Թեժառույգ, լեռ Հայաստանի Արագածոտնի և Շիրակի մարզերի սահմանագլխին, Արագած լեռնազանգվածի հարավ-արևմտյան մասում։ Թեժառույգի լեռների ամենաբարձր գագաթը, Զովասար գյուղից 16 կմ հյուսիս-արևելք։ Բարձրություն 2423 մ։

Թեժառույքի վանքը գտնվում է Մեղրաձոր գյուղի դիմացԾաղկունյաց լեռնաշղթայի մի անտառապատ հրվանդանի գագաթին 2000մ բարձրության վրա: Այն կառուցվել է 1190թ. Իվանե
և Զաքարե Զաքարյան իշխանների օրոք: Եկեղեցին կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում
ունի ավանդատներ: Եկեղեցում են ամփոփված հայ և վրաց նշանավոր պատմական դեմքերի և
քաղկեդոնական գործիչների տապանաքարերը:
