Սիրելի սովորողներ սանդղակի ամենապարզ տեսակը ուղղի հատված է, որը գծիկներով բաժանված է հավասար մասերի։ Սանդղակի հարևան գծիկների միջև եղած հատվածը կոչվում է բաժանում։ Մեկ բաժանումը համապատասխանում է չափման ընտրված միավորին։
Դիտարկենք մի ճառագայթ, որը սկիզբ է առնում Օ կետից, և մի հատված, որը կկոչենք միավոր հատված։ Ճառագայթի վրա, Օ կետից սկսած, հաջորդաբար նշենք կետեր այնպես, որ ցանկացած 2 հարևան կետերի հեռավորությունը հավասար լինի միավոր հատվածի երկարությանը։
Կոորդինատային ճառագայթ՝
O 1 2 3 4 5 6 7 8 9 10 11
միավոր հատված
Կետի մոտ գրված թվերին անվանում են կետի կոորդինատներ։ Օրինակ՝ C կետի կոորդինատը հավասար է 5-ի։
C(5)
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
Կոորդինատային ճառագայթի վրայի կետին համապատասխանող թիվը կոչվում է այդ կետի կոորդինատ:
Սիրելի սովորողներ, այսօրվա ձեր աշխատանքը սա է։
Առաջադրանքներ
1. Ո՞ր թվերին են համապատասխանում A,B,C,D,E, M, K, L կետերը կոորդինատային ճառագայթի վրա․
A(3),B(6),C(2),D(9),E(1), M(4), K(7), L(11)
2. Որոշիր M կետի կոորդինատը:
| 28:4=7 7×8=56 |
3.A(190) , B(60) և C(530) կետերից ո՞րն է կոորդինատային
ճառագայթի վրա ավելի աջ գտնվում, իսկ ո՞րն է ավելի ձախ գտնվում։
Ավելի ձախ գտնվում է B(60), ավելի աջ գտնվում է C(530)
4. Կոորդինատային ճառագայթի վրա B կետը գտնվում է A(28) կետից ձախ։ Ի՞նչ ամենամեծ կոորդինատ կարող է ունենալ B կետը ։
B(27)
5․ Գտե՛ք այն 4 թվերը, որոնք գրված պետք է լինեն չափիչ սարքի սանդղակի վրա։
| 320 |
480
80, 160, 240, 320, 400, 480
480:6=80
6. Հատվածի երկարությունը չափել են դեցիմետրերով և ստացել են 150 դմ: Որոշիր այդ հատվածի երկարությունը արտահայտված մետրերով:
150դմ=15մ
7.NL =8 սմ: Որոշիր այդ հատվածի կեսի երկարությունը:
8:2=44
8. Մրգերով լի զամբյուղի զանգվածը 12000 գ է: Քանի՞ կիլոգրամ է այդ զամբյուղի զանգվածը:
12կգ
9. Հաշվիր AC հատվածի երկարությունը, եթե AB =5 մ և BC = 12 մ:
17
10. Գտիր MK հատվածի երկարությունը, եթե PM = 24 սմ, և KP = 18 սմ:
24-18=6
11. Տրված է DE= 17 դմ և ML=5⋅DE: Գտիր ML հատվածի երկարությունը:
17×5=85
12. Տրված է JK = 110 սմ, ML = 70 սմ: Գտիր KM հատվածի երկարությունը:
110+70=180