Category Archives: Uncategorized

ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…

Գրքերի ծագումն ու պատմությունը

Դարերի ընթացքում մարդիկ մշտապես կարիք են ունեցել պահպանելու իրենց կուտակած փորձը՝ փոխանցելու համար այն ինչպես իրենց ժամանակակիցներին, այնպես էլ հետագա սերունդներին։ Գիրք ստեղծելու միտքն այդպես է ծնվել։

Շա՜տ հնում որպես «գիրք» օգտագործում էին ժայռերի որմերը, քարերը, կավե սալիկները, ծառի կեղևը, մետաղաթիթեղները, մի խոսքով՝ այն ամենը, ինչի վրա կարելի էր հիշատակություն, տեղեկատվություն թողնել։ Հին Եգիպտոսում, սակայն, որ ժամանակի զարգացած երկրներից էր, օգտագործում էին պապիրուսը՝ թղթի հատուկ տեսակ, որ ստանում էին համանուն բույսի ցողուններից։

Հռոմեական «գիրքը» երկա՜ր գալար էր, որը փաթաթվում էր փայտե ձողին։ Այնուհետև գալարներին փոխարինում են մերօրյա գրքերին նմանվող կրիչները՝ պատրաստված արդեն ոչ թե պապիրուսից, որ շատ թանկ էր, այլ նոր հայտնագործված մագաղաթից։ Նրա երկու երեսին էլ կարելի էր գրել, իսկ էջերը հնարավոր էր կարել միմյանց, ինչն ընթերցանության համար շատ ավելի հարմար էր։ Բացի այդ՝ մագաղաթը ավելի ամուր էր, քան պապիրուսը, որն իր նրբության պատճառով հաճախ էր պատռվում։

Երբ 11-12-րդ դարերում Եվրոպա է հասնում թուղթը (դեռևս Ք․ ա․ 2-րդ դարում այն հնարել էին Չինաստանում՝ կտորից), գրքերն աստիճանաբար դառնում են էժան և մատչելի։ 15-րդ դարում Յոհան Գուտենբերգը ստեղծում է առաջին տպագրական սարքը և բազմակի անգամ դյուրացնում գրքի արտադրությունն ու տարածումը։ Սակայն պետք է խոստովանել, որ մինչև 16-րդ դարը թուղթը և մագաղաթը Եվրոպայում արտադրվում էին զուգահեռաբար։ Քանի որ մագաղաթը ավելի դիմացկուն էր և ամուր, սակայն ավելի թանկ արժեր, ուստի նրանով գրվում էին առավել արժեքավոր գրքերը՝ պալատներում, գրադարաններում, եկեղեցիներում պահելու համար։ Բայց հաճախ նաև միևնույն աշխատությունը տպագրվում էր երկու եղանակով էլ՝ բավարարելով տարբեր խավերի պահանջները։

Հետագա դարերում տպագրական սարքերը կատարելագործվեցին, գրքերի տպագրություն էլ աստիճանաբար ընդլայնվե՜ց ու ընդլայնվեց։ Ասում են՝ այսօր աշխարհում գոյություն ունի մոտ 130 միլիոն անուն գիրք․․․ Տեսնես ի՜նչ են այդքան գրում մարդիկ․ բոլորը կարդալ չես կարող ու երևի թե հարկ էլ չկա, բայց բազում գրքեր կան, որոնց դերն անգնահատելի է մարդու կյանքում՝ լինեն դրանք մասնագիտական թե գեղարվեստական։


1 Գիրք ստեղծելու միտքն ինչպե՞ս է ծագել։
Դարերի ընթացքում մարդիկ մշտապես կարիք են ունեցել պահպանելու իրենց կուտակած փորձը՝ փոխանցելու համար այն ինչպես իրենց ժամանակակիցներին, այնպես էլ հետագա սերունդներին։ Գիրք ստեղծելու միտքն այդպես է ծնվել։

2 Հնագույն ժամանակներում մարդիկ որպես տեղեկատվության փոխանցման միջոց ինչե՞րն էին օգտագործում։
Շա՜տ հնում որպես «գիրք» օգտագործում էին ժայռերի որմերը, քարերը, կավե սալիկները, ծառի կեղևը, մետաղաթիթեղները, մի խոսքով՝ այն ամենը, ինչի վրա կարելի էր հիշատակություն, տեղեկատվություն թողնել։

3 Որտե՞ղ են ստեղծվել պապիրուսները և որտեղի՞ց է ծագել այդ անվանումը։
Հին Եգիպտոսում, սակայն, որ ժամանակի զարգացած երկրներից էր, օգտագործում էին պապիրուսը՝ թղթի հատուկ տեսակ, որ ստանում էին համանուն բույսի ցողուններից։

4 Ինչպիսի՞ն էին հռոմեական գրքերը և ի՞նչ նյութից էին ստեղծվում։
Հռոմեական «գիրքը» երկա՜ր գալար էր, որը փաթաթվում էր փայտե ձողին։

5 Ո՞ր դարում և ո՞ր երկրում է կատարվել թղթի գյուտը։
11-12-րդ դարերում, Եվրոպայում

6 Թղթի գործածությունը ո՞ր դարերում հասանելի դարձավ եվրոպացիներին։
Երբ 11-12-րդ դարերում Եվրոպա է հասնում թուղթը (դեռևս Ք․ ա․ 2-րդ դարում այն հնարել էին Չինաստանում՝ կտորից), գրքերն աստիճանաբար դառնում են էժան և մատչելի։

7 Ո՞վ է տպագրության գյուտի հեղինակը և ի՞նչ ազդեցություն ունեցավ նրա գյուտը գրքերի ստեղծան գործում։
15-րդ դարում Յոհան Գուտենբերգը ստեղծում է առաջին տպագրական սարքը և բազմակի անգամ դյուրացնում գրքի արտադրությունն ու տարածումը։

8 Մինչև 16-րդ դարը ինչո՞ւ էին շարունակում արժեքավոր գրքերը գրել մագաղաթի վրա։
Քանի որ մագաղաթը ավելի դիմացկուն էր և ամուր, սակայն ավելի թանկ արժեր, ուստի նրանով գրվում էին առավել արժեքավոր գրքերը՝ պալատներում, գրադարաններում, եկեղեցիներում պահելու համար։

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՎԿԻԱՆՈՍ, ԴՐԱ ՄԱՍԵՐԸ

Երկրագնդի մակերեսի 7/10 մասն զբաղեցնում է ջրային տարածքը, որը հայտնի է Համաշխարհային օվկիանոս անվանմամբ:

Երկրագնդի միասնական, ընդարձակ ջրային տարածությունը, որը ողողում է մայրցամաքների և կղզիների ափերը կոչվում է Համաշխարհային օվկիանոս:

Համաշխարհային օվկիանոսը մայրցամաքներով և կղզիներով պայ­մանականորեն բաժանվում է չորս առանձին օվկիանոսի՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ : Շատ հաճախ առանձնացնում են մեկ օվկիանոս ևս՝ Հարավայինը, որը ողողում է Անտարկտիդայի ափերը:

Խաղաղ օվկիանոսը տարածքով ամենամեծն է: Այն ավելի ընդարձակ տարածություն է զբաղեցնում, քան ամբողջ ցամաքը:

Մեծությամբ երկրորդն Ատլանտյան օվկիանոսն է, երրորդը՝ Հնդկականը, և ամենափոքրը՝ Հյուսիսային Սառուցյալը:

Օվկիանոսի մաս են կազմում նաև ծովերը, ծովածոցերը, նեղուցները:

