալի հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։
    Երբ մարկոյի և միրկոյի գլուխները իրար են կպղնում։
  • Շարունակի’ր միտքը մի քանի նախադասությամբ։   Շշմած կարագը երազում էր անպայման հալեր, որ նրա հոգին գնար։
  • Ի՞նչ կլիներ, եթե։
    Աշխարհում հարբած փիղ լիներ

Եթե բառաչող առյուծը հայտնվեր ձեր դասարանում, անտառում գայլերը նրան կուտեին։

Եթե մուկը մլավեր կատուն նրանից կվախենար։

Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց, մարդիկ ամբողջ օրը վնասված կզբոսնեին։

Եթե արևի փոխարեն առավոտյան լուսինը դուրս գար, իսկ լուսնի փոխարեն՝ արևը։
Օրվա ժամն է փոխվում

  • Ով ի՞նչ է անում․ գրի՛ր։

Առյուծը-գռմռում է

Ոչխարը-բառաչում է

Խոզը-խռխռում է

Հավը-կղկղում է

Այծը-մկկում

Կատուն-մլավում է

Նշված գոյականների դիմաց ծիծաղելի ածականներ գրի՛ր.

մանր շերեփ

առանց էկրանի հեռախոս

․անձայն  զանգ
կապույտ պղպեղ

անմահ արջ

սև նարինջ

Օրինակ՝ շատախոս շերեփ․․․․․

Պոչատ աղվեսը, անբան Հուռին և շունն ու կատուն
Կար-չկար մի աղվես կար։ Կար չկա՜աար․․․
-Վայ՛, դե ո՞վ է պոչս կտրելու, կտրեք անցնենք առաջ,- ասաց պոչատ աղվեսը
-Վույ, թող ննջեմ, դու կտրիր,-հառաչելով ասաց Հուռին։
-Ես կարող եմ՛,- բացականչեց շունը։
-Ո՛չ ես,-ասաց կատուն։
-Դու՞ որտեղից միացար- զարմացած հարցրեց շունը կատվին։
-Իսկ դու՞,-ասաց կատուն։
-Լսիր, դու ավելի լավ է գնա իմ գդակը կարիր,- ասաց շունը
Նրանք սկսեցին նորից վիճել, նույնպես պոչատ աղվեսը, իսկ անբան Հուռին միշտ քնած է։

Ջրի կաթիլը

Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ է  (երևում): Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են, իհարկե: Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավելի, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, և՛ ուրախանում, և՛ զվարճանում յուրովի:

Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում էին Հոգսեն Զննող: Ինչ որ է՝ այդ էր անունը: Նա իր հոգսն էր համարում զննել ամեն ինչ՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով, դիմում էր կախարդության:

Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ. Աստված, ո՜նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, (վազում է)  կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:

— Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կարքու կանոն մտցնել, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:

Ծերուկը մտածեց, մտածեց  բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:

 — Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծ կարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են տկլոր վայրենիներ:

— Ի՞նչ բանի ես. դա ի՞նչ է,-հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էր մյուսներից:

Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացող մարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ տկլոր էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայց ամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, (ճանկռոտելով) ու պատառ-պատառ էին անում իրար: Ով ցածում էր` անպատճառ փորձում էր վեր մագլցել, ով վերևում էր,  ցած էր ընկնում:

— Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:

 — Իսկ քո կարծիքով ի՞նչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:

— Էստեղ գուշակելու բան էլ չկա: Պարզ երևում է,- (պատասխանելով) մյուսը:

— Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաք. դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:  Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝    լրացնելով բաց թողած տառերը:
    

2. Ի՞նչ է նշանակում աչքի զարնել արտահայտությունը.

         ա/աչքը վնասել

         բ/ ուշադրություն գրավել

         գ/ աչքը բուժել

         դ/չորս կողմը նայել

3. Դու՛րս գրիր տեքստում ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):
կլոր-շրջան
ծերուկ-ալևոր
տկլոր-մերկ
պարզ-զուլալ

     4. Տրված բառերից որի՞ դիմաց է ճիշտ նշված նրա տեսակը.

       ա/ կախարդություն – պարզ

        բ/գինի – պարզ

        գ/ծերուկ – պարզ

         դ/ գազանիկ — պարզ

5. Տրված բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

      ա/մարդկանցով

      բ/վայրենիներ

      գ/կախարդություն

      դ/գազանիկներ
6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

     ա/կաթիլ – գոյական

      բ/ կախարդություն – գոյական

    գ/ զարհուրելի — գոյական

     դ/ երանգ – գոյական

7. Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

8. Գտի՛ր տրված նախադասության մեջ ենթական և ստորոգյալը:

     Ծերուկը խոշորացույցով զննում էր ամեն ինչ:                                                            
  ենթակա 
ծերուկ

  ստորոգյալ
զնել

9. Տեքստից դու՛րս գրիր  մեկ հարցական նախադասություն:

:

— Ի՞նչ բանի ես.


