Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ ճանապարհորդել: Ոչ, ես շատ անգամ լողացել եմ նաեւ ծովերի ու օվկիանոսների վրայով, եւ ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել:
Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում եւ, երբեմն, մինչև երկինք հասնում։ Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, եւ բակլան իսկույն սկսեց աճել։ Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։
Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում եւ, երբեմն, մինչև երկինք հասնում։ Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, եւ բակլան իսկույն սկսեց աճել։ Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։
Ուռա՜,– գոչեցի ես եւ սկսեցի ցողունով վեր բարձրանալ։ Մի ժամից հետո լուսնին հասա։ Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երեւա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։ Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի եւ ուզում էի ցած իջնել։ Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։ Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։ Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։ Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը եւ սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։ Շուտով պարանը պրծավ, եւ ես օդում կախված մնացի՝ երկնքի եւ երկրի միջեւ։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։ 84 Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքեւի ծայրը, կացնով տվի վերեւի ծայրը կտրեցի եւ կապեցի ներքեւի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։ Բայց եւ այնպես երկիրը հեռու էր, եւ շատ անգամ պետք եղավ պարանի վերեւի ծայրը կտրել եւ ներքեւի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երեւացին։ Մինչեւ գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։ Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։ Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։ Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի եւ այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։ Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։ Հարցեր եւ առաջադրանքներ
Բառարանի օգնությամբ գտի՛ր տրված բառերի հոմանիշները։ Ելք – ——————————————— Աստիճան – ———————————— Սարսափ – ———————————— Եղունգ – ————————————— Կույտ – —————————————— 85
Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ք կամ կ: Եր…ինք, սանդուղ…, ել…, եր…իր, քաղա…, ներ…եւ, արեգա…, Թուր..իա, բա…լա, ս…սել
Լրացրո՛ւ սյունակները՝ տեքստից առանձնացնելով համապատասխան բառեր: Առարկա (ի՞նչ) Գործողություն (ի՞նչ անել)
Նախադասություններն առանձնացրո՛ւ վերջակետով: Մի բակլա տնկեցի բակլան իսկույն սկսեց աճել աճեց ու շուտով հասավ լուսնին ես սկսեցի ցողունով վեր բարձրանալ մի ժամից հետո լուսնին հասա։
Գրի՛ր տրված բառերի հոգնակին: Օրինակ՝ բակլա-բակլաներ Ցողուն – ———————————————— Երկինք – ———————————————— 86 Փոս – ————————————————— Բույս – ————————————————— Կացին – ———————————————— Ժամ – ——————————————————
Նոր ավարտ հորինի՛ր:
Սկսեցի մտածել.<< Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։ Դես ման եկա, դեն ման եկա, մեկ էլ հանկարծ … __________________________________________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________ _________________________________________________________________________
Երկար քթով մի փոքրիկ ծերուկ, բուխարու առաջ նստած, պատմում էր իր արկածները։ Լսողները նրա երեսին ծիծաղում էին.
Ա՜յ քեզ Մյունխհաուզեն, ա՜յ քեզ բարոն։ Բայց ծերուկը նրանց չէր էլ նայում։ Նա հանդարտ շարունակում էր պատմել, թե ինչպես է թռել լուսին, ինչպես է ապրել երեքոտանի մարդկանց մեջ, թե ինչպես իրեն մի մեծ ձուկ կուլ է տվել, ինչպես է գլուխը կտրվել։ Սի անգամ ինչ-որ մի անցորդ լսեց, լսեց նրան ու հանկարծ բացականչեց. – Ա՜յդ բոլորը սուտ է։ Այնպիսի բաներ չեն եղել։ Ծերուկը դեմքը խոժոռեց եւ ծանր ու մեծ պատասխանեց.
Այն բոլոր կոմսերը, բարոնները, իշխաններն ու սուլթանները, որոնց ես պատիվ եմ ունեցել լավագույն բարեկամներ անվանել, միշտ ասում էին, որ ես աշխարհիս ամենաճշմարտախոս մարդն եմ։ Շրջապատողներն ավելի բարձր հռհռացին։
Մյունխհաուզենը ճշմարտախոս մարդ է։ Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛… Իսկ Մյունխհաուզենը, նրանց վրա ուշադրություն չդարձնելով, շարունակում էր պատմել, թե ինչպես եղջերվի գլխին մի հրաշք-ծառ էր աճել։
Ծա՞ռ… եղջերվի գլխի՞ն…
Այո, բալի ծառ, իսկ ծառի վրա՝ բալ… Հյութալի, քաղցր բալ… Այդ բոլոր պատմվածքները տպված են այստեղ, այս գրքում` «Մյունխհաուզենի արկածները»։ Կարդացե՛ք եւ ինքներդ դատե՛ք, աշխարհում բարոն Մյունխհաուզենից ավելի ճշմարտախոս մարդ եղե՞լ է արդյոք։ 75 Հարցեր եւ առաջադրանքներ
Նկարագրի՛ր եւ բնութագրի՛ր Մյունխհաուզենին: Մյունխազենը շատ ճշմարիտ էր, նա ձևվացնում էր, որ այդպես բաներ են եղել։
Քեզ ծանոթ ո՞ր հերոսին կնմանեցնես նրան, ինչու՞։ Իմ ծանոթը Բուրատինոն է, որովհետև մարդկանց ստելուց հաճույք է ստանում։