Ծովերն օվկիանոսի այն մասերն են, որոնք քիչ թե շատ խորացել են ցամաքի մեջ, օվկիանոսներից տարբերվում են հատակի ռելիեֆով, ջրի հատկություններով, բուսական և կենդանական աշխարհով: Օրինակ, Միջ­երկրական ծովը, Սև ծովը և այլն:

Օվկիանոսի կամ ծովի այն մասերը, որոնք առավել շատ են ներթա­փանցել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր: Օրինակ, Բենգալյան ծոցը: Ջրային ավազաններն իրար միացնող կամ ցամաքներն իրարից բա­ժանող բնական ջրային նեղ տարածքները կոչվում են նեղուցներ: Օրինակ, Ջիբրալթարի նեղուցը:

Համաշխարհային օվկիանոսի ջուրը, ներթափանցելով ցամաքի մեջ, վերջինս խիստ մասնատել է, ինչի հետևանքով առաջացել են բազմաթիվ կղզիներ և թերակղզիներ:

Ցամաքի համեմատաբար փոքր տարածքները, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով, կոչվում են կղզիներ: Ի տարբերություն կղզիների, թերակղզիները ոչ բոլոր կողմերով են շրջապատված ջրով: Դրան մի կողմով միացած են ցամաքին:

Համաշխարհային օվկիանոսի հատակը ցամաքի մակերևույթի նման անհարթ է: Այնտեղ կարելի է հանդիպել առանձին լեռների, լեռնաշղթանե­րի, ընդարձակ հարթությունների, խոր անդունդների:

Համաշխարհային օվկիանոսի ամենախոր իջվածքը Մարիանյանն է՝ 11022 մ, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսում:

Օվկիանոսի խորությունը չափում են ձայնային խորաչափ (էխոլոտ) կոչվող սարքով, որր տեղադրվում է հատուկ նավերի վրա: Խորությունները չափում են հետևյալ կերպ. հաշվում են խորաչափից արձակած և հատակից անդրադարձած ձայնի անցած ժամանակը, որը, ենթադրենք, 8 վայրկյան է, բաժանում երկուսի (գնալու և վերադառնալու համար) և բազմապատկում օվկիանոսի ջրում ձայնի արագությանը՝ մոտ 1500 մ/վ, ստանում խորությունը՝ 1500 ■ 8 : 2 = 6000 մ:

Օվկիանոսի ջուրը տաքանում է Արեգակից:

Ամենատաք ջրերը հասարակածային շրջանի ջրերն են, որտեղ օվկիանոսի մակերևույթին ջերմաստիճանը 28-30 0C է:Դեպի բևեռներ ջրի ջերմաստիճանն աստիճանաբար նվազում է և մերձբևեռային շրջաններում դառնում -1-ից -20 C:

Համաշխարհային օվկիանոսի ջուրն ունի դառնա­ղի համ: Օվկիանոսի ջրի մեկ լիտրում պարունակվում է միջինը 35 գ աղ (35 գ/լ): Ամենաաղի ծովը Կարմիրն է՝ 41 գ/լ աղ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է Համաշխարհային օվկիանոսը: Որո՞նք են դրա մասերը:
  2. Ի՞նչ են ծովը, ծովածոցը և նեղուցը: Բերեք օրինակներ:
  3. Ի՞նչ են կղզին և թերակղզին: Բերեք օրինակներ:
  4. Ինչպե՞ս է փոփոխվում օվկիանոսի ջրի ջերմությունը: Որքա՞ն է ջրի աղիությունը:

Թեմա՝ Պարզ ու բաղադրյալ թվեր: Բաղադրյալ  թվերի  վերլուծությունը պարզ արտադրիչների: 

4

Այն բնական թիվը, որն ունի միայն երկու բաժանարար՝ ինքը և 1-ը, կոչվում է պարզ թիվ։
Այն բնական թիվը, որը իրենից և 1-ից բացի ունի նաև այլ բաժանարարներ, կոչվում է բաղադրյալ թիվ։
1 թիվը ո՛չ պարզ է, ո՛չ բաղադրյալ, քանի որ ունի միայն մեկ բաժանարար։
Ամենափոքր պարզ թիվը 2-ն է, հաջորդ պարզ թվերն են՝
3,5,7,11,13,17,19,․․․
Այժմ փորձենք պարզել 30-ից փոքր բոլոր պարզ թվերը․
Նախ ջնջում ենք 1-ը, այնուհետև 2-ի բոլոր բազմապատիկները՝
4,6,8,10,12,14,16,18,20,22,24,26,28,30
Մնացած թվերից ջնջում ենք 3-ի բոլոր բազմպատիկները՝
9,15,21,27
Մնացած թվերից ջնջում ենք 5-ի բազմապատիկը՝ 25-ը։
Այսպիսով ստանում ենք պարզ թվերը՝ 2,3,5,7,11,13,17,19,23,29
Պարզ թվերը գտնելու այս եղանակը կոչվում է <<Էրատոսթենեսի մաղ>>։

Առաջադրանքներ․
1․ Թվերը վերլուծեք պարզ արտադրիչների.
Օրինակ՝ 10=5‧2

  • 28=2.2.7
  • 34=1.17
  • 49=7.7
  • 120=2.31
  • 26=2.13
  • 38=2.19
  • 68=2.2.17
  • 150=2.5.3.5

    2. Թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտեք նրանց
    ընդհանուր պարզ արտադրիչները․

    Օրինակ՝ 6 և 10 թվերի ընդհանուր պարզ արտադրիչները
    գտնելու համար 6 և 10 թվերը վերլուծենք պարզ արտադրիչների.

    6=2‧3, 10=2‧5, ուստի 2-ը կոչվում է 6 և 10 թվերի ընդհանուր պարզ
    արտադրիչ։
  • 1․50 և 16
  • 64 և 24
  • 7 և 10
  • 6 և 40

    3.Թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտեք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը.

    Օրինակ 1.՝ 6 և 10 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը
    գտնելու համար 6 և 10 թվերը վերլուծենք պարզ արտադրիչների.

    6=2‧3, 10=2‧5, 6 և 10 թվերի ընդհանուր պարզ արտադրիչը 2-ն է, որը կլինի 6 և 10 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը՝ (6,10)=2:
  • 48 և 68
  • 4 և 14
  • 33 և 44
  • 25 և 20
  • 8 և 56
  • 15 և 30
    4. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

    Կրկնենք անցածը՝

    5. Հաշվեք  17 մ կող ունեցող  խորանադի ծավալը։
    6. Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝  
    10 մ,  12 մ, 5 մ։
    7. Հաշվեք  13 մ կող ունեցող  խորանադի ծավալը։
    8. Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝  
    11 սմ,  80 սմ, 7 սմ։
    9. 1082016, 2456, 203100, 1992, 2590, 10080  թվերից  առանձնացրեք  նրանք, որոնք  բաժանվում են 9-ի։
    10. 108201, 2456, 203100, 1992, 2590, 10080  թվերից  առանձնացրեք  նրանք, որոնք  բաժանվում են 3-ի:

Հայերինի տառերը թվերով

Ծանոթացի՛ր հայերենի տառերին և դրանց թվային արժեքներին։

Կարդա՛ և նշի՛ր՝ որ նախադասության մեջ կա թվային արժեքի
գրության սխալ կա:

ա) Մեսրոպ Մաշտոցը ծնվել է ՅԿԲ թվականին:
բ) Մենք ապ րում ենք ԲԱ դա րում:
գ) Ե դարը կոչ վել է Ոսկեդար:

Մի քանի նախադասություն էլ ի՛նքդ կազմի՛ր։
Ա)Ես Ժ տարեկան եմ
Բ)Ես ծնվել եմ ՍԺԴ թ․
Գ)Երևանը ՍՊԶ տարեկան է

4Թվային արժեքների միջոցով ատահայտված բառեր գրի՛ր, իսկ ընկերդ թող փորձի գտնել գաղտնագրված բառերը։
1,9,600,1000

Տրված բառերը դասավորի՛ր այբ բենական կարգով:
Երեք, տարի, աղջիկ, դիվահար, հեշտ, դեղ, գլուխ, առջև, յոթ, կարաս, ոսկի, մարդ, ջրհոր, չար, բարի, լսել, խոսակցություն, ճանապարհորդ, հանել, հոր, թագավոր


Դասավորած այբենական կարգով
աղջիկ, առջև բարի, գլուխ, դիվահար, դեղ, երեք, թագավոր, լսել, խոսակցություն, կարաս, հանել, հեշտ, հոր, ճանապարհորդ, մարդ յոթ, ոսկի, չար, ջրհոր

ԲԱՆ ՈՒՆԵՄ ԱՍԵԼՈՒ (Ռադիոպիես)

ԵՐԵԽԱՆԵՐԻ Սուրբ Ծննդյան երեկոն ռադիոյով հաղորդվում է Ափից Ափ: Նվագախումբը նվագում է «Ղողանջե՛ք զանգերը», ԵՐԵԽԱՆԵՐԸ երգում են ամբողջ ձայնով: Երգն ավարտ-վում է: ԵՐԵԽԱՆԵՐԸ ծափահարում են ու աղաղակում:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
(Սիրալիրությամբ)
Հրաշալի էր, երեխանե՛ր: Դե, ի՞նչ, զվարճանում ենք, չէ՞:

ԵՐԵԽԱՆԵՐ
(Բացականչելով)
Այոոոո՜:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Տիկնա՛յք և պարոնա՛յք, եթե միայն կարողանայիք տեսնել այս երեխաների երջանիկ դեմքերը, ձեր սրտերը կջերմանային: Նրանք եկել են Նյու Յորքի ամեն անկյունից ողջունելու իրենց հին ընկեր Ձմեռ պապին այս հանդեսում: Երբ վերջին անգամ խոսեցինք Ձմեռ պապի հետ, նա Մոնրեալի կողմերում էր իր սահնակով ու հյուսիսային եղջերուներով: Բայց շուտով այստեղ կլինի: Նորից կանչե՞նք՝ «Ձմեռ պապի», երեխանե՛ր:

ԵՐԵԽԱՆԵՐ
(Բացականչելով)
Այոոոո՜:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Շատ լավ: Կանչում ենք՝ «Ձը՛-մե՛ռ պա՛-պի՛»: Կանչո՜ւմ ենք՝ «Ձը՛-մե՛ռ-պա՛-պի՛»: Նե՛րս եկ, Ձմեռ պապ: Որտե՞ղ ես հիմա:
(Հեռվից՝ ձյան միջից, լսվում է զանգերի ձայն):

ՁԱՅՆ
Ող-ջու՜յն: Ող-ջու՜յն: Ձմեռ պա՜պն է: Ես հենց Նյու Յորքի մոտերքում եմ: Ես կարողանում եմ տեսնել լույսերը: Շատ շուտով ձեզ հետ կլինեմ: Չհեռանա՜ք: Ինձ սպասե՜ք:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Սպասե՞նք, երեխանե՛ր: Սպասե՞նք Ձմեռ պապին:

ԵՐԵԽԱՆԵՐ
(Բացականչելով)
Այոոոո՜:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Օ՜հ, տիկնա՛յք և պարոնա՛յք, սա երեխաների ամենամեծ հանդեսն է, որ դուք երբևէ տեսել եք: Այս բեմի ամբողջ անկյունն զբաղեցրել է երբևէ աճած ամենաբարձր տոնածառը՝ ծանրաբեռնված ամենահրաշալի ընծաներով ամբողջ աշխարհի փոքրիկ, խելոք տղաների ու աղջիկների համար: Շատ շուտով Ձմեռ պապն ինքն այստեղ մեզ հետ կլինի, բայց քանի դեռ սպասում ենք, մի ուրիշ երգ չերգե՞նք, երեխանե՛ր:

ԵՐԵԽԱՆԵՐ
(Բացականչելով)
Այոոոո՜:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Շատ լավ: «Լուռ գիշերը»:

(ԵՐԵԽԱՆԵՐԸ երգում են «Լուռ գիշերը»):

(Մինչ նրանք երգում են, սկիզբ է առնում այս խոսակցությունը: Մի ԵՐԻՏԱՍԱՐԴ և մի ԴՌՆԱՊԱՆ):

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ներողություն: Էս ի՞նչ է:

ԴՌՆԱՊԱՆ
Ներեցե՞ք:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Դե ասե՛ք: Ասե՛ք: Էստեղ մոտերքում ի՞նչ է կատարվում:

ԴՌՆԱՊԱՆ
Գիտեք՝ սա Սուրբ Ծննդյան հանդես է երեխաների համար: Ես ստիպված եմ խնդրել ձեզ, որ հեռանաք:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Լավ: Կհեռանամ, բայց… ինչպիսի՞ երեխաների համար:

ԴՌՆԱՊԱՆ
Աղքատ երեխաների:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Երգողները նրա՞նք են:

ԴՌՆԱՊԱՆ
Ես վստահ եմ, որ երգողները երեխաներն են:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Եղավ, ուրեմն հրաշալի է: Մարդ չի կարող ավելի լավ բան անել, քան փորձել երեխաներին երջանկացնել:

ԴՌՆԱՊԱՆ
Այո՛, սը՛ր, սակայն ստիպված եմ ձեզ խնդրել…

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Նրանք երջանիկ են, չէ՞:

ԴՌՆԱՊԱՆ
Ներեցե՞ք:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Չարժե ամբողջ ժամանակ ներողություն խնդրել: Ասում եմ՝ երեխաները…, նրանք էլի… երջանիկ են, չէ՞:

ԴՌՆԱՊԱՆ
Որքանով որ ես կարող եմ ասել՝ այո՛, սը՛ր:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ինչի՞ց իմացաք:

ԴՌՆԱՊԱՆ
Ներեցե՛ք, սը՛ր… Ես ստիպված եմ խնդրել ձեզ…

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Էդ ո՞նց իմացաք, որ երեխաները երջանիկ են:

ԴՌՆԱՊԱՆ
Նրանք տխուր չեն երևում:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Դուք երջանի՞կ եք:

ԴՌՆԱՊԱՆ
Առանց վախենալու, որ սուտ ասած կլինեմ, կարծում եմ՝ կարող եմ ասել՝ երջանիկ եմ, իսկ հիմա, բարի եղեք, սա երեխաների Սուրբ Ծննդյան երեկոն է: Սա մեծահասակների համար չէ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ես մեծահասակ չեմ: Նկատի ունենալով, որ երբեք չեմ եղել երեխաների Սուրբ Ծննդյան հանդեսում, ներկա կգտնվեմ էս մեկին:

ԴՌՆԱՊԱՆ
Խնդրում եմ, սը՛ր…, սա աղքատ երեխաների համար է:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ես աղքատ եմ: Բայց սրա համար փող ունեմ, վերցրե՛ք: Սա ավելացրեք երեխաների համար նախատեսված դրամագլխին:

ԴՌՆԱՊԱՆ
(Ապշած)
Սա հարյուր դոլարանոց թղթադրամ է, սը՛ր:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ծախսե՛ք երեխաների համար: Ասեք, որ դա ուղարկել է… Անանուն մեկը:

ԴՌՆԱՊԱՆ
Այո՛, սը՛ր: Շնորհակալություն, սը՛ր: Համոզված եմ, որ սա բազմաթիվ երեխաների երջանիկ կդարձնի:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Իմ ուզածն էլ հենց դա է:

ԴՌՆԱՊԱՆ
Շնորհակալություն, սը՛ր: Շնորհակալություն: Կբարեհաճեի՞ք ավելի մոտ գնալ: Վստահ եմ՝ այդպես միանգամայն լավ կլինի:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Չէ՛, չէ՛: Ինձ վերջին շարքն էլ հարմար է:

ԴՌՆԱՊԱՆ
Շատ լավ, սը՛ր: Ես փողը կտանեմ կոմիտե:

(ԵՐԵԽԱՆԵՐՆ ավարտում են «Լուռ գիշեր» երգը):

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Հրաշալի՜ էր, երեխանե՛ր:
(Դրամատիկական դադար):
Պատրաստ, երեխանե՛ր:
(Գոչելով)
Պահե՛ք ձեր շունչը: Ձմեռ պապն այստեղ է: Նա բեմում կհայտնվի ճիշտ մեկ վայրկյան հետո:

(ԵՐԵԽԱՆԵՐԸ ճչում են, բացականչում և ծափահարում):

ԵՐԻՏԱՍԱՐԴ
(Ժխորի միջից)
Ա՛յ թե երեխաները երջանիկ կլինեն: Ձմեռ պապը նրանց բոլորին կերջանկացնի:

(ՁՄԵՌ ՊԱՊԸ ժամանում է: ԵՐԵԽԱՆԵՐՆ ավելի բարձր են աղաղակում, քան երբևէ):

ՁՄԵՌ ՊԱՊ
Շնորհավոր Սուրբ Ծնունդ, երեխանե՜ր: Շնորհավոր Սուրբ Ծնունդ:

ԵՐԵԽԱՆԵՐ
Շնորհավո՜ր Սուրբ Ծնունդ, Ձմեռ պապի:

ՁՄԵՌ ՊԱՊ
Այսպե՜ս, այսպե՜ս, երջանիկ դեմքերով ի՜նչ հրաշալի խումբ է. նման բան չեմ տեսել: Դուք բոլորդ էլ խելո՞ք տղաներ ու աղջիկներ եք:

ԵՐԵԽԱՆԵՐ
(Բացականչելով)
Այոոոո՜:

ՁՄԵՌ ՊԱՊ
Ուրեմն հրաշալի է:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
(Շշնջալով)
Տիկնա՛յք և պարոնա՛յք, երեխաները պատրաստվում են մեկ առ մեկ բեմ գալ և խոսել Ձմեռ պապի հետ: Առաջինը մի փոքրիկ աղջիկ է:

ՁՄԵՌ ՊԱՊ
Հապա տեսեք, թե ո՜վ է այստեղ: Անունդ ի՞նչ է, պստի՛կ աղջիկ:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
Մերի ՄըքԳերի:

ՁՄԵՌ ՊԱՊ
Մերի ՄըքԳերի: Քանի՞ տարեկան ես:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
Յոթ ու կես:

ՁՄԵՌ ՊԱՊ
Որտե՞ղ ես ապրում:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
Հարուր քսվեց… Չէ՛: Հարուր վաթսուներկու Իսթ հարուր քսվեց:

ՁՄԵՌ ՊԱՊ
Իսկ դու ի՞նչ ես ցանկանում Սուրբ Ծննդյան տոնի առթիվ:
(ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿԸ տատամսում է)
Հը՞:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
Ես ուզում եմ… ըը…

ՁՄԵՌ ՊԱՊ
Վա՜հ, վա՛հ, մի՞թե վախենում ես Ձմեռ պապից: Ի՞նչ ես ուզում Սուրբ Ծննդյան տոնի առթիվ:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
Մոռացա:

ՁՄԵՌ ՊԱՊ
Տիկնիկ ուզու՞մ ես:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
Ես տուն եմ ուզում:

ՁՄԵՌ ՊԱՊ
Խաղալիք – տուն: Էլ ի՞նչ:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
Խաղալիք – տուն չէ: Ես իսկական տուն եմ ուզում:

ՁՄԵՌ ՊԱՊ
(Ծիծաղելով)
Տուն: Էլ ի՞նչ:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
Մի մեծ սենյակ՝ լիքը խաղալիքներով: Մի ուրիշ սենյակ էլ՝ լիքը…

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ձմեռ պապն առաջին մանկանը տվեց Սուրբ Ծննդյան իր նվերը՝ կապույտ թըղթով մի մեծ փաթեթ, իսկ այժմ երկրորդ երեխան է գալիս բեմ: Այս մեկը պատանյակ է՝ աշխարհի չափ մեծ ժպիտով: Եվ չտեսնված շիկակարմիր մազերով:

ՁՄԵՌ ՊԱՊ
Այսպե՜ս, այսպե՜ս. տեսեք, թե ո՜վ է այստեղ: Ի՞նչ է քո անունը:

ՏՂԱ
Մելվին Աթեյ:

ՁՄԵՌ ՊԱՊ
Ի՞նչ-ի՞նչ:

ՏՂԱ
Մելվին Աթեյ:

ՁՄԵՌ ՊԱՊ
Քանի՞ տարեկան ես, Մե՛րվին:

ՏՂԱ
Ոչ թե Մերվին, այլ Մելվին: Մ-ե-լ-վ-ի-ն:

ՁՄԵՌ ՊԱՊ
Շատ լավ, Մե՛լվին: Դու քանի՞ տարեկան ես:

ՏՂԱ
Տասը:

ՁՄԵՌ ՊԱՊ
Տաս ու կե՞ս:

ՏՂԱ
Չէ՛: Ուղղակի տասը:

ՁՄԵՌ ՊԱՊ
Տասը և երկու ամսական, կամ վեց, կամ չորս ամսական կամ ինչքա՞ն:

ՏՂԱ
Չէ՜: Հենց տասը: Ծննդյանս օրը դեկտեմբերի 24-ն է: Էսօր:

(ԵՐԵԽԱՆԵՐԸ ծափողջունում են)

ՁՄԵՌ ՊԱՊ
Այսպե՜ս, այսպե՜ս, դե մի՞թե դա հրաշալի չէ: Երկու տոն միանգամից: Տարեդարձը և Սուրբ Ծնունդը՝ մեկտեղ:

ՏՂԱ
Այո՛, սը՛ր:

ՁՄԵՌ ՊԱՊ
Իսկ որտե՞ղ ես ապրում, Մերվի՛ն:

ՏՂԱ
Մելվի՜ն, Ձմեռ պապի:

ՁՄԵՌ ՊԱՊ
Ի՞նչ…

ՏՂԱ
Մելվի՜ն: Մելվի՜ն:

ՁՄԵՌ ՊԱՊ
Այո՛, Մելվի՛ն: Իսկ որտե՞ղ ես ապրում:

ՏՂԱ
Երկուսի երեսունյոթ, Իսթ հարյուր քառասունհինգերորդ փողոց:

ՁՄԵՌ ՊԱՊ
Իսկ դու՞ ինչ ես ուզում Սուրբ Ծննդյան առթիվ:

ՏՂԱ
Մի գրամեքենա, հեծանիվ, ֆուտբոլի գնդակ ու մի մուշտակ մայրիկիս համար:

ՁՄԵՌ ՊԱՊ
Էլ ի՞նչ:

ՏՂԱ
Ու մի նոր կոստյում հայրիկիս համար:

ՁՄԵՌ ՊԱՊ
Էլ ի՞նչ:

ՏՂԱ
Եվ երկու իսկական լավ զգեստներ քույրիկներիս համար:

ՁՄԵՌ ՊԱՊ
Էլ ի՞նչ:

ՏՂԱ
Դե…, մի հեծանիվ էլ իմ ընկեր Հարրիի համար:

ՁՄԵՌ ՊԱՊ
Էլ ի՞նչ:

ՏՂԱ
Դե…

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ձմեռ պապը տղային հանձնեց Սուրբ Ծննդյան իր փաթեթը, իսկ այժմ համար երեք երեխան է գալիս բեմ: Գեղեցիկ սևամորթ մի աղջնակ:

ՁՄԵՌ ՊԱՊ
Այսպե՜ս, այսպե՜ս, հապա նայեք, թե ո՜վ է գալիս Ձմեռ պապի ձեռքը սեղմելու: Եվ ի՞նչ է քո անունը, փոքրի՛կ աղջիկ:

ԱՂՋԻԿ
Ալիս Լեոնորա Ուիլյամս:

ՁՄԵՌ ՊԱՊ
Իսկ քանի՞ տարեկան ես, Ալի՛ս:

ԱՂՋԻԿ
Ութ եմ՝ իննի մեջ:

ՁՄԵՌ ՊԱՊ
Իսկ դու՛ ի՞նչ ես ուզում Սուրբ Ծննդյան տոնի առթիվ:

ԱՂՋԻԿ
Ըը՜…

ՁՄԵՌ ՊԱՊ
Դե՞…

ԱՂՋԻԿ
…Մի զույգ չմուշկ, հեծանիվ ու մի կարմիր համազգեստ:

ՁՄԵՌ ՊԱՊ
Էլ ի՞նչ:

ԱՂՋԻԿ
Ըը՜…

ՁՄԵՌ ՊԱՊ
Էլ ի՞նչ:

ԱՂՋԻԿ
Մի կարմիր համազգեստ, …ըը՜…

ՁՄԵՌ ՊԱՊ
Մի ուրի՞շ կարմիր համազգեստ էլ:

ԱՂՋԻԿ
Չէ՛, էդ մեկը:

ՁՄԵՌ ՊԱՊ
Էլ ի՞նչ:

ԱՂՋԻԿ
Մի զույգ չմուշկ:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ձմեռ պապը փոքրիկ աղջկան հանձնեց Սուրբ Ծննդյան իր ընծան, իսկ այժմ մի ուրիշ մանուկ էլ է բեմ գալիս: Այս մեկը փոքրիկ տղա է:

ՁՄԵՌ ՊԱՊ
Այսպե՜ս, այսպե՜ս, հապա նայեք՝ ով է այստեղ: Իսկ ի՞նչ է քո՛ անունը, փոքրի՛կ:

ՏՂԱ
Ջո:

ՁՄԵՌ ՊԱՊ
Ջո ի՞նչ:

ՏՂԱ
Ջո Բեննեվընթ: Տասնմեկ ու կես եմ: Ապրում եմ…

ՁՄԵՌ ՊԱՊ
Օ՜հ, այո՛: Լա՛վ, դու ի՞նչ ես ուզում Սուրբ Ծննդյան առթիվ:

ՋՈ
Հեծանիվ:

ՁՄԵՌ ՊԱՊ
Էլ ի՞նչ:

ՋՈ
Բա որտե՞ղ է:

ՁՄԵՌ ՊԱՊ
Ի՞նչ, Ջո՛:

ՋՈ
Ասում եմ՝ որտե՞ղ է հեծանիվը:

ՁՄԵՌ ՊԱՊ
Ահա քո նվերը, Ջո՛: Իսկ հիմա՝ տեսեք, թե ով է բարձրանում սանդուղքներով:

ՋՈ
Ի՞նչ կա էս փաթեթում: Ախր ես հեծանիվ եմ ուզում:

ՁՄԵՌ ՊԱՊ
Իսկ ի՞նչ է քո անունը, պստի՛կ աղջիկ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
(Հեռվից՝ բարձր ու զայրացած)
Մի րոպե, Ձմեռ պապ: էս ի՞նչ է կատարվում էստեղ:

ՁՄԵՌ ՊԱՊ
Հը՞, ի՞նչ է:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
(Ավելի մոտիկից)
Ամեն մեկին՝ հերթով, Ձմեռ պապ: Նրանք չեն ստանում իրենց ուզածը: Ջոն հեծանիվ է ուզում:

ՁԱՅՆԵՐ
Ո՞վ է այս մարդը: Խմա՞ծ է: Ի՞նչ է պատահել:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ջոյին տվեք իր հեծանիվը: Ալիսին տվեք իր կարմիր համազգեստը և չմուշկները: Մի րոպե՛, երեխանե՛ր: Մի րոպե՛, Ձմեռ պապ: Բան ունեմ ասելու:

ՈՍՏԻԿԱՆ
(Իջնելով շարքերի միջով)
Տեղիցդ չշարժվե՛ս, երիտասա՛րդ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Լսե՛ք, պարո՛ն ոստիկան: Նա չի տալիս նրանց ուզածը:

ՈՍՏԻԿԱՆ
Շատ լավ, շատ լավ, ի՛նձ հետևիր:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Մի րոպե: Որտե՞ղ է Ջոն:
(Բղավելով)
Ջո Բեննե՜վընթ: Ե՛ս կճարեմ քո հեծանիվը: Ես հեծանիվը ձեր տուն ուղարկել կտամ:

ՈՍՏԻԿԱՆ
Հիմա գնացի՛նք:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Դու ինչպե՞ս կարող ես նրանց հարցնել, թե ովքեր են իրենք, որտեղ են ապրում, քանի տարեկան են, ինչի կարիք ունեն, իսկ հետո նրանց ճանապարհել այդ ողորմելի փաթեթներով, որոնց մեջ իսկի բան էլ չկա: Ու՞ր է Ալիսը: Ես քեզ համար չմուշկներ ու կարմիր համազգեստ կգտնեմ, կբերե՜մ:

ՈՍՏԻԿԱՆ
Գնացի՛նք, գնացի՛նք:
(Նրանց ուրվագծերը հետզհետե աղոտանում են պարեկատուն շարժվելիս):
Ի՞նչ է պատահել, ա՛յ տղա:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Չե՞ք հասկանում, որ պարտավոր են տալ նրանց ուզած բաները:

ՈՍՏԻԿԱՆ
Ինչի՞ մասին ես խոսում:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ջո Բեննեվընթը հեծանիվ է ուզում: Նա պետք է հեծանիվ ունենա:

ՈՍՏԻԿԱՆ
Ի՞նչ տարբերություն: Հեծանի՞վ, թե՞ մի ուրիշ բան:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Դա պետք է լինի էն, ինչ նրանք են ուզում, անկախ նրանից, թե դա ինչ է:

ՈՍՏԻԿԱՆ
Դու պետք է գետինը մտնեիր Սուրբ Ծննդյան երեկոն այդպես փչացնելու համար, մանավանդ որ դա աղքատ, անապահով մանուկների համար էր:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Նրանք գործ չունեն նման ձևով հանդես անելու հետ: Նրանք չեն գիտակցում, բայց երեխաներին ծաղրուծանակի են ենթարկում: Ջոյի համար կարևոր է իր հեծանիվը ստանալ, եթե վստահ է, որ ինքը հեծանիվ է ուզում կամ ունի դրա կարիքը, որպեսզի երջանիկ լինի:

