Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծն ու կրիան»

Իր մոտալուտ մահն զգալով՝ առյուծը մռնչում էր ցավից, երբ սողեսող մոտեցավ կրիան ու հարցրեց.
-Ի՞նչդ է ցավում:
-Որսորդի գնդակն է դիպել ինձ, — պատասխանեց առյուծը:
Կրիան սաստիկ զայրացավ, ասաց.
-Օր ու արև չտեսնեն այդպիսի մարդիկ, որոնք ձեռք են բարձրացնում երկնային այնպիսի մեծ արարածների վրա, ինչպիսին ենք ես և դու:
-Քույրի՛կ,- ասաց առյուծը, ներողամիտ եղիր, բայց պետք է քեզ ասեմ, թե այն վերքը, որ հասցրել է ինձ որսորդը, շատ ավելի քիչ ցավ է պատճառում ինձ, քան քո խոսքերը:
Այս ասելուց հետո առյուծն անմիջապես շունչը փչեց:

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները, բառարանի օգնությամբ բացատրի՛ր դրանք։
Մոտալուտ-շուտով մոտեցող

2. Բացատրի՛ր տեքստում ընդգծված արտահայտությունը։
շունչը պչեց-մահանալ, սատկել

3. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան:
Առյուծը և կրիան, կրիան շատ պարծենկոտ է, իսկ առյուծը շատ ինքնասեր է։

4. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ առակի ասելիքը։
Ասելիքը հետևյալն է․ Ամեն մեկը պետք է ստանա իրեն արժանի գնահատականը ու, երբ համեմատում են ավելի քիչ արժանի մեկի հետ, շատ վիրավորական է լինում։ Այդպես եղավ առյուծի հետ։