     10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ:

Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում էին Հոգսեն Զննող:

11. Գրի՛ր մեկ բառով.

       ա/ վազ տալ-վազել                                       

        բ/ պատառ-պատառ անել-պատառոտել

       գ/ գուշակություն անել-գուշակել                  

       դ/ որոշում կայացնել-որոշել               

12. Դո՛ւրս գրիր խոշորացույցը նկարագրող արտահայտությունները:
Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ:
13. Ո՞րն էր Հոգսեն Զննողի հիմնական հոգսը.

      ա/ կախարդություն անելը

      բ/ բոլորին զարմացնելը

      գ/ ամեն ինչ իրար խառնելը

      դ/ ամեն ինչը զննելը՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է

14.Կաթիլը խոշորացույցով զննելուց հետո Հոգսեն Զննողը ինչպե՞ս որոշեց հանդարտեցնել այնտեղ վխտացող գազանիկներին:
Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծ կարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են տկլոր վայրենիներ:

15.Անանուն կախարդն ինչի՞ նմանեցրեց ջրի կաթիլը:
Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացող մարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ տկլոր էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք:

Մեղուն ու մարդը

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, —
պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանից և թռավ նստեց վարդենու վրա:

Առաջադրանքներ

Պատմվածքից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։

Օրինակ՝ օգտակար լսում ենք՝ ք հնչյունը, բայց գրում ենք՝ գ-ով։
տիրոջ,կենդանի, օգտակար, վարդենի, որդ

Դո՛ւրս գրիր եզակի թվով գործածված գոյականները և դարձրո՛ւ հոգնակի։

Օրինակ՝ մեղու-մեղուներ
մեղու, ոսկիներ, ոչխարը, կենդանիներ, վարդենիներ

Տեքստից դո՛ւրս գրիր գործողություն ցույց տվող բառեր։
Սխալվել, հյուսել, նստել, տալ

Օրինակ՝ հարցնել, կարծել։

Պատմվածքում ո՞ր ածականով են բնութագրվում հետևյալ բառերը։

կենդանի-օգտակար

շերամ-իմաստուն

մետաքս-քնքուշ և աննման

ճիճու-շատակեր

Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք կարող ես բացատրել առանց բառարանի օգնության։
Մեղուն միջատ է, որը օգտակար մեղր է պատրաստում։
բարի-գթասիրտ

Տրված ածանցավոր բառերը բաժանիր բաղադրիչների՝ առանձնացնելով արմատներն ու ածանցները։

Օրինակ՝ աննման-ան-նման

ան-դադար, ապ-երախտ, ան-խնամ, վարդ-ենի

Պատմվածքից դո՛ւրս գրիր մեկական՝ պատմողական, հարցական և բացականչական նախադասություններ։
Հարցական
Այնպես չէ՞, պարոնս:

բացականչական
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:

Պատմողական
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանից և թռավ նստեց վարդենու վրա:

Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված բառերը։

Մարդ, մեղու, կենդանի, շերամ, վարդենի։
Մարդը ցանկության դեպքում կարող է հասնել ամեն ինչի
Մեղուն օգտակար միջատ է։
Կենդանիները բնության մի մասն են։
Շերամից թանկարժեք գործվածք են ստանում։
Վարդենուց շատ անուշ հոտ է գալիս։

Ո՞րն է այս պատմավքծի խորհուրդը։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։
Այս կյանքում ամեն ինչ իր արժեքն ունի

Լրացուցիչ առաջադրանք

Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելով՝ մեղվի մասին հետաքրքիր տեղեկություններ գտի՛ր։
Մեղրատու (ընտանի) մեղուն թաղանթաթևավորների կարգի մեղվանմանների ընտանիքի մեղուների ցեղի միջատ է։ Մեղուները մեղրատու բույսերի ծաղիկների նեկտարից պատրաստում են մեղր։ Մարդիկ վաղուց են գնահատել մեղրի արժեքավոր հատկությունները և ընտելացրել մեղուներին։ Սրանք գրեթե ընտանի են և ապրում են մեղվանոցներում՝ փեթակների մեջ (վայրի մեղուներն ապրում են փչակներում, քարայրերում և ժայռերի ծերպերում)։

Փոքրիկ իշխան

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գա-տնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:

— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  (ուտել):

— Ոչխարն ուտում է ամեն ինչ:

— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վեր-ը լավ չի լինելու:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:

Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.

— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:

— Ի՜նչ ես ասում…

Եվ  փոքր-ինչ լռելուց հետո  մի տեսակ հիշաչարությամբ նետեց.

— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համար-ակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:

Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջար-ելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.

— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…

— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:

Նա ապշած ինձ նայեց.