ՈՍՏԻԿԱՆ
Շատ լավ, դե մի հեծանի՛վ գնիր նրա համար: Ո՞վ ես դու՝ Ձմեռ պա՞պ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Չէ՛, Ձմեռ պապ չեմ, բայց ես կարող եմ Ջոյի համար ինչ-որ տեղից մի հեծանիվ ճարել:

ՈՍՏԻԿԱՆ
Դու հարբա՞ծ ես:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ո՛չ, հարբած չեմ: Սուրբ Ծննդյան տոնն է, և անկասկած բավականին խմիչք ունեմ կատարս տաքացնելու համար: Բայց ես հարբած չեմ: Էդ ամբողջ հանդիսատեսից առնվազն մեկ երեխա պետք է ստանա իր ուզածը:

ՈՍՏԻԿԱՆ
Ի՞նչ ես ուզում անել. երեխայի համար հեծանի՞վ ձեռք բերել:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Հա՛, բա ոնց: Նա էլ ուրիշ բան չի խնդրել: Ասել է՝ մի հեծանիվ: Տուն ուզող փոքրիկ մի աղջիկ կար: Իսկական տուն: Բան չունեմ ասելու. ես չէի կարող նրա համար տուն ձեռք բերել, բայց կարող եմ Ջոյի համար հեծանիվ ճարել: Էդ մանչուկներից գոնե մեկը պետք է ստանա իր ուզածը:

ՈՍՏԻԿԱՆ
Լավ, լավ: Հասկացա:
(ՎԱՐՈՐԴԻՆ)
Կանգնեցրու՛ ավտոխցիկը, հա՞, Բի՛լլ:
(Պարեկը կանգ է առնում)

ԲԻԼԼ
Ի՞նչ է պատահել:

ՈՍՏԻԿԱՆ
Նա ցանկանում է այդ աղքատ երեխաներից մեկի համար գնել այն, ինչ երեխան ուզում է: Հենց այն, ինչ ուզում է: Չես կարող դրա համար նրան մեղադրել: Ես մտադիր եմ նրան բաց թողնել:

ԲԻԼԼ
Լավ, Մա՛ք: Ինձ համար մեկ է: Հե՜յ, ախպե՛րս, երեխեն ի՞նչ է ուզում որ…

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Նրա ամբողջ ուզածը մի հեծանիվ է, ընդամենը դա: Ուրիշ ոչինչ:

ԲԻԼԼ
Ի՞նչ արժե հեծանիվը:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Հոգ չէ, թե ինչ արժե: Ես նրա համար կճարեմ իր ուզած հեծանիվը:

ՈՍՏԻԿԱՆ
Ի՞նչ է, հարու՞ստ ես:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Չէ՛, հարուստ չեմ, բայց ավելին ունեմ, քան պետք է: Նրա՛նք են աղքատ: Դուք չեք կարող նրանց բոլորին տալ էն, ինչ ուզում են, մինչդեռ դու կարող ես նրանցից գոնե մեկին տալ էն, ինչ ուզում է:

ՈՍՏԻԿԱՆ
Լա՛վ, առաջ գնանք: Կարծում ես՝ կկարողանա՞ս գտնել երեխային:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ես կգտնեմ նրան: Անունը Ջո Բեննեվընթ է:

ՈՍՏԻԿԱՆ
Բեննե՞վընթ: Դա այն երկու տղաներից մեկի անունը չէ՞, ում երեք, թե չորս տարի առաջ խոշոր կողոպուտի համար նստեցրել են:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Հա՛, կարծեմ դա է:

ՈՍՏԻԿԱՆ
Երևի նրա եղբորը:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Երևի:

ՈՍՏԻԿԱՆ
Ի՞նչ էր նրա անունը:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Նիք:

ՈՍՏԻԿԱՆ
Ճի՛շտ է: Նիք Բեննեվընթ: Հա՛, կարծում եմ, որ նրա պես երեխան պետք է ստանա իր ուզածը… Լա՛վ, դու կարող ես նրա համար մի հեծանիվ ճարել:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Շնորհակալություն:
(Դադար):
Շատ շնորհակալ եմ:
(Ցած է իջնում):

ՈՍՏԻԿԱՆ
Չարժե:
(Դադար):
Նիք…

ԲԻԼԼ
Նի՞ք ասացիք:

ՈՍՏԻԿԱՆ
Հա՛, Նիք Բեննեվընթ: Դե, գնացի՛նք:

(Պարեկը քշում, հեռանում է: Լսվում է երթևեկության ձայնը. ավտոմոբիլներ, տրամվայներ, մետրոյի գնացքներ և այլն: Հետո՝ փողոցի մեծաքանակ մարդկանց խուլ աղմուկը):

ԵՐԻՏԱՍԱՐԴ
(Ընդդեմ քաղաքի աղմուկի)

Մի րոպե, Ձմեռ պապ: Ես ցանկանում եմ խոսել ձեզ հետ: Եվ դուք էլ լսեք, երեխանե՛ր:

(Երաժշտություն):

Փորձե՛ք չափից շատ բան չուզել, թեև կարևոր չէ, թե որքան եք ուզում, կամ ինչքան քիչ եք ստանում, տուն սրտաբեկ մի՛ գնացեք, որովհետև դուք տեսաք ու զրուցեցիք նրա հետ, իսկ նա ձեզ չտվեց էն, ինչ ցանկանում էիք: Կարիքավոր մարդիկ շատ կան. փորձեք չափից շատ բան չուզել, փորձեք բավարարվել ձեր ունեցածով, որովհետև ձեր ունեցածը լիուլի է. չէ՞ որ աշխարհը ձեզ տրված է ապրելու համար, իսկ աշխարհը լավ տեղ է, չէ՞ որ դուք ցերեկ ունեք՝ դըպրոց գնալու և խաղի համար ու չէ՞ որ գիշեր ունեք՝ տուն վերադառնալու, գրքեր կարդալու, անկողին մտնելու և քնելու համար. չէ՞ որ ձեզ կյանք է տրված. ոչ ոք ձեզ չի մեղադրելու շատ ուզելու համար. սարսափելի շատ-գոնե՝ ամեն Սուրբ Ծնունդին,- բայց վատ մի՛ զգացեք դրա համար, որովհետև դուք ավելին ունեք, քան որևէ մեկը: Իսկ դու, Ձմեռ պապ, քեզ հիմարի տեղ մի՛ դիր, հա՞: Նրանց շարունակ մի՛ հարցրու, թե ինչ են ուզում. նրանց մի՛ ստիպիր կարծելու, թե դու պատրաստվում ես տալու իրենց ուզած ամեն ինչը, իսկ հետո բան էլ չես տալիս: Մի քիչ խելք ունեցիր էդ գլխիդ մեջ, էլի: Փորձիր ցույց տալ նրանց, թե որչափ արդեն ունեն, նույնիսկ եթե նրանք աղքատ են, նույնիսկ եթե իրոք կարիք ունեն թե՛ իսկական տների, թե՛ զգեստների, թե՛ ուտելիքի և թե՛ բոլոր մյուս բաների: Փորձի՛ր քաջալերել նրանց, հաճույք զգալ էն բանից, ինչ որ ունեն: Նրանք հավատում են քեզ, ուրեմն աշխատեցրու՛ ուղեղդ: Եթե չես կարողանում նրանց տալ ինչ ուզում են, փորձի՛ր նրանց հասկացնել, թե որքան արդեն ունեն: Քեզ մի՛ պահիր հասարակ մարդ արարածի պես. նրանք քեզ հավատ են ընծայում, նրանք հավատացած են, որ դու կարող ես ցանկացած բան անել, ամեն, ամեն ինչ, իսկ դու անկարող ես, ուստի թող նրանք դա իմանան, էդ դեպքում փշրված սրտերով չեն վերադառնա իրենց ետնախորշերը: Մենք սիրում ենք քեզ, Ձմեռ պապ, բայց փորձի՛ր ուղեղդ շարժել, էլի: Հարցն իրերը չեն, որ նրանք ուզում են կամ որոնց կարիքն ունեն, ու դու պարտավոր ես դա նրանց սովորեցնել: Դու պարտավոր ես նրանց տեղեկացնել, որ կարևոր չէ՝ ինչքան քիչ բան ունեն, նրանք միշտ էլ կարող են ուրիշներին տալ, և դու պետք է սովորեցնես նրանց, որ միայն տալն է նրանց երջանկացնելու: Եվ դու ես պարտավոր նրանց տեղեկացնել, որ իրենք ստիպված չեն «ինչ-որ բաներ» տալ: «Ինչ-որ բաները» կարելի է գնել, բայց էն լավ բաները, որոնք կարող են տրվել, չեն կարող գնվել: Լավ բաները ծնվում են մարդկանց մեջ, և դրանք էնտեղ են միշտ՝ սպասելով դիմացինին փոխանցվելուն: Եվ մարդկանց նվիրելը միակ բանն է, որ կարող է ցանկացած մարդու երջանկացնել: Հիմա դառնամ ձեզ, երեխանե՛ր: Սուրբ Ծննդյան տոնի լույսերն ավելի պայծառ չեն, քան ձեր հոգու լույսերը: Աշխարհում ավելի հրաշալի նվեր չկա, քան էն, որ ինքներդ ձեր սիրելիներին ասում եք՝ ես սիրում եմ ձեզ: Չկան ավելի անուշ ու ջերմ բաներ, քան ձեզ համար ոչինչ չպահանջող և ուրիշներին սեր պարգևող ձեր իսկ սրտերը: Չկա ավելի հանդիսավոր ու գեղեցիկ օր, քան ցանկացած սովորական օր, երբ հիշում ես, որ տալը, այո՛, ավելի լավ է, քան ստանալը: Իսկ ձեզնից ամեն ոք կարող է տալ: Ձեզնից յուրաքանչյուրը մի-մի միլիոնատեր է՝ հրաշալի բաներ տալու համար: Ոչ մի ընծա ավելի թանկարժեք չէ, որքան էն, ինչ տալիս եք ձեր ունեցածից: Եվ ինչքան շատ տաք, էնքան շատ կստանաք: Սպասե՛ք, երեխանե՛ր: Արդեն գիտեք, որ մեզ պես դուք էլ եք մեծանալու և գուցե նույնիսկ էն ժամանակ էլ չիմանաք, թե ձեզնից յուրաքանչյուրը միշտ ինչ պետք է տա և ստանա ու գուցե մտածեք, թե ինքներդ էլ չեք ստացել լավ բաներ, երբ երեխա եք եղել: Դուք պարտավոր եք իմանալ, որ լավ բանը ձեզ համար, մեզնից յուրաքանչյուրի համար միայն էն է, թե մեզնից ամեն մեկն ինչ պետք է տա, իսկ մեզնից ամեն մեկը մեծ անելիք ունի՝ ավելի շատ, քան ինքը՝ Ձմեռ պապը: Դուք պարտավոր եք դա իմանալ, երեխանե՛ր: Եթե երբևէ ցանկանում եք երջանիկ լինել, դուք պետք է գիտակցեք դրա մասին էս պահից:

Թարգմանությունը անգլերենից՝ Էլֆիկ Զոհրաբյանի

Չափման միավորներ  ու  գործողություններ չափման միավորներով. մաս 2

  • Որպես երկարության չափման միավոր գործածվում են`

 միլիմետրը՝ 1մմ

 սանտիմետրը՝ 1սմ

 դեցիմետրը՝ 1դմ

 մետրը՝ 1մ

 կիլոմետրը՝ 1կմ

1սմ=10մմ

1դմ=10սմ=100մմ

1մ =10դմ =100սմ=1000մմ

1կմ=1000մ=10000դմ

  • Որպես զանգվածի չափման միավոր գործածվում են`

 գրամը՝ 1գ

կիլոգրամը՝ 1կգ

 ցենտները՝ 1ց

 տոննան՝ 1տ

1կգ =1000գ

 1ց = 100կգ

1տ =10ց =1000կգ ։

  • Որպես ժամանակի չափման միավոր գործածվում են`

 վայրկյանը՝ 1վ

 րոպեն՝ 1ր

ժամը՝ 1ժ

 օրը ՝ 1օր

տարին՝ 1տարի

դար՝ 1 դար

1 օր =24 ժ

1 ժ =60 ր

1 ր =60 վ

1 տ=12 ամիս

1 դար=100 տարի

 • Որպես արագության չափման միավոր գործածվում են՝

 կիլոմետր-ժամ՝ 1կմ/ժ

մետր-ժամ՝ 1մ/ժ

մետր-վայրկյան՝ 1մ/վ

1կմ/ժ=1000 մ/ժ

1մ/վ=3600 մ/ժ

Առաջադրանքներ

  • Հաշվիր  գումարը.