— Լուրջ գո՜րծ:

Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:

— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:

— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:

Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:

— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:

— Ի՞նչ է:

— Սո՛ւնկ է:

Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:

   1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն գծիկ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝     
գաղտնիք, վերջը, ջարդելով,            

         լրացնելով բաց թողած տառերը:

    2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը.

        ա/հանգիստ չունեցող

        բ/անհամբեր

        գ/անընդհատ աշխատող

        դ/անընդհատ հանգստացող

      3.Գրի՛ր տրված բառերի հականիշները.

ա/վտանգավոր-անվտանգ

բ/չարություն-բարեգործություն

գ/թույլ-ուժեղ 

դ/ տգեղ-գեղեցիկ

       4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/վտանգավոր — ածանցավոր

բ/անպատասխան- ածանցավոր

գ/մուրճ- ածանցավոր

դ/հաստափոր-բարդ

        5.Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.

ա/ծաղիկ-ծեղիկներ   

 բ/իշխան-իշխաններ  

 գ/քամի քամիներ

 դ/փուշ-փշեր   

       6.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:   

          Սխալ տարբերակն ընդգծի՛ր:

ա/մորեգույն-ածական

բ/ծաղիկ-գոյական

գ/հինգ -թվական

դ/ոսկեգանգուր-գոյական

       7.Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին)

8.Գտի՛ր տրված նախադասության ենթական և ստորոգյալը:

   Քամին  խաղում էր  նրա  ոսկեգանգուր մազերի հետ:
Քամին քաղում էր։

9.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և  հարցական նախադասություն:
Հարցական
— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:

Պատմողական
Ոչ մի անգամ աստղերին չի նայել

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:
Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջարդելով կհանեմ»

11.Տեքստից դու՛րս գրիր Փոքրիկ իշխանին նկարագրող արտահայտությունը:
   Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:

  12.Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.

ա/որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:

բ/որ  ինքնաթիռի շարժիչը անսարք էր:

գ/որ քամի էր:

դ/որ ինքնաթիռները թռչում են:

   13.Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց:

Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

    14.Փոքրիկ իշխանի կարծիքով ̀  ծաղիկների փշերն ինչի՞ համար են:
Որ, ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են:
      15.Ինչո՞ւ էր փչացել օդանավի շարժիչը:
Որովհետև, շարժիչի մեջ լռվել էր հեղույս

Սուրբ Հարության տոնը մեր ընտանիքում

Մեր ընտանիքը շատ է սիրում Սուրբ Հարության տոնը։ Տոնը նշելու համար մենք միշտ այցելում ենք մեր մեծ ընտանիք՝ տատիկիս և պապիկիս տուն։ Սա շատ սիրելի ավանդույթ է դարձել մեզ համար։ Մենք միասին պատրաստում ենք տոնական սեղանը, որը լի է լինում տատիկիս ու մայրիկիս կողմից պատրաստված զատկական համովություններով։

Ընթերցողական՝ Ջեյմսն ու հսկայական դեղձը

Վերջերս ավարտեցի կարդալ մի հետաքրքիր պատմություն՝ Ռոալդ Դալի <<Ջեյմսն ու հսկայական դեղձը>>։ Գլխավոր հերոսը հենց Ջեյմս Հենրի Թրոթերըն է, ով իր ծնողների մահից հետո ստիպված էր ապրել դաժան ու զզվելի հորաքույրների՝ Ճիլոպի և Ճիպոտի հետ։ Նրանք սարսափելի ծանր պայմաններում էին պահում Ջեյմսին, ստիպում ամենօրյա ծանր աշխատանքներ կատարել։ Նրանք նույնիսկ ծաղրում էին և վստահեցնում, որ իր երազանքները երբեք իրական չեն դառնա։ Տղան իր հայրիկի հետ երազում էր մի օր գնալ Նյու Յորք։
Սակայն մի օր այգում նրան պատահաբար հանդիպած ծերուկը փոխեց ամեն ինչ։ Ծերուկի տված փոքրիկ կախարդական պարկը Ջեյմսի համար բացեց հրաշքներով և արկածներով լի ճամբորդության ճանապարհը։
Գիրքը հերթական անգամ ինձ ցույց տվեց, թե ինչքան կարևոր է երազելը և երազանքներին հավատարիմ մնալը։ Նաև տեսա, թե ինչպես վերականգնվեց արդարությունը և ի վերջո Ջեյմսը ստացավ իր արժանի պարգևները՝ ձեռք բերեց բարի ընկերներ և այցելեց Նյու Յորք։


Հեղինակ Ռոալդ Դալն է։ Նա ծնվել է 1916թ․ վախճանվել է 1990թ․-ին։ Բրիտանացի այս հեղինակը բազմաթիվ գրքեր է գրել, որոնք լայն տարածում են գտել ամբողջ աշխարհում։ Երեխաների համար նրա ստեղծագործությունները հատկապես գրավիչ են իրենց անսպասելի շրջադաձներով։