Oրինակ՝

12 կմ 400 մ+8 կմ 750 մ=20 կմ+1150 մ =20 կմ+1 կմ 150 մ=21 կմ 150 մ

25կմ 300մ+11կմ 750մ=36կմ+1050մ=37կմ 50մ

14մ 13սմ+15մ 88սմ=29մ+103սմ=30մ 3սմ

6 տ 200 կգ+8 տ 900 կգ=14տ+1100կգ=15տ 100կգ

39 սմ 7 մմ+1 սմ 4մմ=40սմ+11մմ=41սմ 1մմ

14 ժ 5 ր+2 ժ 55 ր=16ժ+ 60ր= 17ժ

14 ժ +15ժ 45 ր=29ժ+45րժ=29ժ 45ր

25 օր 20 ժ+30 օր 5 ժ=55օր+25ժ=56օր 1ժ

14 ր 40 վ+20 ր 30 վ=34ր+70վ=35ր 10վ

13 դմ 8 սմ+16 դմ 3 սմ=29դմ+11սմ=30դմ 1սմ

26 դմ 5 սմ+20 սմ=26դմ+25սմ=28սմ 5սմ

12 ց 32 կգ+40 ց 80 կգ=52ց+112կգ=53ց 12կգ

25 ց+12 ց 80 կգ=37ց+80կգ=37ց 80կգ

15 կմ+20 կմ 750 մ=35կմ+750մ=35կմ 750մ

12 մ 25 սմ+5 մ 95 սմ=17մ+120սմ=18մ 20սմ
40 տ +14 տ 900 կգ=54տ+900կգ=54տ 900կգ

Հաշվիր տարբերությունը։

Oրինակ՝

10 սմ 6 մմ- 3 սմ 9 մմ=9 սմ 16 մմ-3 սմ 9 մմ=6 սմ 7 մմ

25 սմ  8մմ-14 սմ 9 մմ=24սմ 18մմ-14սմ 9մմ=10սմ 9մմ

21 դմ 7 սմ-14 դմ 9 սմ=20դմ 17սմ-14դմ 9սմ=6դմ 8սմ

15 դմ 8սմ-12 սմ=14դմ 18սմ-12սմ=14դմ 6սմ

25 մ 11 սմ-22 մ 18 սմ=24մ 111սմ-22մ 18սմ=2մ 93սմ

35 մ-12 մ 70 սմ=34մ 100սմ-12մ 70սմ=22մ 30սմ

88 կմ-15 կմ 750 մ=87կմ 1000մ-15կմ 750մ=72կմ 250մ

18 կմ 750 մ-11կմ=7կմ 750մ

10 ց 2 կգ-5 ց 92 կգ=9ց 102կգ-5ց 92կգ=4ց 10կգ

22 ց-11 ց 70 կգ=21ց 100կգ-11ց 70կգ=10ց 30կգ

23 տ- 20 տ 150կգ=22տ 1000կգ-20տ 150կգ=2տ 850կգ

35 տ 100 կգ-550 կգ=34տ 1100կգ-550կգ=34տ 550կգ

Խնդիրներ․

Հաշվիր  3 մ 35 սմ, 4 մ 25 սմ և 6 մ կողմերով եռանկյան պարագիծը։
3մ 35սմ+ 4մ 25սմ+ 6մ=13մ 60սմ

Հաշվիր 3 դմ 5 սմ, 4 դմ 6 սմ, 8 դմ 5 սմ և 8 սմ կողմերով քառանկյան պարագիծը։


3դմ 5սմ+4դմ 6սմ+8դմ 5սմ+8սմ=13դմ  24սմ= 15դմ 4սմ

Մնացորդով     բաժանում

Եթե  մի   թիվը    ամբողջությամբ   չի  բաժանվում մեկ այլ  բնական թվի վրա, ապա   արդյունքում   ստանում ենք թերի քանորդ ու մնացորդ։

Բաժանելի։ բաժանարար=թերի քանորդ(մնացորդ)

Բաժանելի=բաժանարար ‧ թերի քանորդ+մնացորդ

Բաժանարար=(Բաժանելի-մնացորդ)։թերի քանորդ

Օրինակ՝ 17։5=3(2մն․), 17-ը բաժանելին է, 5-ը՝ բաժանարար, 3-ը՝ թերի քանորդ, իսկ 2-ը՝ մնացորդ։

Բաժանելին՝ 17=5‧3+2

Բաժանարարը՝ 5=(17-2):3

Բաժանման արդյունքում ստացված մնացորդը միշտ փոքր է այն բնական թվից, որի վրա թիվը բաժանել ենք։

Օրինակ՝ բնական թիվը 5-ի բաժանելիս կարող ենք ստանալ 1, 2, 3 կամ 4 մնացորդները։

Օրինակ՝

347     34։7=4(6մն․)
 284            
  6մն․ Ստուգում՝34=74+6
                
                
  1. Սիրելի սովորողներ,  կատարե՛ք   մնացորդով   բաժանում  ու  ստուգում։

830։6=138(2մն․)

       8306      
      6  138    
       23        
      18        
        50       
       48       
         2       
                 
                 
                 
                 
                 

 930։47=19(37մն․)

        93047    
       47 19    
       46`0      
        423      
         37      
                 
                 
                 
                 
                 
                 
                 

690։8=86(2մն․)

        6908     
       64 86    
         50      
        48      
          2      
                 
                 
                 
                 
                 
                 
                 

 964:450=2(64մն․)

         964450  
        9002    
          64     
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 

 810:35=23(5մն․)

        81035    
       70 23    
        110      
       105      
          5      
                 
                 
                 
                 
                 
                 
                 

 3504:7=500(4մն․)

         35047   
        35  500 
          004    
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 

290:14=20(10մն․)

        29014    
       28 20    
         10      
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 

308:18 =17(2մն․)

        30818    
       18 17    
        128      
        126      
          2      
                 
                 
                 
                 
                 
                 
                 

409:6=68(1մն․)

       4096      
      36 68     
        49       
       48       
         1       
                 
                 
                 
                 
                 
                 
                 

Սեպտեմբերի մաթեմատիկայի

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
    Այո ես ունեմ
  • Պարտաճանաչ կատարել և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
    Այո իհարկե
  • Մասնակցե՞լ ես «Թվերի մեծ աշխարհում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։ Այո
    Մասնակցե՞լ ես «Ստեղծագործ մաթեմատիկները» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Այո
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
    Իհարկե
  • Մասնակցե՞լ ես  օգոստոս և սեպտեմբեր  ամիսների  մաթեմատիկական  ֆլեշմոբներին։
    Այո՝ անպայման
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    Համ առաջին մակարդակը համ եկրորդ մակարդակ
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
    Հայրիկիս հետ
  • 10 միավորային համակարգով փորձիր գնահատել սեպտեմբեր ամսվա ընթացքում մաթեմատիկայից կատարածդ աշխատանքը:
    10/10
  • Լրացրու բացթողումներդ
    չունեմ
  • Ի՞նչ նոր մաթեմատիկական նախագիծ կառաջարկես:
    Ես կառաջարկեմ՝ Որ ամեն օր մաթեմատիկայի ժամին կրկնենք անգամի աղյուսակը
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի լրացուցիչ առաջադրանքները:
    Այո
  • Մաթեմատիկայի սեպտեմբեր ամսվա ֆլեշմոբի 1-ին և 2-րդ մակարդակներ.
    Այո մասնակցել եմ

Գումարման տեղափոխական և զուգորդական օրենքները

Գումարման  տեղափոխական   օրենքը՝

Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում։

Օրինակներ՝ 3+8=8+3=11

118+250+82=118+82+250=200+250=450 ։

Գումարման զուգորդական օրենքը՝

Եթե երկու թվերի գումարին գումարվում է երրորդ թիվը, արդյունքը հավասար կլինի այն թվին, որը ստացվում է, եթե առաջին թվին գումարվում է երկրորդ և երրորդ թվերի գումարը։

Օրինակ՝

(39+13)+87=39+(13+87)=139

Առաջադրանքներ

  1. Կիրառելով գումարման տեղափոխական օրենքը հաշվել առավել հարմար եղանակով՝

150+200+250=150+250+200=600

393+600+7+3000=393+7+600+3000=383+7+600+3000=4000

796+200+4+450=796+4+250+450=800

38000+6550+2000=2000+38000+6550=46550

6480+224+500+20=6480+20+500+224=7224

12000+6214+8000=12000+8000+6214=26214

7480+364+500+20=7480+20+500+364=8364

  • 2.    Կիրառելով գումարման զուգորդական օրենքը հաշվել առավել հարմար եղանակով՝

189+70+30=70+30+189=289

139+14+84=84+14+139=237

1033+967+255=1033+255+967=2255

333+6667+1992 =333+6667+1992=8992

196+117+283=283+117+196=596

256+115+144=256+144+115=515

39+13+87=87+13+39=139

101+999+1001=1001+999+101=2101

57+60+40=60+40+57=157

  • Կիրառելով գումարման տեղափոխական և զուգորդական օրենքները հաշվել առավել հարմար եղանակով՝

62+12+38=38+12+62=112
64+18+36=64+36+18=118

393+8+92+107=92+8+393+107=600

275+8+25+92=92+8+25+275=400

276+9+24+91=91+9+24+276=400

1035+49+465+101=101+49+465+1035=1650

654+17+346+250+750 = 250 + 750 + 654 +346=2017